ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2013 » Հունվար » 27 » Հայոց Բանակի կազմավորման տոնը ՊԳԵԴ-ում
Հայոց Բանակի կազմավորման տոնը ՊԳԵԴ-ում
27 Հունվարի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Հունվարի 28-ի՝ Հայոց բանակի կազմավորման տարեդարձի առիթով Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի ուսանողներն այցելել էին ՀՀ Պաշտպանության Նախարարության «Մայր Հայաստան» ռազմական հաղթանակների ու փառքի թանգարան:

Սա այն եզակի այցելություններից մեկն էր, որը կրում էր ինչպես տեղեկատվական, այնպես էլ խրատա-դաստիարակչական բնույթ: Բազմաթիվ երևանցիներ ամեն առավոտ և Աստծո օր մոտիկից կամ հեռվից տեսնում են Մայր Հայաստանի հրաշակերտ արձանը, հպարտանալու բազում առիթներ են ունենում օտարների մոտ, սակայն քչերն են տեղյակ այդ համալիրի կառուցման պատմությանն ու հեղինակներին:

Եվ ահա, ՊԳԵԴ Հ/Կ-ն իր ուսանողների համար որոշեց լրացնել այդ «աններելի» բացթողումը և համատեղել օգտակարը՝ գիտելիքի հետ: Այդ հարցում Կենտրոնին ընդառաջեց թանգարանի տնօրեն պարոն Ավագ Հարությունյանը, ինչի համար նրան հայտնում ենք մեր շնորհակալանքի և երախտիքի խոսքը: Չենք կարող անտեսել նաև թանգարանի երկարամյա գիտաշխատող Մանյա Խոդիկյանի սիրալիր ընդունելությունն ու մեր ուսանողներին՝ թանգարանի յուրաքանչյուր ներկայացված իրի կամ էքսպոնատի, մանրակրկիտ բացատրությունը:

Ուսանողներից շատերն այսօր միայն իմացան, որ «Հաղթանակ» զբոսայգում նույնանուն մոնումենտը բացվել է 1950թ-ի նոյեմբերի 29-ին, որը բաղկացած է 2 մասից՝ պատվանդանից և արձանից: 50 մետր բարձրություն ունեցող պատվանդանի հեղինակն է Ռաֆաել Իսրաելյանը: Ի հակադրություն արտաքին պարզ ուղղանկյուն ձևեր, այն ներսից կառուցված է ինչպես հայկական եռահարկ գմբեթավոր եկեղեցի և իր շատ կողմերով նմանվում է Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե տաճարին:

Կրթականի սաները գուցե առաջին անգամ լսեցին և տեսան այն արձանը, որն սկզբնապես եղել է Մայր Հայաստանի արձանի տեղում: 1950թ-ի բացման ժամանակ ներկա արձանի փոխարեն ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Վիսարիոնի Ջուղաշվիլու (ՍՏԱԼԻՆ) բարձրաքանդակն է եղել, որի հեղինակը գյումրեցի, նշանավոր քանդակագործ, ազգությամբ հույն Սերգեյ Մերկուրովն էր: Այդ արձանն իջեցվեց 1961 թ-ին և 6 տարի անց, 1967թ-ին նրա տեղում վեր խոյացավ սրով և վահանով հայրենիքի պաշտպանությանը պատրաստակամ «Մայր Հայաստանի» արձանը՝ հեղինակությամբ քանդակագործ Արա Հարությունյանի: Որպես արձանի բնորդի, արվեստագետն ընտրել է պատահական մի հայուհու՝ Ժենյա Մուրադյանին, որն այսօր մեր ժամանակակիցն է և ապրում է Երևանում:

1970թ-ից այս հրաշակերտ մոնումենտի ներսում սկսեց գրծել Հայրենական Մեծ պատերազմին հայ ժողովրդի մասնակցությանը նվիրված թանգարան, իսկ 1995թ-ից թանգարանը հավաքագրում և ներկայացնում է Արցախյան Հերոսամարտին նվիրված արխիվային նյութեր:

Հաշվի առնելով օրվա խորհուրդը և հանգամանքը, որ մեր Կրթական Քաղաքական Ծրագրերի Կենտրոնում սովորում են ՀՀ Զինված ուժերում ծառայություն անցած երեք երիտասարդներ՝ Մկրտիչ Սիմոնյանը, Ալբերտ Գասպարյանն ու Տիգրան Ալեքսանյանը, ՊԳԵԴ նախագահ Գևորգ Մանուկյանը հենց թանգարանի շենքում՝ հերոսացած ու անմահացած հայորդիների խրոխտ հայացքների ու մասունքների ներքո, նրանց հանձնեց շնորհակալագրեր՝ հայրենիքի հանդեպ իրենց պարտքի բարեխիղճ կատարման և մեր Դպրոցի հարկի ներքո օրինակելի վարքագիծ դրսևորելու համար:

Իր շնորհավորական խոսքում ՊԳԵԴ ղեկավարը կարևորեց հայ երիտասարդի համար զինվորական ծառայության դերն ու նշանակությունը, զինծառայության դրական ազդեցությունն երիտասարդի ու տղամարդու հոգևոր աշխարհի ձևավորման ու ֆիզիկական տվյալների կատարելագործման գործում:

Մեր Դպրոցի ողջ ուսանողությունն ու աշխատակազմը շնորհավորում է Կենտրոնի երեք երիտասարդներին՝ իրենց պարգևատրումների համար, մաղթում նորանոր ձեռքբերումներ և խրախուսանքներ՝ ի փառս իրենց անունի և հայրենիքի:


 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Հունվար 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)