ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2014 » Նոյեմբեր » 8 » «ՊԳԵԴ»-ը օժանդակում է մեր երիտասարդների գեղագիտական զարգացմանը
«ՊԳԵԴ»-ը օժանդակում է մեր երիտասարդների գեղագիտական զարգացմանը
08 Նոյեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Կյանքի ներկապնակի պայծառ գույների ազատ միաձուլում՝ փոխլրացված եթերային թեթևությամբ... Այս պատկերը մեկ բառով կոչվում է ՊԱՐ, որով պետք է ապրել, շնչել և վայելել այնպես, որ դիմացինը ճախրի քո իսկ ստեղծած վառ աշխարհում և լցվի անսահման ջերմությամբ և հոգևոր բավարարվածությամբ: Պարը միջոց է՝ ինքնաարտահայտվելու և հույզեր փոխանցելու: Այն ֆիզկուլտուրայից վերածվում է արվեստի, երբ հարմոնիկ են հոգին և մարմինը՝ առլեցուն մելոդիկ ներդաշնակությամբ:

Ահա հոգու սովը հագեցնելու համար այս անգամ մեր «ՊԳԵԴ»-ի ուսանողները հնարավորություն ունեին մասնակցելու պարի անվճար դասընթացների: Իսկ պարուսույցն էր «Հայաստանի պարի պետական անսամբլ»-ի պարող, «Real Dance» պարային համույթի ղեկավար Գոռ Մկրտչյանը: Շատ ջերմ և ընկերական մթնոլորտում սկսվեց հայկական, հունական, վրացական, ինչպես նաև լեզգիների ազգային պարերի ուսուցումը:

Մեր պարուսույցը յուրաքանչյուր պարի հմտությունները գաղտնազերծելուց առաջ պատմում էր՝ ինչ հետաքրքիր վարկածներ, պատմություններ կան՝ կապված տվյալ պարերի հետ: Սկզբում սովորեցինք մերը՝ հայկականը, «Վերվերի», «Քերծի» պարերի, «Արտաշատի», «Աշտարակի» պարային շարժումների, «Մանրուքիներ»-ի հիմնական տարրերը: Մեր ուսանողները, մեծ խանդավառությամբ և լավագույնին հասնելու համար ճիգերի գործադրմամբ, փորձում էին սերտել պարը:

Հաջորդը հունական ազգային պարի հերթն էր : Բոլորդ կասեք, որ հունական ազգային պարը հանրահայտ «Սիրտակի»-ն է, բայց, ինչպես և մենք, դուք ևս կսխալվեք, քանզի վերոնշյալ պարն իրականում հունական ֆիլմի համար էր հորինված եղել, իսկ հունական ազգային պարը «Հասապիկո»-ն է, որը և մեծ ջերմեռանդությամբ սովորեցինք մենք: Ինչպես նաև վրացական «Սվանուրի» պարը հասցրինք սերտել: Այնուհետ սահուն անցում կատարեցինք վրացական ազգային «Քալտա» պարին, ինչպես նաև բոլորիս կողմից շատ սպասված լեզգիների ազգային «Լեզգինկա» պարին:

Մեկ օրում այդքան տված և կրկնակի ստացած էներգիան, նոր գիտելիքները, բարձր տրամադրությունը անմոռանալի հուշ են բոլորիս համար: Թեկուզև մի փոքր չէր ստացվում այս կամ այն շարժումը, բայց դա սքողվում էր ոգևորվածության շղարշով ու դրական լիցքեր հաղորդում: «ՊԳԵԴ»-ը օժանդակում է մեր երիտասարդների գեղագիտական զարգացմանը ևս, իսկ այս օրինակելի նախաձեռնության համար, հիրավի, շնորհակալ ենք «ՊԳԵԴ»-ի «Մշակույթի և գեղագիտության» ամբիոնի ղեկավար Հասմիկ Պետրոսյանին՝ իր կազմակերպչական աշխատանքի համար:

«ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին` Էլեն Խաչատրյան
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)