ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2014 » Սեպտեմբեր » 1 » ՊԳԵԴ-YSSF-ը կլինի կոռուպցիայի դեմ պայքարող Հ/Կ-ների կողքին
ՊԳԵԴ-YSSF-ը կլինի կոռուպցիայի դեմ պայքարող Հ/Կ-ների կողքին
01 Սեպտեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Հայաստանում կոռուպցիայի դեմ համակարգված պայքարելու համար ոլորտում կարևոր են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ունեցած գիտելիքները: Եվրոմիության կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» և «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» կազմակերպել էին եռօրյա հակակոռուպցիոն ուսուցում Երևանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ԶԼՄ-ների համար:

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանի խոսքերով, այս հակակոռուպցիոն ուսուցումներն իրականացվում են ամբողջ Հայաստանով: Սա թվով 9-րդ հակակոռուպցիոն ուսուցումն էր և 5-րդը՝ Երևանում: Յուրաքանչյուր ուսուցման մասնակցում են միջինը 10-ը հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

ՊԳԵԴ- YSSF Հ/Կ-ն, ի թիվս մյուս կազմակերպությունների, ևս ներկայացված էր նշված ծրագրին՝ Դպրոցի «Պետության և իրավունքի ամբիոնի» ղեկավար Առնոլդ Վարդանյանի մասնակցությամբ:

Առաջիկայում հանրությանը կներկայացվի Հայաստանի 2014-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության վերջնական նախագիծը: Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգով նախատեսվել է Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների համակարգումն ու դրանց կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդին, դրա կազմում ընդամենը 2 տեղ հատկացնելով ՔՀԿ-ների ներկայացուցիչներին: Սեմինարին մասնակցող հասարակական կազմակերպությունների գրեթե բոլոր ներկայացուցիչների կարծիքով հասարակության շահերը ներկայացնելու համար 2 ՀԿ-ի ներկայացուցիչը քիչ է և առաջարկում էին վերանայել նշված քվոտան՝ այն հասցնելով մինչև 5-ի:

Եռօրյա ուսուցման օրակարգում լավ/բարեխիղճ կառավարման սկզբունքներն են, կոռուպցիա հասկացությունը, զարգացման պատմությունը, առաջացման պատճառները, ոլորտում մոնիթորինգներ իրականացնելու ձևերը և այլն: Ուսուցումը հաջողությամբ ավարտած ՔՀԿ-ները և ԶԼՄ-ները հնարավորություն կունենան մասնակցել հանրային վերահսկողության արդյունավետության բարձրացման և համապատասխան մոնիթորինգային, վերահսկողական և հետաքննական ծրագրերի իրականացման նպատակով տրամադրվող դրամաշնորհների մրցույթին:

ՊԳԵԴ- YSSF Հ/Կ-ն իր խորին շնորհակալությունն է հայտնում ծրագրի կազմակերպիչներին և մեր ամբիոնի ղեկավար Առնոլդ Վարդանյանին՝ ակտիվ և կառուցողական մասնակցության, ինչպես նաև մեր Կազմակերպության բարի համբավը բարձր պահելու համար:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Սեպտեմբեր 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)