ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2014 » Հուլիս » 9 » «Մեծ քաղաքականություն մուտք գործելու համար ճանապարհ պետք է անցնել»
«Մեծ քաղաքականություն մուտք գործելու համար ճանապարհ պետք է անցնել»
09 Հուլիսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցը, կարևորելով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական գործընթացների առաջընթացին միտված նախաձեռնությունները, առանձնահատուկ տեղ է հատկացնում այս համատեքստում նաև կանանց ու աղջիկների առաջնորդության կրթական ծրագրերին:

Հայաստանի քաղաքական ու հասարակական կյանքի, հանրային շարժումներում քաղաքացիական խմբերի ակտիվացումը ժողովրդավարության ոլորտի էական ձեռքբերումներն են, որոնք անհրաժեշտ են ամրապնդել՝ քաղաքական գործընթացներին քաղաքացիների մասնակցությունն ընդլայնելով և քաղաքական ուժերին ու կառավարությանն առավել հաշվետու դարձնելով:

Այս նպատակով ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ն կարևորում է Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի հետ իր համագործակցությունը, որի շնորհիվ մեր Դպրոցի մի քանի տասնյակ ուսանողներ իրենց գիտելիքներն ու հմտություններն են ստացել այդ հաստատության մի շարք ծրագրերի՝ առաջնորդության դպրոցի շրջանակներում:

Մենք մեծ ոգևորությամբ ընդունեցինք այն փաստը, որ Ազգային Ժողովրդավարության Ինստիտուտի ԼՐԱՏՈւ հանդեսի «Կանայք Քաղաքականության Մեջ» խորագրով հունիսյան համարում առանձին հոդվածի տեսքով անդրադարձ է եղել ՊԳԵԴ-YSSF հասարակական կազմակերպության Քաղաքագիտության և սոցիոլոգիայի ամբիոնի ղեկավար ու դասընթացավար Ժենյա Պողոսյանի մասին: Երախտապարտ ենք մեր գործընկերոջը, որ բարձր է պահում մեր ՀԿ պատիվը՝ տարբեր կազմակերպություններում ներկայացնելով մեր կառույցը, ինչպես նաև շնորհակալ ենք NDI կազմակերպությանը՝ լավագույն մասնագետներին նկատելու և արժևորելու համար:

Ձեր թույլտվությամբ, սիրելի ընթերցողներ, ուզում ենք որոշակի փոփոխություններով կիսվել ձեզ հետ այն նյութով, որը հրապարակվել է «Մեծ քաղաքականություն մուտք գործելու համար ճանապարհ պետք է անցնել» վերտառությամբ՝ NDI կազմակերպության հանդեսում:

«Մեծ քաղաքականություն մուտք գործելու համար ճանապարհ պետք է անցնել»

Ժենյա Պողոսյանը, որպես ապագա քաղաքագետ, 2007թ-ից ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանում տեղի ունեցող քաղական գործընթացներին, որոշ դեպքերում էլ հանդես է բերել անմիջական մասնակցություն: Այդ ամենի հետ նա չի դադարել պարբերաբար աշխատել իր ինքնակրթության վրա: Դեռևս 2011թ-ին, լինելով ԲՀԿ անդամ, նա ստացել է գիտելիքներ ԲՀԿ Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնում, որից հետո՝ 2014թ-ից, անդամագրվել է «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» ՀԿ-ին, որտեղ ՀԿ նախագահ Գևորգ Մանուկյանի առաջարկով ստանձնել է դասընթացավարի ու Քաղաքագիտության և Սոցիոլոգիայի ամբիոնի ղեկավարման աշխատանքները:

2013.թ.-ին Ժենյան մասնակցել է ԱԺԻ-NDI նախաձեռնությամբ կազմակերպված «Հայ կանայք` որոշումների կայացման մեջ» համաժողովին և նրանում ձևավորված աշխատանքային խմբերի քննարկումներին: Համաժողովում տիրող անկաշկանդ, ստեղծագործ մթնոլորտը, երկխոսություն ծավալելու հնարավորությունը, համագործակցության հեռանկարն այնքան տպավորիչ էին, որ նա որոշում է իր կրթական պաշարը լրացնել նաև ԱԺԻ առաջնորդության դպրոցում: «Ինտելեկտուալ քննարկումները, բազմակարծությունը, տարբեր համոզմունքներ և գաղափարներ կրող մարդկանց` քաղաքակիրթ շփման արդյունքում ձևավորված կառուցողական մթնոլորտը գրավիչ էին: Մասնակիցներից շատերն առաջնորդության դպրոցի շրջանավարտներ էին, և դեռ ամիսներ առաջ համոզվեցի, որ հենց այս կրթական կենտրոնն այն վայրն է, որում կհայտնվեմ իմ հետաքրքրություններին համապատասխան մթնոլորտում: Քաղաքականության ասպարեզն այնքան լայն ու ընդգրկուն է, որ միշտ սովորելու, նորին առնչվելու անհրաժեշտություն է զգացվում: Թե´ Լեզվաբանական համալսարանում և թե´ Գիտությունների ազգային ակադեմիայում խորացել եմ քաղաքագիտության ուսումնասիրության մեջ, հիմա էլ «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց»-ի դասերին եմ ակտիվորեն մասնակցում` հանդես գալով նաև որպես դասընթացավար»:

Ժենյայի կարծիքով, եթե ուսումնառության գործընթացը շարունակական բնույթ չկրի, ապա կարող ես բաց թողնել կարևոր մանրամասներ, առանց որոնց դժվար է կտրուկ կերպով զարգացող արդի քաղաքական գործընթացների պատճառներն ու հետևանքները խորքային կերպով վերլուծել, դրանցում կողմնորոշվել և սեփական դիրքորոշումներ մշակել: «Չեմ ուզում լինել նրանցից, ովքեր ճանապարհ չանցնելով, մուտք են գործում մեծ քաղաքականություն»,- մտորում է Ժենյան:

Կարևոր է համարում վերջին համապետական, ինչպես նաև` Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում ընտրական հանձնաժողովի անդամի պարտականություններն ստանձնելու և ընտրական գործընթացներին մասնակցելու իր անդրանիկ փորձը: Կարծում է` այդ ճանապարհին արված քայլերից մեկն ԱԺԻ առաջնորդության դպրոցում ուսանելն է: Հատկապես ակնկալում է այստեղ ուսումնասիրել եվրոպական առաջնորդների կյանքը, դեպի մեծ քաղաքականություն նրանց ընթացքը, վերլուծել նրանց քայլերն ու որոշումները:

Ժենյան 2013թ.-ի կանանց մայիսյան համաժողովում է առաջին անգամ լսել ոսկրածուծի դոնորագրման մասին. «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի նախագահ դեկտոր Ֆրիդա Ջորդանի` հայ կանանց ուղղված կոչը` լրացնելու 18 երկրում ապրող 24 հազարից ավելի դոնորների շարքերը, ինձ համակեց մարդասիրական այդ շարժմանը միանալու անհաղթահարելի ցանկությամբ: Առաջնորդության դպրոցում իմ ուսումնառությունը սկսեցի ևս մի լավ գործով` մի քանի կաթիլ արյամբ գուցե կյանքի հույս նվիրելով մի անհատի:

Կանանց առաջնորդության դասընթացներին մասնակցելով` կարող եմ վստահորեն ասել, որ բոլոր մասնակիցները հետաքրքրությամբ են հետևում թեմաների ներկայացմանը, ակտիվորեն մասնակցում են քննարկումներին և անհամբերությամբ սպասում հաջորդ դասին: Հատկապես գրավիչ է ուսուցման ձևաչափը: Այն թույլ է տալիս յուրաքանչյուրին անկաշկանդ կերպով արտահայտելու իր տեսակետը, ընդ որում` լսելի են դառնում և հարգվում բոլոր, անգամ ծայրահեղորեն միմյանցից տարբերվող կարծիքները: Ուսուցման նման մեթոդաբանությունը մեր բուհերում լայնորեն ընդունված չէ: Դասախոսների կողմից ուսանողների կարծիքը հանգամանորեն լսելն ու քննարկման առարկա դարձնելն դեռևս հազվագյուտ երևույթ է մեր ուսումնական հաստատություններում: Իսկ գիտելիքների հաղորդման, ապա և ամրապնդման ինտերակտիվ մեթոդն ակնհայտորեն զարգացնում է մեզ, մեր ինքնուրույն դատելու կարողությունը, վերլուծական մտածողությունը: Սովորում ենք կարդալ մատուցվող նյութի տողատակը, հասկանալ ենթատեքստը: Համոզված եմ` առաջնորդության դպրոցի հաղորդած գիտելիքներն ու հմտությունները կօգնեն մեզ պիտանի լինելու թե´ մեր անձնական միջավայրում, թե´ քաղաքականության մեջ: Հուսով եմ, որ այս դպրոցում հետագայում էլ մեծ թվով երիտասարդներ կուսանեն, որոնց, ինչպես մեզ, կհաղորդվի իրենց ուժերին հավատալու և սեփական կարողություններին ապավինելու վստահություն»:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Հուլիս 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)