ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2014 » Հուլիս » 21 » Փոքր քայլերի հաջողության մարտավարություն
Փոքր քայլերի հաջողության մարտավարություն
21 Հուլիսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2014 թ հուլիսի 17-ին «ՊԳԵԴ» Հ/Կ անդամները հանդիպում ունեցան ՀՀ ԱԺ պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավոր, Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» վեհաժողովում քաղաքական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նաիրա Զոհրաբյանի հետ:

Պատգամավորը, ողջունելով երիտասարդների՝ պետական, քաղաքական և հասարակական գործիչների հետ հանդիպումների ամառային շարքի նախաձեռնությունը, հայտնեց իր պատրաստակամությունը մշտպես սատարելու նրանց և աջակցելու իրենց նախաձեռնություններում, նույնիսկ հրավիրեց մեր երիտասարդներին հաջորդ օրը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստին:

Հասարակական կազմակերպության անդամների խնդրանքով տիկին Զոհրաբյանը խոսեց մեր երկրի արտաքին քաղաքական գերակայություններից, անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորին, երկրում առկա ու մտահոգիչ ներքին ու արտաքին գործընթացներին: Բավականին ուշագրավ էր պատգամավորի դիտարկումները Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցած իրադարձությունների, Ղազախստանի նախագահի հայտարարությունների վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքի մասին, երբ 2013թ-ի սեպտեմբերի 3-ին բոլորիս համար անսպասելիորեն հայտնի դարձավ Հայաստանի՝ Մաքսային Միությանն անդամագրվելու ցանկության մասին, ինչը, ի թիվս քաղաքական ու աշխարհաքաղաքական շատ հարցերի, առաջացնում է նաև նոր տնտեսական իրավիճակ ու խնդիրներ:

Նաիրա Զոհրաբյանը իր խոսքում կարևորեց Հայաստան-Եվրոպական Միություն փոխհարաբերությունների պահպանման անհրաժեշտությունը, նշեց, որ ՀՀ-ն պետք է խիստ շահագրգիռ լինի եվրոպական հանրության հետ երկխոսության պահպանման համար, միաժամամանակ Եվրոպական կառույցներից էլ ակնկալում էր ավելի նախաձեռնողական և գործուն քաղաքականության իրականացում մեր տարածաշրջանում:

Հանդիպման ժամանակ բավականին ուշագրավ զրույց ընթացավ ներքաղաքական հարցերի շուրջ, մասնավորապես՝ խորհրդարանական չորս ընդդիմադիր ուժերի համագործակցության և հեռանկարների մասին: Պատգամավորը տեղեկացրեց, որ իրենց գործունեության մեջ իրենք առաջնորդվում են փոքր քայլերի հաջողության մարտավարությամբ:

Խոսելով իր ներկայացրած քաղաքական ուժի՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության ծավալած գործունեության մասին, Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ բավականին վերջերս իր գործընկերներ Վարդան Օսկանյանի և Էլինար Վարդանյանի հետ Ստրասբուրգում նրանց մասնակցությամբ տեղի ունեցավ ԲՀԿ-ի պաշտոնական անդամագրման արարողությունը եվրոպական ամենախոշոր քաղաքական ուժերի ընտանիքներից մեկին՝ Եվրոպական պահպանողականնների և ռեֆորմիստների ալյանսին (AERC):

Որպես վերջաբան, Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց ԲՀԿ-ի ծավալած ակտիվ գործունեությունը նաև սփյուռքի կարող ուժերի հետ, որի շնորհիվ ձեռք են բերվել համագործակցության մի շարք պայմանավորվածություններ՝ երիտասարդ ներկայացուցիչների ինտելեկտուալ ներուժի փոխանակման մասին, երկիրը բարեփոխող լծակների, արտագաղթը կանխող և յուրաքանչյուր քաղաքացու վստահությունը վերականգնող գործոնների մասին:

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի ուսանողները հնարավորություն ունեցան պատգամավորին ուղղելու բազմաթիվ ու իրենց մտահոգող բազմաբնույթ հարցեր, որոնք ստացան սպառիչ և ամբողջական պատասխաններ, ինչի համար մեծապես շնորհակալ ենք Նաիրա Զոհրաբյանին:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Հուլիս 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)