ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2013 » Հոկտեմբեր » 29 » Բանակցությունների մարտավարությունը ՊԳԵԴ-ում
Բանակցությունների մարտավարությունը ՊԳԵԴ-ում
29 Հոկտեմբերի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Որոշումների կայացման գործընթացի առանձնահատկությունները բանակցություններում

«Պետական գործիչների դպրոցի» հերթական դասընթացներից մեկի ժամանակ քննարկվեց բավականին արդիական հիմնախնդիր՝ բանակցությունների վարման արվեստի և որոշումների կայացման առանձնահատկությունների վերաբերյալ: Դասընթացի հեղինակն է Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի ղեկավարի օգնական Ալբերտ Գասպարյանը:

Համաձայն բանախոսի, բանակցությունը կողմերի համար էական նշանակություն ունեցող խնդրի լուծման գործընթաց է, որը կարող է ուղղված լինել կամ վիճաբանության կամ գործարքային հարաբերությունների կարգավորմանը: Բանակցություններում ներկա է հիմնախնդիրների լուծման, կոնֆլիկտային իրադրությունների և համոզման գործընթացի ամբողջություն: Իսկ բանակցությունները հանդիսանում են որպես կոնֆլիկտների հարթեցման տեխնիկա, կողմերի միջանձնային փոխազդեցության առանձնահատուկ տեսակ, ուղղված վեճերի լուծման կամ համագործացության կազմակերպմանը, որը ենթադրում է համատեղ ընդունված որոշում՝ ձևակերպված գրավոր համաձայնությամբ կամ պայմանգրի տեսքով:

Ըստ Կրթական Կենտրոնի ուսանողների հետ համատեղ քննարկումների, պարզ դարձավ, որ արդյունավետ բանակցելու համար անհրաժեշտ է կարևորել ու կատարելագործվել հետևյալ բնագավառներում. ա/ պլանավորման և խնդիրների բացահայտման, բ/ անհրաժեշտ կապերի հաստատման և հաղորդակցման, գ/ բախումների լուծման, դ/ բախումների հանգուցալուծման, ե/ գործողությունների մշակման և կիրառման, զ/ որոշումների ընդունման, համագործակցության և հակամարտության շրջանակներում բանակցությունների հոգեբանության և տեխնոլոգիաների:

Պետական երիտասարդ ապագա գործիչներից Զորիկ Հանիսյանն ու Սեդա վարդանյանը հատկապես կարևորեցին այն հանգամանքը, որ պետք է կարևորել ոչ միայն սեփական, այլ նաև մյուս կողմի հետաքրքրությունների շրջանակները, սեփական անձի պատկերացումը մյուս կողմի դիրքերից: Այս պարագայում հնարավոր կլինի հասկանալ, թե ինչ է մտածում և ինչու է հատկապես այդպես մտածում մյուս կողմը:

Բանախոսն իր ամփոփիչ խոսքում հատուկ ընդգծեց արդյունավետ բանակցություն վարելու համար խիստ կարևոր բանաձև. «10% հմտություն, 90% վերաբերմունք, բանակցությունների անձնավորած գործընթացի ու զգացմունքների 0 %»: Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի ուսանողները նշեցին, որ թեման բավականին ուսանելի էր, բերված փաստարկները համոզիչ, որի շնորհիվ նրանք կփորձեն կիրառել իրենց գիտելիքները նաև գործնականում:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)