Ամանորի նախաշեմին «Երիտասարդ դիվանագետների ակումբ» հասարակական կազմակերպությունն (ԵԴԱ) ավարտեց իր կողմից կազմակերպված և հաջողությամբ իրականացված Master Class-ի դասընթացները, որի նպատակն էր, հիշեցնենք, նպաստել ապագա երիտասարդ դիվանագետների (միջազգայնագետների) մասնագիտական հմտությունների համալրմանը և պրակտիկ գիտելիքների ձեռքբերմանը, օժանդակելու այն անձանց, ովքեր ունեն մասնագիտական ձգտումներ և փորձում են հասնել դրանց:
«Աշխարհաքաղաքականությունը և տարածաշրջանային քաղաքականությունը» խորագիրը կրող այս դասընթացներին իրենց մասնակցությունն ունեցան նաև Կրթական Կենտրոնի շուրջ մեկ տասնյակ ուսանողներ, ովքեր ընդգրկվել էին այդ ծրագրում մրցույթային փուլը հաղթահարելուց հետո:
Ծրագրի իրականացման ժամանակ հրավիրված էին Հանրապետության փորձառու դասախոսներն ու էքսպերտները, ովքեր բավականին մատչելի ներկայացրին մասնակիցներին տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական ու նաև կրոնական գործընթացներին, վեր հանեցին դրանցում թաքնված տնտեսական ու քաղաքական չերևացող գործոնները, ինչպես նաև «շահագրգիռ» գերտերությունների միջնորդավորված ներկայությունն ու ներգրավվածությունը այդ գործընթացներում:
Ծրագրի ավարտին Կրթական Կենտրոնի այն ուսանողներն, ովքեր լավագույնս դրսևորեցին իրենց ծրագրի ողջ ընթացքում, ինպես նաև աչքի ընկան իրենց ակտիվ մասնակցությամբ, «Երիտասարդ Դիվանագետների Ակումբ» Հ/Կ-ի ղեկավար Սերոբ Գևորգյանի կողմից ստացան ծրագրի մասնակցության հավաստագրեր:
Կրթական Կենտրոնը շնորհավորում է բոլոր մասնակիցներին և ծրագրի շրջանավարտներին ու մաղթում, որ ձեոք բերված գիտելիքները իսկապես ծառայեն մեր երիտասարդ քաղաքական գործիչների կայացմանն ու գործնականում այդ գիտելիքների կիրառմանը
...
Կարդալ »»»