Հոկտեմբերի 19-ին «Պետական գործիչների դպրոց» նախագծի շրջանակներում ուսանող երիտասարդները հյուրընկալել էին «Համահայկական ծնողական կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Արման Բոշյանին և նույն կազմակերպության իրավաբան Լուսինե Թասալյանին: Հանդիպման առիթը սույն թվականի մայիսի 20-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված և հունիսի 11-ին ՀՀ Նախագահի կողմից վավերացված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքն էր:
Հանդիպմանը հրավիրված էր նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ի իրավաբան Նաիրա Եդիգարյան-Մինասյանն, ով իր մասնագիտական գործունեության ընթացքում բազմիցս մասնակցել է սույն օրենքի շուրջ խորհրդակցություն-քննարկումների:
Արման Բոշյանը հանդիպման ընթացքում նշեց, որ նման օրենքի ընդունումը վտանգում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը, հայ ընտանիքի ավանդական ընկալումները, այն հակասում է հայ ինքնությանն ու արժեհամակարգին, ինչպես նաև սույն օրենքը անհրաժեշտ օրենսդրական հնարավորություններ է ստեղծում համասեռամոլության և այսպես կոչված ԼԳԲՏ (լեսբյան, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի լայնածավալ քարոզչության և իրավունքների ամրագրման համար: Օրենքը հստակ ձևակերպում է տալիս սեռափոխ անձանց իրավունքերի ամրագրմանը գենդեր եզրույթին, ինչը բանաձևում է որպես տարբեր սեռի անձանց, ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք
...
Կարդալ »»»