Հոկտեմբերի 4-ին Պետական Գործիչների Երիտասարդական դպրոցի ուսանողներն առիթ ունեցան հանդիպելու ադրաբեջանագետ Սարգիս Ասատրյանի հետ: Հանդիպումը շատ սպասված էր, եւ ակնկալիքները՝ բազում հարցերի պատասխան ստանալու, շատ մեծ էին:
Որքան մեր պատմության անիվը պտտվել է, այնքան մենք բախվել ենք մեր խաղաղությանը սպառնացող արգելքների, հաղթահարել ենք բազում խոչընդոտներ, վստահել ենք, գուցեև սխալվել ... Խորհելով մեր անցյալի, մեր արժեքների մասին, խորազնին հայացք նետելով ներկայում կատարվող եւ ապագայում գծագրվող իրադարձությունների վրա, անհրաժեշտ է ճիշտ գնահատել մեր եւ Ադրբեջանի ամբողջ պոտենցիալը: Իսկ դա հնարավոր է, եթե ներկայիս տեղեկատվական պատերազմի շրջանակներում տարածվող ստահոդ տեղեկությունները, չափազանցված տվյալները, որոնք կարող են հանգեցնել սրացումների, ֆիլտրվեն եւ ներկայացվեն ճշմարտացի: Իհարկե դա կարող է թվալ ուտոպիական տեսակետ, բայց հասարակության լայն զանգվածներին հատուկ քարոզչության ձեւով անհրաժեշտ է մատուցել ճշմարիտ տեղեկատվություն խուսափելու համար հնարավոր մանիպուլյացիայից, որը կարող է արագ տարածում ստանալ, խուճապի ենթարկել մարդկանց:
Հանդիպումն ընթանում էր ՊԳԵԴ ուսանողների ակտիվ հարցադրումներով եւ Սարգիս Ասատրյանի կողմից հնչող սպառիչ պատասխաններով, հնչում էին կարծիքներ, տեսակետեր, ինչն էլ ավելի հատաքրքրական էր դարձնում քննարկվելիք թեման: Ստացվել էր կառուցողական բանավեճ: Երիտասարդներն իրոք հետաքրքրված էին հայ-ադրբեջանական հարաբերություններով եւ ունեին իրենց մտորումներն այս կամ այն հարցի շուրջ:
Տեղեկատվության ճիշտ փոխանակության գերակայության մթնոլորտում բանավեճն անշուշտ ստացվեց, շնորհիվ մեր հյուրի եւ ՊԳԵԴ-ի ուսանողների , որի համար հայտնում ենք մեծ շնորհակալություն: Դա ևս մեկ հնարավորություն էր մեզ բոլորիս համար հարստանալու գիտելիքներով եւ հերթական անգամ համոզվելու նրանում, որ չարյաց ծնողի, իմացության եւ այդ գիտելիքի սխալ կամ բնավ չկիրառման արդյունքում տուժում է պետությունը, տուժում ենք մենք...
Այս անգամ ևս մեր Դպրոցի հարկի ներքո արձանագրվեց հերթական եւ կառուցողական բանավեճ-քննարկումը: Այդ օրվա հանդիպումը ևս զերծ չմնաց անակնկալներից. ՊԳԵԴ Նախագահի ԺՊ Զորիկ Հանիսյանը ներկայացրեց նոր պատրաստված թվով 10 կրծքանշանները, որոնցից առաջինը պատիվ ունեցավ կրելու ՊԳԵԴ Մշակույթի և գիտակրթական ամբիոնի ղեկավար Հասմիկ Պետրոսյանը՝ Հ/Կ-ում ցուցաբերած ակտիվ գործունեության շնորհիվ, հաճելի անակնալին համընկավ նաև Հասմիկ Պետրոսյանի ծննդյան տարեդարձը : Իսկ մնացյալ կրծքանշաններն սպասում են իրենց հասցեատերերին... :