ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2015 » Հունվար » 12 » ԱՄՆ-ում բնակվում ենք... Ապրում՝ Հայաստանով
ԱՄՆ-ում բնակվում ենք... Ապրում՝ Հայաստանով
12 Հունվարի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Հեռավոր օվկիանոսից ու աշխարհամասերից այն կողմ, որտեղ գտնվում է աշխարհի ժողովուրդների, ազգերի ու նրանց մշակույթների խառնարանը, իր ուրույն դեմքն ու դիմագիծն է պահպանել հայը՝ շնորհիվ իր հավատքի, դպրության և մշակույթի:

Սա այն բացառիկ դեպքն է և իրականությունը, երբ ազգապահպանման համար բանակ ու զինվոր են հայ հոգևորականը, ուսուցիչն ու արվեստի գործիչը, ովքեր ապրելով օտար արժեհամակարգում և կենցաղով, միշտ իրենց օրվա զգալի ժամանակը հատկացնում են հայի տեսակի ու կերպի պահպանմանը, նրա շարունակականության ապահովմանը, երբեմն էլ մեր ազգի բացառիկության ընդգծմանը:

«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» հասարակական կազմակերպության հիմնադիր Գևորգ Մանուկյանն՝ ԱՄՆ իր մասնավոր այցելության եզրափուլում, օրերս այցելել է Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքում գործող «Հայ Պարարվեստի Կենտրոն»:

Այստեղ նա հանդիպել է սփյուռքում մեծ հեղինակություն և համբավ վայելող, բազմաթիվ համերգների կազմակերպիչ և համահայկական մշակութային ծրագրերի անմիջական մասնակից «ԶՎԱՐԹՆՈՑ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար, հայկական-ազգագրական պարերի բեմադրիչ, պարուսույց Վարդան Աղաջանյանի և նրա հմայիչ տիկնոջ՝ պարախմբի տնօրեն, պարուսույց Արմինե Աղաջանյանի հետ:

Առաջին իսկ րոպեներից հաճելի էր գտնվել «ԶՎԱՐԹՆՈՑԻ» գեղարվեստական ղեկավարի համեստ աշխատասենյակում, որն ողողված էր ոչ միայն Հայաստանի Հանրապետության պետական բարձրաստիճան պաշտոնյաների և Սփյուռքի հայ համայնքում մեծածավալ աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների բազմաթիվ շնորհակալական և խրախուսական պարգևներով, այլ նաև ԱՄՆ կառավարության անդամների, կոնգրեսմենների ու հասարակական գործիչների քաջալերական պարգևներով:

Գեղարվեստական ղեկավար Վարդան Աղաջանյանի և պարուսույց Արմինե Աղաջանյանի հետ հանդիպումից հետո Գևորգ Մանուկյանին բացառիկ հնարավորություն ընձեռվեց նաև ներկա լինելու «ԶՎԱՐԹՆՈՑ» պարային համույթի փորձերին: Հետևելով հայ պարման-պարմանուհիների փորձերին և ականատեսը լինելով նրանց նվիրումին, պարոն Մանուկյանն այսպես բնութագրեց նրանց կատարած աշխատանքը. «… Եթե մարտի դաշտում հայ զինվորը իր կյանքն ու արյունը չի խնայում հայ ազգի պահպանման ու հզորացման սուրբ գործին, խաղաղ պայմաններում էլ մեր մշակույթի և կրթության գործիչներն են իրենց քրտինքով ու անձնազոհ աշխատանքով ծառայում միևնույն նպատակին և առաքելությանը… և թող ների Աստված, որ ես այսպես ուղիղ համեմատության մեջ եմ տեսնում հայ զինվորին և օտարության մեջ գտնվող մեր հայրենների պահապաններին… »:

«ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ ղեկավարի խոսքերով, աննկարագրելի հիացմունք, հպարտություն և ազգային բարձր ինքնազգացողություն էր համակել իրեն, երբ օտար միջավայրում հնարավորություն է ունեցել հանդիպելու այնպիսի երիտասարդների, ովքեր իրենց բազմազբաղ և դժվար առօրյան մեկ կողմ դրած, առանց որևէ շահույթ հետապնդելու, հաճախ նաև անձնական միջոցների հաշվին, իրենց օրվա մի զգալի մասն հատկացնում են հայոց մշակույթին, նրա պահպանմանն ու տարածմանը, ինչը բավականին դժվար գործ է այնպիսի երկրում, որտեղ մարդիկ կարող են բավականին լավ վարձատրվել նույնիսկ մեկ ժամի դիմաց:

Հանդիպման ընթացքում գեղարվեստական ղեկավար Վարդան Աղաջանյանը ներկայացրել է «ԶՎԱՐԹՆՈՑ» պարային համույթի անցած 25 տարիների համեստ, սակայն փառավոր ուղին, նրանց դժվարություններն ու բացառիկ նվաճումները:

Սիրով ուզում ենք համառոտ նաև ձեզ հետ կիսվել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գործող և օտարներին Հայաստանն ու Հայոց պետականությունը ներկայացնող այս «Մշակութային դեսպանների» անցած ուղին, նրանց նվաճումներն ու ձեռքբերումները, որոնք կարող են հպարտության, ուժի և հույսի նոր աղբյուր հանդիսանալ յուրաքանչյուր հայի համար:

«Զվարթնոց» պարախմբի ղեկավար Վարդան Աղաջանյանը ծնվել է 1971 թ. Չարենցավանում: Դեռևս վաղ հասակից նա հաճախել է պարային դասընթացների, իսկ 1986 թ.-ին արդեն «Բերդ» պարային անսամբլի լավագույն սաներից մեկն էր: 1989 թվականին Վարդանն իր ծնողների հետ ներգաղթել է Միացյալ Նահանգներ: ԱՄՆ Գլենդել քաղաքում հաստատվելուց որոշ ժամանակ անց, Վարդան Աղաջանյանն սկսում է զբաղվել հայկական պարարվեստի դասավանդումներով՝ Գլենդելի Համազգային Մշակութային Միության աջակցությամբ, որն առիթ հանդիսացավ կարճ ժամանակ անց «Զվարթնոց» պարախմբի ստեղծմանը: 1997 թ.-ին Վարդան Աղաջանյանը հիմնադրում է «Հայ Պարարվեստի Կենտրոնը» և սկսում ծավալել ինքնուրույն գործունեություն:

1998թ-ին Վարդան Աղաջանյանն ամուսնանում է Հայաստանի պարարվեստի ասպարեզում բավականաչ հաջողություններ արձանագրած «Բարեկամություն» և «Հայաստանի Պարի Պետական Անսամբլ» պարային համույթների լավագույն մենակատարուհիներից մեկի՝ Արմինե Մարտիրոսյանի հետ, ով իր գեղանի կատարումներով մինչ այդ արդեն հանդես էր եկել իր կատարումներով Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Լեհաստանում, Լիբանանում:
2011 թ.-ին «Զվարթնոց» պարային համույթը նշեց իր գործունեության 20 ամյակը: Այս հիշարժան առիթով և ի արժևորումն պարախմբի՝ Սփյուռքում ծավալած գործունեության, Վարդան Աղաջանյանը պարգեւատրվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Պատվո ոսկե մեդալով» եւ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով: Հետագայում, 2013 թ.-ին, Գյումրի քաղաքի քաղաքապետը ևս «Զվարթնոց» պարախմբի ղեկավարին պարգեւատրում է «Պատվո ոսկե մեդալով» :

2011թ-ին Վարդան Աղաջանյանը Ավստրալիայի «Հայկական Պարերի Կազմակերպության» հրավերով որոշ ժամանակ հաստատվում է Սիդնեյում՝ հայկական պարերի համերգային ծրագրերի բեմադրության պատասխանատու առաքելությամբ:
2014 թ.-ին «Զվարթնոց» պարային համույթը նշեց իր գործունեության 25-ամյակը: Այս առիթով ամբողջ պարախումբն ամռանն այցելեց Հայաստանի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, շքեղ համերգային ծրագրերով հանդես եկավ ամենաբարձր բեմերում:

Ի գնահատական ազգանվեր այս աշխատանքի և առաքելության, «Զվարթնոց» պարախմբի ղեկավար Վարդան Աղաջանյանն այս անգամ արժանանում է Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության «Պատվո ոսկե մեդալին», իսկ Հայաստանի Պարարվեստի միության կողմից՝ պարգևատրվում «Վահրամ Արիստակեսյան» ոսկե մեդալով:

Ներկայումս Վարդան և Արմինե Աղաջանյանները Գլենդելի «Հայ Պարարվեստի Կենտրոնում» դասավանդում, կրթում և հայ ազգային մշակույթի գոհարներով կիսվում են ավելի քան 150 երիտասարդների հետ, ովքեր հպարտ են իրենց հայկական ծագումով և պատվով կրում են իրենց նախնյաց մշակութային ժառանգությունը:

Այս բացառիկ հանդիպման ավարտին «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ ղեկավարին մեծ անակնկալ է մատուցել «Զվարթնոց» պարախմբի տնօրեն Արմինե Աղաջանյանը՝ Գևորգ Մանուկյանին և նրա ընտանիքի անդամներին հանձնելով 2015թ-ի հունվարի 18-ին Գլենդելում տեղի ունենալիք իրենց համերգային ծրագրի հրավիրատոմսերը: Համերգը նվիրված է լինելու պարախմբի 25 ամյակին: Ծրագրում ներառված են նաև պարային կատարումներ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության 100 ամյա տարելիցի:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Հունվար 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)