ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2014 » Օգոստոս » 5 » Սովորացրած խելքը մինչև դրսի դուռն է...
Սովորացրած խելքը մինչև դրսի դուռն է...
05 Օգոստոսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2014թ-ի հուլիսի 30-ին տեղի ունեցավ «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ-Ի ամառային արտագնա հանդիպումներից հերթականը: Այս անգամ մեր «թիրախում» էր հայտնվել «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը: Վերջինս, հայտնելով իր ուրախությունը՝ երիտասարդների հետ հանդիպման առթիվ, ցանկացավ զրույցը սկսել հետևյալ խոսքերով. «Աշխարհը կառուցված է ներդաշնակության վրա»….

Հանդիպումն, ինչպես միշտ, ընթացավ մեր ուսանողների կողմից ուղղված հաճախակի հարցերով, հագեցած էր քննարկումներով և հետաքրքրիր առաջարկներով: Խոսվեց արդի և կարևոր խնդիրների՝ սպառողների պաշտպանության, ինչպես նաև ապրանքների ունիֆիկացման և ստանդարտացման մասին: Պարոն Պողոսյանն անդրադարձավ «Չափաբանության միասնականության օրենք»-ին, նշեց նրա կարևորությունն ու կիրառման անհրաժեշտությունը: Տեղեկացրեց նաև ՄԱԿ-ի կողմից սպառողների պաշտպանության վերաբերյալ ընդունված չորս որոշումների մասին.

1. Ընտրելու իրավունք
2. Մատչելիության իրավունք
3. Լսված (տեղեկացված) լինելու իրավունք
4.Անվտանգ ծառայություններից և ապրանքներից օգտվելու իրավունք:

Պետ. Գործիչների համար հաճելի նորություն էր ՍՄԱ (Սպառողների Միջազգային Ասոցիացիա)-ի և նրա ծավալած գործունեության մասին տեղեկատվությունը: Ասոցիացիան ձգտում է պաշտպանել ոչ միայն հասարակության բոլոր խավերի իրավունքներն ու շահերը, այլև ուսուցանել, կրթել նրանց որպես սպառող: ՍՄԱ –ն գտնում է, որ յուրաքանչյուր սպառող պետք է տեղեկացված լինի իր հիմնական կարիքները բավարարելու , առողջ միջավայրի, անվտանգության, հավասարության, պաշտպանության, լրատվության, ընտրության և որպես սպառող՝ գիտելիքներ ստանալու իրավունքներից:

Այնուհետև մեր ուսանողների կողմից հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց պրն. Պողոսյանը տվեց սպառիչ պատասխաններ: Որպես վերջաբան, պրն. Պողոսյանն հավելեց.
-Մեծերը սիրում են խորհուրդներ տալ երիտասարդներին. Լսե՛ք, սակայն առաջնորդվե՛ք միայն սեփական մտածողությամբ և ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ «Սովորացրած խելքը մինչև դրսի դուռն է»:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Օգոստոս 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)