05 Մայիսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2014թ-ի մայիսի 3-ին «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի» հերթական դասերից մեկն էր, որը վարում էր Սեդա Վարդանյանը: Օրը շատ սովորական էր և չկար ոչ մի զգացողություն, որ շուտով տեղի են ունենալու բացառիկ իրադարձություններ: «ՊԳԵԴ-YSSF» ՀԿ նախագահ Գևորգ Մանուկյանն, ինչպես միշտ, նույնպես ներկա էր դասին և սովորականի նման, հետևում էր ուսումնական գործընթացին:
Դասի ընթացքում, երբ դասախոսը ներկայացնում էր ԲՐԵՆԴԻՆԳ և ԼԱՎՄԱՐՔՍ հասկացողությունները, հարմար պահը որսալով, մեր Դպրոցի ուսանողուհի Նարինե Մանուկյանը խոսք խնդրեց և ներկայացրեց իր անակնկալը՝ այն համադրելով օրվա դասի բովանդակության հետ: Նա իր հետ բերել էր ՊԳԵԴ-YSSF-ի լոգոն՝ իր կողմից ասեղնագործված և ներկայացրեց այդ նվեր-անակնկալը բոլորին:
PR-Marketing-ի դասախոս Սեդա Վարդանյանի հավաստմամբ, սա հանդիսանում է լավմարքսի լավագույն և դիպուկ դրսևորում, երբ անհատը կամ քաղաքացիները սիրելով որևէ կազմակերպություն կամ կոլեկտիվ, պատրաստ են իրենց անհատական միջոցները տրամադրել, սերն ու հարգանքն արտահայտել տարբեր ձևերով
...
Կարդալ »»»
30 Ապրիլի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցում» շարունակվում են դասընթացները խոսքի վարպետության և բանավեճի վարման մշակույթի վերաբերյալ: Մեր հերթական դասերից մեկն այս անգամ նվիրված էր խոսքի վարպետությանը, նրա ազդեցիկությանն ու խոսքի միջոցով հնարավոր մանիպուլյացիաներին, խոսքի ծառայեցմանը բարուն և չարին, խոսքի ազդեցության նպատակներին և այլ հնարավոր դրսևորումներին:
Մեր ուսանողներին իր գիտելիքներով ու հմտություններով այս խնդրի արդեն մեկ ամիս է, որ կիսվում է Արմինե Դավթյանը, ով, ինչպես արդեն նշել ենք նախկինում, իր պրակտիկ գիտելիքներն ստացել է ԱՄՆ-ի Վերմոնտ համալսարանի պրոֆեսոր Ալֆրեդ Շնայդերի ղեկավարությամբ «Բանավեճի մշակույթ» ծրագրի շրջանակներում:
Հարկ է նշել, որ բոլոր դասընթացներն անցնում են բավականին ակտիվ, բանավիճային և ինտերակտիվ միջավայրում, սակայն մեր ունեցած այս վերջին դասը առանձնանում էր նրանով, որ դասավանդողի կողմից տարբեր ֆիլմերի ու փաստավավերագրական նյութերի հիման վրա տեսական գիտելիքները համադրվեցին գործնականի հետ, ուսանողներն իրենք հնարավորություն ունեցան հանդես գալու փորձագետների դերում, ինչպես նաև իրենք փորձեցին հետո ազդել լսարանի վրա՝ իրենց ելույթներով
...
Կարդալ »»»
24 Ապրիլի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Ամեն տարի ապրիլի 23-ին Հայաստանի համայն երիտասարդությունը համախմբվում է մեկ նպատակի, միևնույն սկզբունքի և նույնանման մտածողության շուրջ՝ Մեծ Եղեռնի նահատակների հիշատակման, զոհերի հոգիների խնկարկման, Հայ Դատի և արդարացի պահանջի շուրջ միասնականության, ինչպես նաև Մասիսից այն կողմ առանց շիրիմ հանգչող մեր հայրենակիցների մեկդարյա հեղված անմեղ արյան կանչին արձագանքելու համար:
2014թ-ին «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցը», որպես իրավաբանական և երիտասարդական-հասարակական կառույց, առաջին անգամ մասնակցեց «Ջահերով Երթին»:
Երթի մասնակիցների զգացմունքներն աննկարագրելի էին, նրանց համախմբվածությունը՝ ոգևորիչ, իսկ Դուշման Վարդանի քույր Արմինեի ներկայությունն առավել քան պարտավորեցնող:
Երթի և օրվա խորհրդի մասին բառերն անկարող են նկարագրել այն վեհությունն ու միասնականության զգացումը, որը համակել էր համայն հայ երիտասարդությանը:
16 Ապրիլի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» հասարակական կազմակերպությունը 2013թ-ից սկսել է իր կրթական էքսպանսիան Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս և մեծացնում է իր գիտական տարածքները ոչ միայն ծավալային առումով, այլ նաև որակական:
Դեռևս 2013թ-ից Ռումինիայի Հանրապետության Ալեքսանդր Իոան Կուզայի անվան համալսարանում իրենց վերապատրաստումներն ու մագիստրոսական կրթությունն են ստանում մեր Դպրոցի ուսանողներ, «YSSF-ՊԳԵԴ» Հ/Կ նախագահի օգնական Սարգիս Ադիկյանը, Նազենի Ասրյանը և Տիգրան Այդինյանը:
2014թ-ի ապրիլին, մեր Դպրոցի ուսանող, օտար լեզուների ամբիոնի ղեկավար Սյուզի Շահբազյանը՝ “Armenian Progressive Youth” Հ/Կ-ի հետ համատեղ համագործակցության շնորհիվ, հնարավորություն է ստացել “Youth in action” կրթական ծրագրով մասնակցել Ռումինիայի Հանրապետության Սֆինտու-Գեորգե (Սուրբ Գևորգ) քաղաքում տեղի ունեցող միջազգային համաժողովի, որը նվիրված է ոչ ֆորմալ կրթությանն ու դրա ներկա վիճակին՝ կոնկրետ երկրներում
...
Կարդալ »»»
29 Հունվարի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
«Պետական Գործիչների Երիտասարդական դպրոցը» 2014թ-ի ուսումնական տարին սկսեց Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի ղեկավար Գևորգ Մանուկյանի դասախոսությամբ, որը նվիրված էր կոնֆլիկտներին, նրանց տեսակներին, կառուցվածքին, զարգացման փուլերին, հանգուցալուծմանն ու հնարավոր ձևափոխմանը (տրասնֆորմացմանը): ժամանակակից տեխնիկական միջոցների և դասավանդման արդի մեթոդաբանության օգտագործման շնորհիվ, ուսանողներն անմիջապես ներգրավվեցին կոնֆլիկտի ուսումնասիրման գործընթացի մեջ, կարողացան կատարել ինքնուրույն համեմատություններ, վերլուծություններ, համադրումներ, իսկ ոմանք էլ, նախկինում տեղյակ լինելով խնդրին, կարողացան վերհիշել առանձին դրվագներ պատմությունից և խոշոր աշխարհաքաղաքական իրադարձություններից
...
Կարդալ »»»
29 Հոկտեմբերի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Որոշումների կայացման գործընթացի առանձնահատկությունները բանակցություններում
«Պետական գործիչների դպրոցի» հերթական դասընթացներից մեկի ժամանակ քննարկվեց բավականին արդիական հիմնախնդիր՝ բանակցությունների վարման արվեստի և որոշումների կայացման առանձնահատկությունների վերաբերյալ: Դասընթացի հեղինակն է Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի ղեկավարի օգնական Ալբերտ Գասպարյանը:
Համաձայն բանախոսի, բանակցությունը կողմերի համար էական նշանակություն ունեցող խնդրի լուծման գործընթաց է, որը կարող է ուղղված լինել կամ վիճաբանության կամ գործարքային հարաբերությունների կարգավորմանը: Բանակցություններում ներկա է հիմնախնդիրների լուծման, կոնֆլիկտային իրադրությունների և համոզման գործընթացի ամբողջություն: Իսկ բանակցությունները հանդիսանում են որպես կոնֆլիկտների հարթեցման տեխնիկա, կողմերի միջանձնային փոխազդեցության առանձնահատուկ տեսակ, ուղղված վեճերի լուծման կամ համագործացության կազմակերպմանը, որը ենթադրում է համատեղ ընդունված որոշում՝ ձևակերպված գրավոր համաձայնությամբ կամ պայմանգրի տեսքով
...
Կարդալ »»»
15 Հոկտեմբերի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2013թ-ի հոկտեմբերի 11-ից 12-ը Ծաղկաձորում ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի կողմից իրականացվեց ԵԱՀԿ մոդել համաժողով: Մոդել համաժողովի նպատակն էր կրկնօրինակել ԵԱՀԿ հիմնական որոշում կայացնող մարմնի մշտական խորհրդի նիստը:
Մոդել համաժողովին մասնակցում էին Հայաստանի հասարակական-քաղաքական ոլորտում ակտիվ դերակատարում ունեցող շուրջ 60 երիտասարդներ: Մասնակիցները քննարկեցին հորինված երկրների` Մալիայի և Նորսլավիայի միջև եղած հակամարտությունը, որը կարիք ուներ լուծելու տարածաշրջանում անվտանգության, խաղաղության և կայունության հաստատմանը միտված հարցերի շրջանակ:
Խորհրդի նիստի մասնակիցները փորձեցին նաև իրական մարտահրավերների և ծագած հակամարտությունների շուրջ սիմուլացիոն բանակցությունների միջոցով հաշտության եզրեր գտնել
...
Կարդալ »»»
14 Հոկտեմբերի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2013թ-ի հոկտեմբերի 12-ին քաղաքամայր Երևանը դարձավ 2795 տարեկան:
Բազում դարեր ապրած ու միշտ նորովի մեր քաղաքը բոլորիս հանգրվանն է ու հպարտությունը: Ցավալի է, իհարկե, որ բազմահազար երևանցիներ հիմա ապրում են ոչ իրենց սրտի քաղաքում, բայց միևնույնն է, ապրում են նրա հետ ու նրանով:
ՊԳԵԴ Հ/Կ մի խումբ ուսանողներ այդ օրը փորձեցին լինել այն բոլոր մարդկանց հետ, ում համար Էրեբունին սոսկ քաղաք չէ, այլ ապրելակերպ, ավանդություն, պատմություն ու տոնական տրամադրություն
...
Կարդալ »»»
07 Հոկտեմբերի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
«Պետական գործիչների դպրոց» ծրագրի շրջանակներում մեր ուսանողներն ուսումնասիրում են նոր առարկա՝ «Կառավարման հոգեբանություն»: Մեր ուսանողներին այդքան հետաքրքրող բնագավառի մասին իր գիտելիքներով և դասախոսություններով կիսվում է Երևանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի ուսանողուհի Սոֆյա Մարտիրոսյանը:
Դասավանդվող առարկան իր մեջ պարունակում է այնպիսի կարևոր գիտելիքներ, որոնք կօգնեն մեր ուսանողներին և երիտասարդ քաղաքական գործիչներին իմանալ անձի տեղն ու դերը կառավարման համակարգում, ձեռք կբերեն հմտություններ՝ միտված անհատի ինքնագնահատականի բարձրացմանը, կծանոթանան այնպիսի կարողությունների հետ, որոնք կօգնեն կառավարել իրենց զգացմունքները, ամրացնել կամքն ու հստակեցնել աշխատանքային գործունեության առաջնահերթությունները:
Ոչ պակաս կարևոր նշանակություն ունեն նաև այնպիսի երևույթների մասին գիտելիքները, որոնք հաղորդում են տեղեկություններ որոշումների կայացման, դրանց ընթացքում մարդկանց փոխազդեցությունների և դրանց ազդեցության տակ կայացրած որոշումների, ինչպես նաև դրսևորած վարքագծի վերաբերյալ, լիդերի և ղեկավարի կառավարչական հմտությունների, դրանց տարբերությունների ու առանձնահատկությունների մասին
...
Կարդալ »»»
30 Սեպտեմբերի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2013թ-ի սեպտեմբերի 28-ից 29-ը Աղվերանի “Best Western” հյուրանոցում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից իրականացվեց «Քաղաքական գործընթացներում կանանց մասնակցության իրավական հիմքերը» խորագրով սեմինար-քննարկում, որին մասնակցում էին ՀՀ-ում գործող 8 կուսակցությունների (ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, ՀԱԿ, ՄԻԱԿ, Ժառանգություն, Ազատ դեմոկրատներ կուսակցություն) կին ներկայացուցիչներ:
Սեմինարի բանախոսներն էին Հոլանդիայի Քրիստոնեա-Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ պարոն Պիտեր Նուրդհեկը, տիկին Բիկե Օսկամը, ԵՊՀ դասախոսներ, իրավաբանական գիտությունների թեկնածու, սահմանադրական իրավունքի դասախոս Հասմիկ Ենգոյանը և փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արմեն Սարգսյանը
...
Կարդալ »»»
|
|
|
Օրացույց
« Հուլիս 2025 » |
Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուր |
Շբթ |
Կիր |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|