ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2013 » Սեպտեմբեր » 30 » «Պետական գործիչների դպրոցի» աղջիկների առաջին փորձությունը
«Պետական գործիչների դպրոցի» աղջիկների առաջին փորձությունը
30 Սեպտեմբերի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2013թ-ի սեպտեմբերի 28-ից 29-ը Աղվերանի “Best Western” հյուրանոցում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից իրականացվեց «Քաղաքական գործընթացներում կանանց մասնակցության իրավական հիմքերը» խորագրով սեմինար-քննարկում, որին մասնակցում էին ՀՀ-ում գործող 8 կուսակցությունների (ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, ՀԱԿ, ՄԻԱԿ, Ժառանգություն, Ազատ դեմոկրատներ կուսակցություն) կին ներկայացուցիչներ:

Սեմինարի բանախոսներն էին Հոլանդիայի Քրիստոնեա-Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ պարոն Պիտեր Նուրդհեկը, տիկին Բիկե Օսկամը, ԵՊՀ դասախոսներ, իրավաբանական գիտությունների թեկնածու, սահմանադրական իրավունքի դասախոս Հասմիկ Ենգոյանը և փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արմեն Սարգսյանը:

Երիտասարդական այս քննարկմանը մասնակցում էին նաև «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ»-ի ուսանողներ Գայանե Շիտիկյանը, Լիանա Հովհաննիսյանը, Նադեժդա Պետրոսյանը և Ելենա Մարգարյանը: Սեմինարի ընթացքում տեղի ունեցան քննարկումներ՝ նվիրված քաղաքական գործընթացներում կանանց մասնակցության հիմնահարցերին և կոնկրետ քաղաքական կուսակցությունների գործունեությանը, ցուցադրվեցին մի շարք ուսուցողական ֆիլմեր ու տեղեկատվական սլայդ-նյութեր: Տեղի ունեցան ակտիվ բանավեճեր, ներկայացվեցին խմբային աշխատանքների արդյունքներ, որոնց շուրջ համախմբվել էին հայ քաղաքական ոլորտի տարբեր կուսակցություններ ներկայացնող կանայք ու աղջիկներ: Ուշագրավ էր այն հանգամանքը, որ սեմինարի մասնակիցներն իսկապես մտահոգ էին խնդրո առարկա հարցով և ծավալում էին կառուցողական զրույցներ, կատարում առաջարկություններ, համատեղ մշակում ակտիվ գործունեության ռազմավարություն: Սեմինարի ընթացքում հնարավոր եղավ խոսել ոչ միայն կանանց քաղաքական կյանքի մասնակցությանն առնչվող հարցերին, այլ ծանոթանալ նաև քաղաքական գործիչներին հատուկ ժեստերի լեզվին, Հայաստանի Հանրապետությունում առկա կուսակցական համակարգին, գոյություն ունեցող հիմնական գաղափարախոսություններին, ինչպես նաև քաղաքական ոլորտում գործող իրավական ու նորմատիվային մի շարք փաստաթղթերի:

«Պետական գործիչների դպրոց»-ի հիմնադիր Գևորգ Մանուկյանն, առանձնահատուկ կարևորություն տալով միջկուսակցական ձևաչափի բոլոր հանդիպումներին, իր խորհրդական Մկրտիչ Սիմոնյանի հետ այցելեց ուսանողներին, ցուցաբերեց անհրաժեշտ տեսական օգնություն սեմինարի մեր մասնակիցներին,մասնավոր զրույցներ ունեցավ այլ կուսակցությունները ներկայացնող կին պատվիրակների հետ: «Պետական գործիչների դպրոց»-ն իր շնորհակալությունն է հայտնում սեմինարին մասնակից ՀՀ բոլոր այն կուսակցությունների կանանց ու աղջիկներին, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ փայլուն իրականացնել երկօրյա սեմինարը, ձեռք բերել գործընկերներ, ինչպես նաև համագործակցության եզրեր՝ փոխադարձ հարգանքի ու փոխօգնության հիմքերով:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Սեպտեմբեր 2013  »
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)