ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ...
«ՊԳԵԴ-YSSF» հասարակական կազմակերպությունը, «Միշտ երիտասարդ» Հ/Կ-ի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու մասին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, այսօրվանից՝ 2014 թ. հունիսի 3-ից, սկսեց գործնականում կյանքի կոչել իր առջև դրված խնդիրները: Համագործակցության շրջանակներում իրականացվող նախագծերից առաջինը երիտասարդական միջազգային փոխանակման ծրագրին մասնակցությունն էր, որին ներկա գտնվելու համար այսօր մեր ուսանողները մեկնեցին Վրաստանի Հանրապետություն:
Հունիսի 4-12-ը Վրաստանում տեղի կունենա “On the Streets of Georgia” երիտասարդական փոխանակման ծրագիրը, որն իրականացվոմ է “Youth in Action” նախագծի ֆինանսավորմամբ: Տարածաշրջանային երիտասարդական այս ծրագրին կմասնակց են 47 երիտասարդներ` 8 երկրներից՝ Վրաստան, Հայաստան, Բուլղարիա, Իտալիա, Լիտվա, Մոլդովա, Թուրքիա, Ուկրաինա::
Մեր ուսանողներին այսօր Վրաստան ճանապարհեցին «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ նախագահ Գևորգ Մանուկյանը, փոխնախագահներ Մկրտիչ Սիմոնյանը և Զորիկ Հանիսյանը, մաղթելով նրանց արդյունավետ դասընթացներ, հետաքրքիր ուսումնական մարզումներ և, իհարկե, հաճելի ծանոթություններ: