2014թ մայիսի 22-ին ԱՄՆ դեսպանատան hասարակայնության հետ կապերի բաժնի կողմից կազմակերպվել էր կլոր-սեղան քննարկում «Սոցիալական լրատվամիջոցների ազդեցությունը քաղաքականության, ավանդական մամուլի և քաղաքացիական հասարակության վրա» թեմայով:
Հանդիպման բանախոսներն էին «Արմնյուս» հեռուստաընկերության ավագ քաղաքական մեկնաբան Դավիթ Սարգսյանը, Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ի լրագրող Գեղամ Վարդանյանը և «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արթուր Պապյանն, ովքեր բավականին մանրամասն ներկայացրեցին այս ոլորտում իրենց իմացությունը և փորձը:
Քննարկումներին մասնակցում էին երիտասարդներ՝ տարբեր հասարակական կազմակերպություններից, ինչպես նաև ուսանողներ Հայաստանում Ամերիկյան Համալսարանից և այլ ԲՈւՀ-երից: Կլոր սեղան քննարկմանը մասնակցեցին նաև «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Մանուկյանը և փոխնախագահ Զորիկ Հանիսյանը:
Շնորհակալություն ԱՄՆ դեսպանատանը, hասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցներին և օրվա բանախոսներին՝ հետաքրքիր և հագեցած հանդիպման կազմակերպման համար: