ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » Հանդիպումներ, այցելություններ
24 Ապրիլի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց



19 Ապրիլի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Այսօր մի խումբ երիտասարդներ լուռ ակցիա էին կազմակերպել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու ԱՄՆ Բոստոն քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին և սատարելու վիրավորվածներին:

Նրանց դիմավորեցին դեսպանատան անվտանգության աշխատակիցները: Երիտասարդները ծաղիկներ դրեցին դեսպանատան առջև, մոմեր վառեցին և հեռացան:

«Մենք մի խումբ երիտասարդներ ենք, USAID-ի շրջանակներում գործող NDI (Ազգային ժողովրդավարական ինստիտուտ) կազմակերպության առաջնորդների դպրոցի սաներն ենք, և այդ դպրոցի շրջանակներում ենք միմյանց հետ ծանոթացել: Սա կարելի է և հարգանքի տուրք համարել Բոստոնում տեղի ունեցած դեպքերի առթիվ, և կարելի է շնորհակալություն համարել կազմակերպությանը՝ մեզ համար հարթակ ստեղծելու, միմյանց հետ ծանոթանալու համար: Սա այն մինիմալն էր, որ մենք կարող էինք ԱՄՆ-ին ցավակցել ու մեր զորակցությունը հայտնել»,- ասաց Մկրտիչ Ղազարոսյանը:

«Մենք՝ հայերս էլ մեր մաշկի վրա զգացել ենք անմեղ զոհ լինելու ցավը, և նման տեռորները մեզ միշտ դժգոհություն և տհաճ զգացումներ են պարգևում: Մենք կոչ ենք անում հանդուրժողականության»,- ասաց մասնակիցներից Լևոն Ավագյանը ... Կարդալ »»»
25 Մարտի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնն, իր գործունեության կարճ, բայց շատ հագեցած երկու տարիների փորձից հետո, 2013թ մարտի 23-ին առաջին անգամ Ծաղկաձորում նախաձեռնել էր կրթական երիտասարդական երկօրյա սեմինար-խորհրդաժողով:

Սեմինարի մասնակիցների թվում էին նաև երիտասարդներ «Հայաստանի ուսանողական ֆորում», «Ավետ կրթա-խորհրդատվական», «Հանրային լրագրության ակումբ», «Մենք», «Աբովյանի ուսանողական խորհուրդ» և «Երիտասարդ դիվանագետների ակումբ» հասարակակական կազմակերպություններից, ինչպես նաև սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնից:

Սեմինարն իր աշխատանքներն սկսեց Տեր Շահան քահանայի օրհնության ներքո, ով ևս կարևորեց Կրթական Կենտրոնի ցուցաբերած առանձնակի ուշադրությունը՝ առ բարեկիրթ երիտասարդության քաջալերում և նրանց ամենօրյա կրթական իրավունքի ապահովում: Այնուհետև սեմինարին իր ողջույնի խոսքերն ուղղեց Երևանի Պետական Համալսարանի դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու Մարգարիտա Մաթևոսյանն, ով մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահել Կրթական Կենտրոնի գործունեությունը և ցուցաբերել մանկավարժական-դասախոսական անհրաժեշտ խորհրդատվություն և գործուն աջակցություն:

Աբովյանի ուսանողական խորհրդի նախագահ Վեներա Գյուլինյանն էլ իր ելույթում առանձնակի նշեց այն հանգամանքը, որ իր ղեկավարած կառույցը դեռ նոր է սկսել համագործակցել մեր Կենտրոնի հետ, սակայն վստահ է, որ կարճ ժամանակահատվածում իրենք ևս մեծ ծավալով կներգրավվեն Կենտրոնի կազմակերպած տարբեր կրթական ծրագրերի ու հավաքների կազմակերպման աշխատանքներին, կփորձեն հանդես գալ իրենց սեփական դասախոսությունների ու զեկույցների նախաձեռնությամբ ... Կարդալ »»»
11 Մարտի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Օրեր առաջ մեր Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի հյուրերն էին Աբովյան քաղաքի ուսանողական խորհրդի անդամներն՝ իրենց ղեկավար Վեներա Գյուլինյանի գլխավորությամբ:

Ինչպես ներկայացրեց ուսխորհրդի ղեկավարը, իրենք համացանցից տեղեկացել են մեր գործունեության մասին, ուշադրությամբ հետևել են մեր իրականացրած միջոցառումներին և իրենց միության ներսում քննարկումներ են ծավալել համագործակցելու հավանական եզրեր գտնելու հարցի շուրջ: Արդյունքում որոշվել է ընդլայնված պատվիրակությամբ մեկ անգամ այցելել Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոն, ծանոթանալ Կենտրոնի աշխատանքներին, նրա ներկայացուցիչների հետ և տեղում ստանալ իրենց հետաքրքրող բազում հարցերի պատասխաններ:

Ինչպես ասում է հայտնի ասացվածքը. «Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել» սկզբունքից ելնելով, Աբովյանի ուսանողական խորհրդի ակտիվը հանդիպման հենց սկզբից «անխնա» հարցադրումներ ուղղեց ՊԳԵԴ ղեկավար Գևորգ Մանուկյանին և Կենտրոնի առանձին ծրագրերի պատասխանատուներին, ակնկալելով ստանալ սպառիչ և ամբողջական տեղեկատվություն:

Շնորհիվ մեր Դպրոցի և Աբովյանի ուսանողական խորհրդի երիտասարդների կրթական ու մարդկային բարձր արժեքների, հանդիպումն անցավ բավականին հետաքրքիր, երբեմն էլ նաև բանավիճային պայմաններում:

Կրթական Կենտրոնի ղեկավար Գևորգ Մանուկյանն ու Աբովյանի ուսանողական խորհրդի ղեկավար Վեներա Գյուլինյանն, ուսանողության պահանջով, պայմանավորվեցին մոտակայում կատարել պատասխան այցելություն նաև քաղաք Աբովյան, ինչպես նաև հետայսու կազմակերպել համատեղ կրթական, ինքնազարգացման ու մշակութային արժեքների հաղորդակցմանը միտված միջոցառումներ:

ՊԳԵԴ Հ/Կ-ն շնորհակալություն է հայտնում Աբովյանի ուսանողական խորհրդին՝ իրենց ցուցաբերած կազմակերպվածության, նախաձեռնողականության և պարզապես հիանալի երիտասարդների մեկտեղված լինելու համար ... Կարդալ »»»
04 Մարտի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2013թ-ի մարտի 2-ին մեր կրթական կենտրոնի հյուրն էր ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Նրա հետ միասին մեր Կենտրոն այցելեցին նաև լրատվական ծառայության աշխատակիցներ Վարդան Քոչարյանը, Աննա Ավագյանը և Արսեն Մկրտչյանը:

Օրվա բանախոսն իր հանդիպումը կառուցեց մասնագիտական ճիշտ կողմնորոշում-փայլուն գիտելիքներ-արժանապատիվ աշխատանք բանաձևի շուրջ:

Որպես իր անձնական կյանքի օրինակ, նա ներկայացրեց Ուրիխանյան Տիգրան անձի և անհատի կայացման ուղին, ունեցած դժվարություններն ու դրանց հաղթահարման սեփական մոտեցումները, որոնց շնորհիվ բազում անգամներ ունեցել է թե հաջողություններ և թե կորուստներ:

ԱԺ պատգամավորը ուսանողներին պատմեց, որ սկզբում, իր ծնողների ցանկությամբ, փորձել է ուսանել բժշկական համալսարանում, բայց այնուհետև ընդունվել է Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, ուսանելու տարիներին եղել է ակտիվ հասարակական դիրքորոշում ունեցող և դա գործնականում իրականացնող երիտասարդ, ինչի համար բազմաթիվ անգամներ ենթարկվել է կարգապահական տարբեր բնույթի դիտողությունների, որոնք սակայն չեն կոտրել իրեն ... Կարդալ »»»
25 Փետրվարի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2013թ-ի փետրվարի 23-ին մեր Կրթական Կենտրոնը հյուրընկալել էր 2000-2006թթ-ին Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ներկայումս ’’Modus Vivendi’’ կենտրոնի հիմնադիր-տնօրեն Արա Պապյանին:

Բանախոսն իր դասախոսության համար ընտրել էր «Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը որպես Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման ուղի» խորագրով և փաստավավերագրական հարուստ նյութերով հագեցած աշխատությունը:

Մինչ դասախոսության անցնելը, պարոն Պապյանն ըստ միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի, բացատրեց պայմանագիր, համաձայնագիր, հուշագիր և իրավարար վճիռ հասկացություններն ու դրանց վավերապայմանները, որից հետո սկսվեց Հայաստանի սահմաններին առնչվող պայմանագրերի թվարկումն ու դրանց՝ միջազգային իրավունքի սկզբունքների համապատասխանության վիճարկման բավականին ուշագրավ գործընթացը:

Շատ կարևոր հանգամանք էր հիշատակել Վիեննայի 1969թ-ի կոնվենցիայի 53-րդ հոդվածի բովանդակությունը, որի համաձայն «Պայմանագիրն անվավեր է, եթե կնքելու պահին այն հակասել է միջազգային ընդհանուր իրավունքի որևէ անբեկանելի հիմնադրույթի»:

Իսկ այդպիսի իրավախախտումներ՝ Հայաստանի սահմաններին առնչվող մի շարք պայմանագրերում, ոչ միայն ակնհայտ են, այլև բավականին շատ են ու աղաղակող:

Որպես միջազգային իրավունքի հիմնադրույթների խախտումներով կնքված պայմանագրերի օրինակներ բերվեցին այնպիսի պատմական և նշանակալից պայմանագրերում, ինչպիսիք են 1920թ-ի դեկտեմբերի 3-ին Ալեքսանդրապոլում, 1921թ-ի մարտի 16-ի Մոսկվայում և 1921թ հոկտեմբերի 13-ին Կարսում կնքված պայմանագրերը, որոնք բոլորն էլ առնչվել են Հայաստանին ու նրա սահմաններին:

Այնուհետև բանախոսը նշեց, որ Հայաստանի սահմանների և վարչական տարածքի վերաբերյալ բարենպաստ պայմանագրերի շարքում լավագույնը ճանաչված Սևրի պայմանագրի ( կնքված 1920թ-ի օգոստոսի 10-ին) 59-րդ հոդվածը սահմանել է, որ «Թուրքիան և Հայստանը համաձայն են Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի իրավարարությանը ներկայացնել Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի որոշման հարցը, և ընդունել նրա որոշումն անմիջապես, ինչպես այն պայմանները, որոնք նա կարող է հանձնարարել` ապահովելու համար Հայաստանի ելքը դեպի ծով - Turkey and Armenia as well as the other High Contracting Parties agree to submit to the arbitration of the President of the United States of America the Question of the frontier to be Fixed between Turkey and Armenia in the vilayets of Erzerum, Trabizond, Van and Bitlis, and to accept his decision thereupon, as well as any stipulations he may prescribe as to access for Armenia to the sea»:

Եվ ահա, 1920թ-ի նոյեմբերին, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը, ում վստահվել էր կայացնել ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌ, ներկայացնում է իր վճիռը, ըստ որի Հայաստանին տրվում էր 100.000 քառ.կմ-ից ավելի տարածք և մուտք դեպի Սև ծով:

Այդ վճիռն ենթակա է կատարման անմիջապես և ըստ Հաագայի կոնվենցիայի (1899թ.-ի խմբագրման 54-րդ հոդված; 1907թ. խմբագրման 81-րդ հոդված) «...Եթե իրավար վճիռը կայացվել է ըստ կարգի և դրա մասին իրազեկ են պահվել կողմերի գործակալները, ապա խնդրո առարկա վեճն իր լուծումը գտնում է մեկընմիշտ և ենթակա չէ բեկանման»:

Սակայն այդ Իրավարար Վճիռը մինչ օրս ի կատար չի ածվել, Հայաստանի կողմից չի ցուցաբերվում հետևողականություն այդ վճռի գործարկման ուղղությամբ, ինչն առայժմ անհասկանալի է և միանգամայն հասկանալի «Թուրքիայի անգործությունը»:

Դասախոսության ավարտին Կրթական Կենտրոնի ղեկավար Գևորգ Մանուկյանն իր շնորհակալական խոսքում կարևորեց միջազգային իրավունքի իմացությունն ու նրա գործնականում կիրառման կամ անտեսման առարկայական մատնանշումները, որոնք հնարավորություն են տալիս համեմատելու, զուգահեռներ տանելու և կատարելու վերլուծություններ : ՊԳԵԴ-YSSF Հ/Կ ղեկավար Գևորգ Մանուկյանը հույս հայտնեց նաև, որ ապագայում ‘’ Modus Vivendi‘’ կենտրոնական նոր գրասենյակի վերաբացումից հետո ավելի հաճախակի կդառնան համանման դասախոսություններն ու փոխգործակցությունը : Արա Պապյանը սիրով համաձայնվեց նման համագործակցության աաջարկին, ավելին, հայտնեց իր պատրաստակամությունը մեր Դպրոցի ուսանողներին տրամադրել իրենց հարուստ գրականությունն ու պայմանները՝ աշխատելու իրենց գրադարաններում, օգտվել իրենց ունեցած բացառիկ փաստավավերագրական տեղական և արտասահմանյան նյութերից և որպես իր խոսքերի հավաստիք, իր մակագրությամբ ՊԳԵԴ գրադարանին նվիրեց միջազգային իրավունքի, պայմանագրերի և փաստավավերագրական նյութերով հարուստ գրականություն`այդ թվում նաև "Aribitral award of the president of the United States of America Woodrow Wilson - Full report committee upon the arbitration of the boundary between Turkey and Armenia", Washington, November 22nd, 1920, ինչպես նաև իր հեղինակած մյուս աշխատությունը՝ «ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈւԹՅՈւՆ - Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները և հարակից հարցեր» աշխատությունը, ինչի համար ՊԳԵԴ-YSSF ողջ աշխատակազմն ու սովորողները հայտնում են իրենց շնորհակալությունն ու հիացմունքը ... Կարդալ »»»
19 Փետրվարի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2013թ-ի փետրվարի 16-ին մեր Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնը հյուրընկալել էր «Երիտասարդական կառավարություն», «Երևանի քաղաքապետարան», «Մենք» երիտասարդական շարժման ղեկավարներին և ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանին:

Կրթական Կենտրոնի ուսանողները հնարավորություն ունեցան նախ լսել «ՄԵՆՔ» երիտասարդական շարժման ղեկավար Րաֆֆի Գյոզալյանին, իսկ այնուհետև Սևան Աղաջանյանին, ով հանդիսանում է «Երևանի քաղաքապետարան» երիտասարդական-հասարակական նախաձեռնության համակարգողը: Նրանք հանգամանալից ներկայացրեցին իրենց կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը, նպատակներն ու ապագա ծրագրերը: Կրթական Կենտրոնի սաները բավականին հետաքրքրված էին նշված նախագծերով, ինչպես նաև նրանց հետ համագործակցության եզրեր որոնելով, որի պատճառով բանախոսներին տրվեցին բազում հարցադրումներ՝ տարբեր բովանդակությամբ և ակնկալիքներով:

Այնուհետև ամբիոնը սիրով տրամադրվեց երիտասարդ պատգամավոր Վահան Բաբայանին:
Պատգամավորն իր ողջույնի խոսքում հատուկ կարևորեց մեր Դպրոցի գոյությունն ու նրա ծավալած գործունեությունը, հիշեց, որ Կենտրոնի կազմավորման առաջին իսկ օրերից ինքն ու իր ընկերները սիրով արձագանքել են Կենտրոնի գրեթե բոլոր ծրագրերին ու նախաձեռնություններին, Դպրոց, որտեղ կրթվել են նաև «Երիտասարդական կառավարություն» և «Երիտասարդական քաղաքապետարան» ծրագրերում ներգրավված շատ ու շատ երիտասարդներ, ովքեր այժմ ներգրավված լինելով մեր երկրի հասարակական-քաղաքական գործունեության մի շարք ոլորտներում, պահպանում են իրենց կապն ու գործընկերային հարաբերությունները թե Կենտրոնի և թե անձամբ իր հետ:

Վահան Բաբայանի կողմից նախաձեռնվեց ակտիվ և բաց քննարկում, որը հասարակական, քաղաքական ու երիտասարդական հիմնախնդիրներից զատ, անմասն չթողեց նաև անձնական բնույթի շատ հարցեր:

Հատկապես կարևոր է նշել լսարանի համառությունն ու համարձակ հարցադրումները, որոնք «ստիպեցին» ՊԳԵԴ Հ/Կ ղեկավար Գևորգ Մանուկյանին ևս հայտնվել այդ բանավեճի կիզակետում: Հաստատված այդ թեժ մթնոլորտը հնարավոր եղավ «լիցքաթափել» պատգամավորի առաջարկով՝ շարունակել այդ բանավեճը, ապագայում կազմակերպելով եռօրյա հավաք՝ համապատասխան խորագրով, մասնակիցների ընտրովի սկզբունքով, Հայաստանի որևէ գեղատեսիլ վայրում, ինչն իսկապես ազդեց լսարանի վրա և այդ առաջարկը ողջունվեց երկարատև ծափերով:

Հանդիպման վերջում գրեթե բոլորն էլ գոհ էին և ոգևորված. Ոմանք չէին սպասում նման անմիջական զրույցի, ոմանք էլ կասկածամտորեն էին գուցե տրամադրված՝ անկեղծ հարց ու պատասխանի բովանդակության մասով: Սակայն հանդիպման եզրափակիչ մասում, հյուրերի և մասնակիցների համատեղ ավանդական լուսանկարահանումից հետո, գրեթե ոչ ոք չէր ուզում լքել նիստերի դահլիճը, կիսվում էին իրենց տպավորություններով և փոխանակվում մտքերով:

Հերթական անգամ կարելի է արձանագրել, որ Կրթական Կենտրոնը շարունակում է իր աննախադեպ հանդիպումների շարքը, միաժամանակ ձեռք բերելով ակտիվ գործընկերներ և անհապաղ իրագործման ենթակա երիտասարդական գաղափարներ ... Կարդալ »»»
11 Փետրվարի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2013թ-ը ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ի համար նոր գործընկերներ և երիտասարդական մի շարք համատեղ միջոցառումների իրականացման տարի է լինելու: Այդ ուղենիշի համաձայն, Դպրոցի ղեկավար Գևորգ Մանուկյանն առաջին անգամ այցելեց «ՄԵՆՔ» երիտասարդական շարժման գրասենյակ, որտեղ մեկտեղված են տարբեր գիտակրթական ցենզ ունեցող և տարբեր քաղաքական ու ապաքաղաքական հայացքների տեր լուրջ և իրենց շրջապատում իրենց կայուն դիրքերն հաստատած երիտասարդներ:

Հանդիպման սկիզբը արարողակարգային էր՝ փոխադարձ ճանաչողության և միմյանց գործունեության մասին տեղեկատվության փոխանակման:

Մեր Կենտրոնի պատվիրակության կազմում էին Դպրոցի ղեկավարի խորհրդական Մկրտիչ Սիմոնյանը, օգնական Ալբերտ Գասպարյանը և աշխատակազմի ներկայացուցիչ, «Պրակտիկ PR» ծրագրի համահեղինակ Սեդա Վարդանյանն, ով համակարգչային համապատասխան ծրագրերի շնորհիվ ներկայացրեց Կենտրոնի գործունեությունը՝ կազմավորման օրվանից մինչև ներկա պահը:

Այնուհետև երիտասարդներն անցան օրակարգի հաջորդ կետին՝ հարց ու պատասխաններին: Հավանաբար Կրթական Ծրագրերի Կենտրոնի մասին ամբողջական տեղեկատվության ստանալն էր պատճառը, որ երիտասարդներն ավելի շատ հարցեր սկսեցին ուղղել ՊԳԵԴ-ի ռազմավարությանն ու հետագա անելիքների վերաբերյալ:

Խրախուսելի էր երիտասարդների անկաշկանդ հաղորդակցությունը, նրանց համարձակ հարցադրումներն ու իրենց հարցերի պատասխաններն ստանալու համբերատար սպասումը:

Հանդիպման վերջում «ՄԵՆՔ» երիտասարդական շարժման ղեկավար Րաֆի Գյոզալյանի հետ ձեռք բերվեց համաձայնություն՝ ապագայում կատարել մի շարք փոխայցելություններ, որոնք կրելու են երիտասարդների համար ճանաչողական, ինչու չէ, երբեմն նաև մրցակցային բնույթ և ոչ երբեք քաղաքական այլևայլ ենթատեքստեր պարունակող:

Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնը համոզված է, որ ցանկացած կրթական գործընթաց լինելու է արդյունավետ, փոխլրացնող և փոխադարձ հարստացնող: Մեր Կենտրոնը սիրով և պատրաստակամությամբ է տրամադրված ապագա համագործակցությանը ... Կարդալ »»»
06 Փետրվարի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ն, ՀՀ Զինված ուժերի 21-րդ տարեդարձի շրջանակներում, հյուրընկալել էր «Կինը» կարճամետրաժ ֆիլմի ստեղծագործական խմբին՝ ֆիլմի բեմադրիչ Արշակ Զաքարյանին, ֆիլմի գլխավոր դերակատարուհի Զարուհի Հակոբյանին և ֆիլմի օպերատորներին:

Հայոց բանակի տոնակատարությանը նվիրված առիթից բացի, հանդիպման համար կար նաև մեկ հանգամանք ևս, որի մասին իր ողջույնի խոսքում նշեց Դպրոցի ղեկավար Գևորգ Մանուկյանը: Դա ֆիլմի դիտելիության բացառիկ հաջողությունն էր համացանցային տիրույթում և հասարակության հավանությանն արժանանալը, ինչպես նաև մի քանի օր անց Լեհաստանի Ելենագոռ քաղաքում կայանալիք կարճամետրաժ ֆիլմերի մրցանակաբաշխությանը ֆիլմի մասնակցությունը:

Ֆիլմի բեմադրիչ և սցենարի հեղինակ Արշակ Զաքարյանը ներկաներին պատմեց, թե ինչպես է հղացել ֆիլմ նկարելու գաղափարը: Նա հիշեց, որ մի անգամ հերթական մամլո ասուլիսի ժամանակ բավականին զայրացել էր ու դժգոհել, որ ԶԼՄ-ները ավելի շատ ուշադրություն են դարձնում վատ ու արատավոր երևույթների, հայ կանանց կերպարը նսեմացնող պատմություններին, քան նրանց մեծարելուն և արժևորելուն: Այդ հանդիպումից անմիջապես հետո որոշում է կայացնում ինքնուրույն անել այն, ինչ պահանջում է ուրիշներից:

Արշակ Զաքարյանը, լինելով հաջողակ գործարար, որոշում է թողնել իր եկամտաբեր զբաղմունքը և փորձել ապրել ստեղծագործելով: Ըստ հեղինակի, ֆիլմը ուղերձ է մեր բոլոր թշնամիններին, որ մեր զարկված հերոս տղաներին փոխարինելու են եկել նրանց ոչ պակաս «խենթ» զավակները: Ֆիլմի նկարահանումներն ավարտվել են 2012թ-ի աշնանը, իսկ դեկտեմբերին արդեն շահել է «WEB-Ծիրան» փառատոնի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը: Ֆիլմը չի ստեղծվել կոմերցիոն նպատակներով և գումար վաստակելու ակնկալիքներով ... Կարդալ »»»
27 Հունվարի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Հունվարի 28-ի՝ Հայոց բանակի կազմավորման տարեդարձի առիթով Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի ուսանողներն այցելել էին ՀՀ Պաշտպանության Նախարարության «Մայր Հայաստան» ռազմական հաղթանակների ու փառքի թանգարան:

Սա այն եզակի այցելություններից մեկն էր, որը կրում էր ինչպես տեղեկատվական, այնպես էլ խրատա-դաստիարակչական բնույթ: Բազմաթիվ երևանցիներ ամեն առավոտ և Աստծո օր մոտիկից կամ հեռվից տեսնում են Մայր Հայաստանի հրաշակերտ արձանը, հպարտանալու բազում առիթներ են ունենում օտարների մոտ, սակայն քչերն են տեղյակ այդ համալիրի կառուցման պատմությանն ու հեղինակներին:

Եվ ահա, ՊԳԵԴ Հ/Կ-ն իր ուսանողների համար որոշեց լրացնել այդ «աններելի» բացթողումը և համատեղել օգտակարը՝ գիտելիքի հետ: Այդ հարցում Կենտրոնին ընդառաջեց թանգարանի տնօրեն պարոն Ավագ Հարությունյանը, ինչի համար նրան հայտնում ենք մեր շնորհակալանքի և երախտիքի խոսքը: Չենք կարող անտեսել նաև թանգարանի երկարամյա գիտաշխատող Մանյա Խոդիկյանի սիրալիր ընդունելությունն ու մեր ուսանողներին՝ թանգարանի յուրաքանչյուր ներկայացված իրի կամ էքսպոնատի, մանրակրկիտ բացատրությունը:

Ուսանողներից շատերն այսօր միայն իմացան, որ «Հաղթանակ» զբոսայգում նույնանուն մոնումենտը բացվել է 1950թ-ի նոյեմբերի 29-ին, որը բաղկացած է 2 մասից՝ պատվանդանից և արձանից: 50 մետր բարձրություն ունեցող պատվանդանի հեղինակն է Ռաֆաել Իսրաելյանը: Ի հակադրություն արտաքին պարզ ուղղանկյուն ձևեր, այն ներսից կառուցված է ինչպես հայկական եռահարկ գմբեթավոր եկեղեցի և իր շատ կողմերով նմանվում է Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե տաճարին:

Կրթականի սաները գուցե առաջին անգամ լսեցին և տեսան այն արձանը, որն սկզբնապես եղել է Մայր Հայաստանի արձանի տեղում: 1950թ-ի բացման ժամանակ ներկա արձանի փոխարեն ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Վիսարիոնի Ջուղաշվիլու (ՍՏԱԼԻՆ) բարձրաքանդակն է եղել, որի հեղինակը գյումրեցի, նշանավոր քանդակագործ, ազգությամբ հույն Սերգեյ Մերկուրովն էր: Այդ արձանն իջեցվեց 1961 թ-ին և 6 տարի անց, 1967թ-ին նրա տեղում վեր խոյացավ սրով և վահանով հայրենիքի պաշտպանությանը պատրաստակամ «Մայր Հայաստանի» արձանը՝ հեղինակությամբ քանդակագործ Արա Հարությունյանի: Որպես արձանի բնորդի, արվեստագետն ընտրել է պատահական մի հայուհու՝ Ժենյա Մուրադյանին, որն այսօր մեր ժամանակակիցն է և ապրում է Երևանում:

1970թ-ից այս հրաշակերտ մոնումենտի ներսում սկսեց գրծել Հայրենական Մեծ պատերազմին հայ ժողովրդի մասնակցությանը նվիրված թանգարան, իսկ 1995թ-ից թանգարանը հավաքագրում և ներկայացնում է Արցախյան Հերոսամարտին նվիրված արխիվային նյութեր:

Հաշվի առնելով օրվա խորհուրդը և հանգամանքը, որ մեր Կրթական Քաղաքական Ծրագրերի Կենտրոնում սովորում են ՀՀ Զինված ուժերում ծառայություն անցած երեք երիտասարդներ՝ Մկրտիչ Սիմոնյանը, Ալբերտ Գասպարյանն ու Տիգրան Ալեքսանյանը, ՊԳԵԴ նախագահ Գևորգ Մանուկյանը հենց թանգարանի շենքում՝ հերոսացած ու անմահացած հայորդիների խրոխտ հայացքների ու մասունքների ներքո, նրանց հանձնեց շնորհակալագրեր՝ հայրենիքի հանդեպ իրենց պարտքի բարեխիղճ կատարման և մեր Դպրոցի հարկի ներքո օրինակելի վարքագիծ դրսևորելու համար:

Իր շնորհավորական խոսքում ՊԳԵԴ ղեկավարը կարևորեց հայ երիտասարդի համար զինվորական ծառայության դերն ու նշանակությունը, զինծառայության դրական ազդեցությունն երիտասարդի ու տղամարդու հոգևոր աշխարհի ձևավորման ու ֆիզիկական տվյալների կատարելագործման գործում:

Մեր Դպրոցի ողջ ուսանողությունն ու աշխատակազմը շնորհավորում է Կենտրոնի երեք երիտասարդներին՝ իրենց պարգևատրումների համար, մաղթում նորանոր ձեռքբերումներ և խրախուսանքներ՝ ի փառս իրենց անունի և հայրենիքի ... Կարդալ »»»
« 1 2 ... 5 6 7 8 9 ... 11 12 »
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Փետրվար 2025  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)