2014 թ հուլիսի 17-ին «ՊԳԵԴ» Հ/Կ անդամները հանդիպում ունեցան ՀՀ ԱԺ պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավոր, Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» վեհաժողովում քաղաքական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նաիրա Զոհրաբյանի հետ:
Պատգամավորը, ողջունելով երիտասարդների՝ պետական, քաղաքական և հասարակական գործիչների հետ հանդիպումների ամառային շարքի նախաձեռնությունը, հայտնեց իր պատրաստակամությունը մշտպես սատարելու նրանց և աջակցելու իրենց նախաձեռնություններում, նույնիսկ հրավիրեց մեր երիտասարդներին հաջորդ օրը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստին:
Հասարակական կազմակերպության անդամների խնդրանքով տիկին Զոհրաբյանը խոսեց մեր երկրի արտաքին քաղաքական գերակայություններից, անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորին, երկրում առկա ու մտահոգիչ ներքին ու արտաքին գործընթացներին: Բավականին ուշագրավ էր պատգամավորի դիտարկումները Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցած իրադարձությունների, Ղազախստանի նախագահի հայտարարությունների վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքի մասին, երբ 2013թ-ի սեպտեմբերի 3-ին բոլորիս համար անսպասելիորեն հայտնի դարձավ Հայաստանի՝ Մաքսային Միությանն անդամագրվելու ցանկության մասին, ինչը, ի թիվս քաղաքական ու աշխարհաքաղաքական շատ հարցերի, առաջացնում է նաև նոր տնտեսական իրավիճակ ու խնդիրներ
...
Կարդալ »»»