«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցում» շարունակվում են դասընթացները խոսքի վարպետության և բանավեճի վարման մշակույթի վերաբերյալ: Մեր հերթական դասերից մեկն այս անգամ նվիրված էր խոսքի վարպետությանը, նրա ազդեցիկությանն ու խոսքի միջոցով հնարավոր մանիպուլյացիաներին, խոսքի ծառայեցմանը բարուն և չարին, խոսքի ազդեցության նպատակներին և այլ հնարավոր դրսևորումներին:
Մեր ուսանողներին իր գիտելիքներով ու հմտություններով այս խնդրի արդեն մեկ ամիս է, որ կիսվում է Արմինե Դավթյանը, ով, ինչպես արդեն նշել ենք նախկինում, իր պրակտիկ գիտելիքներն ստացել է ԱՄՆ-ի Վերմոնտ համալսարանի պրոֆեսոր Ալֆրեդ Շնայդերի ղեկավարությամբ «Բանավեճի մշակույթ» ծրագրի շրջանակներում:
Հարկ է նշել, որ բոլոր դասընթացներն անցնում են բավականին ակտիվ, բանավիճային և ինտերակտիվ միջավայրում, սակայն մեր ունեցած այս վերջին դասը առանձնանում էր նրանով, որ դասավանդողի կողմից տարբեր ֆիլմերի ու փաստավավերագրական նյութերի հիման վրա տեսական գիտելիքները համադրվեցին գործնականի հետ, ուսանողներն իրենք հնարավորություն ունեցան հանդես գալու փորձագետների դերում, ինչպես նաև իրենք փորձեցին հետո ազդել լսարանի վրա՝ իրենց ելույթներով
...
Կարդալ »»»