17 Սեպտեմբերի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2013թ-ի սեպտեմբերի 14-ին ՊԳԵԴ Հ/Կ-ն վերսկսեց իր ուսումնական գործունեությունը: Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Կրթական Կենտրոնի ուսանողներին իր օրհնանքի և ոգևորումի խոսքն ուղղեց Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր սպասավոր Հայր Թովմա քահանան, ով իր խոսքում կարևորեց երիտասարդների շարունակական կրթվելու ցանկությունն ու նրանց կապը հոգևոր՝ քրիստոնեական արժեքներին, շնորհավորեց բոլորին նոր սկզբի ու նոր ձեռնարկի առիթով ու բարեմաղթեց, որ բոլորի ստացած գիտելիքները ծառայեն բարիքի ստեղծմանն ու ի բարօրություն հայոց պետականության: Այնուհետև իր ողջույնի ու շնորհավորանքի խոսքն ուսանողներին հղեց ԱԺ երիտասարդ պատգամավորներից Վահե Էնֆիաջյանն, ով մեկ անգամ ևս կարևորեց Կենտրոնի գործունեությունը, այստեղ ներգրավված ուսանողների ցանկություններն ու մղումները, որոնք երբեք աննկատ չեն մնա: ԱԺ պատգամավորը մեկ անգամ ևս ընդգծեց, որ որակյալ կրթություն ստացած երիտասարդներն են մեր ապագա կադրերն ու երկիրն առաջ մղող ուժը, ուստի իր համար միշտ էլ հաճելի է ամեն տարի մեր շարքերում նկատել նման երիտասարդների համալրումը
...
Կարդալ »»»