ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2014 » Հունիս » 23 » Պետական Գործիչների Դպրոցը դարձավ 3 տարեկան
Պետական Գործիչների Դպրոցը դարձավ 3 տարեկան
23 Հունիսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2014թ-ի Հունիսի 23-ին լրանում է «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» հասարակական կազմակերպության հետ համագործակցության եւ Կրթական Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի հիմնադրման երրորդ տարին:

Գիտակրթական ու ոչ ֆորմալ կրթության այս երիտասարդական հարթակից օգտվել են մի քանի հարյուր երիտասարդներ, տարբեր ԲՈւՀ-երի ուսանողներ, իսկ այսօր նաեւ ավագ դպրոցի սովորողներ: Առանց ավելորդ համեստության պետք է նշենք, որ օրեցօր մեր հասարակական կազմակերպության եւԿրթական Կենտրոնի գործունեությամբ հետաքրքրվողների թիվն ավելանում է, մասնակիցների շարքերը համալրվում են որակյալ երիտասարդներով, ինչի շնորհիվ բավականին բարձրացել է նաեւ մեր Դպրոցի հեղինակությունը՝ շարունակական կրթությամբ զբաղվող եւ ինքնակրթությամբ սեփական հմտությունները կատարելագործող երիտասարդների շրջանակներում:

Այս տարի, մեր տարեդարձին, մենք ստացանք բացառիկ հնարավորություն եւ նվեր մեր գործընկեր «Հայաստանի Երիտասարդական Կառավարություն» նախագծի կողմից: Երեւան քաղաքի կենտրոնում, Նալբանդյան փողոց 110 հասցեում գտնվող բավականին հարմարավետ գրասենյակային տարածքում «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ-ին տրամադրվել են գրասենյակային, աշխատանքային եւ դասավանդումների շարունակականության ապահովման համար բոլոր հնարավորությունները: Նոր միջավայրը կնպաստի ու հնարավորություն կընձեռի մեր դպրոց հաճախող ցանկացած երիտասարդի իրեն ավելի անկաշկանդ զգալու, օրվա ցանկացած ժամի իրեն անհրաժեշտ խնդիրներով դպրոց այցելելու եւ լիարժեք կրթական-հասարակական գործունեություն ծավալելու համար:

Օրերս մեր համատեղ գրասենյակի բացման արարողությունն իրականացրեցին «ՊԳԵԴ» հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Մանուկյանը եւ «ՀԵԿ» նախագծի համակարգող Արմեն Ասլյանը: Հանդիսավոր բացման արարողությանը ներկա էր նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը, ով նշեց, որ ամեն կերպ սատարելու է երիտասարդներին, նրանց ձայնը լսելի է դարձնելու ամենաբարձր ամբիոններից, ինչպես նաեւ կանի ամեն ինչ՝ մոտ ապագայում ապահովելու մեր ուսանողներին միջազգային բնույթի երիտասարդական փոխանակման ծրագրերով եւ, իհարկե, ամառային դպրոց-ճամբարներով:

Ոգեւորող է, որ Դպրոցի նոր վարչաուսումնական տարածքում մեր առաջին միջոցառումը «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի» եւ «Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի» համատեղ գործունեության երեք ամյակի նշումն էր ուրախ եւ երիտասարդական էներգիայով լեցուն սրահում, որը շատ շուտով ծառայելու է որպես երիտասարդների բանավեճի ակումբ, ինքնադրսևորման հարթակ, թրեյնինգների դասարան ու տարբեր ՀԿ-ների հետ բազմաբնույթ ծրագրերի համատեղ քննարկումների դահլիճ:

Շնորհակալ ենք բոլոր այն անհատներից, հասարակական կազմակերպություններից, մասնագետներից ու բարի մարդկանցից, ովքեր մեզ հետ ուրախ են մեր տարեդարձի առիթով, առավել եւս երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց անկեղծ շնորհավորանքի խոսքերն են հղել ու դեռ շարունակում են բարեմաղթել: Մյուսներին մենք մաղթում ենք երկար կյանք ու համբերություն՝ մեր առաջիկա հաջողություններին ու ձեքբերումներին եւս հաղորդակից լինելու բարի նպատակներով:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Հունիս 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)