Ամեն տարի ապրիլի 23-ին Հայաստանի համայն երիտասարդությունը համախմբվում է մեկ նպատակի, միևնույն սկզբունքի և նույնանման մտածողության շուրջ՝ Մեծ Եղեռնի նահատակների հիշատակման, զոհերի հոգիների խնկարկման, Հայ Դատի և արդարացի պահանջի շուրջ միասնականության, ինչպես նաև Մասիսից այն կողմ առանց շիրիմ հանգչող մեր հայրենակիցների մեկդարյա հեղված անմեղ արյան կանչին արձագանքելու համար:
2014թ-ին «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցը», որպես իրավաբանական և երիտասարդական-հասարակական կառույց, առաջին անգամ մասնակցեց «Ջահերով Երթին»:
Երթի մասնակիցների զգացմունքներն աննկարագրելի էին, նրանց համախմբվածությունը՝ ոգևորիչ, իսկ Դուշման Վարդանի քույր Արմինեի ներկայությունն առավել քան պարտավորեցնող:
Երթի և օրվա խորհրդի մասին բառերն անկարող են նկարագրել այն վեհությունն ու միասնականության զգացումը, որը համակել էր համայն հայ երիտասարդությանը: