ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2013 » Հունվար » 7 » Կրթականը «ներգրավվում» է տարածաշրջանային գործընթացներին
Կրթականը «ներգրավվում» է տարածաշրջանային գործընթացներին
07 Հունվարի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Ամանորի նախաշեմին «Երիտասարդ դիվանագետների ակումբ» հասարակական կազմակերպությունն (ԵԴԱ) ավարտեց իր կողմից կազմակերպված և հաջողությամբ իրականացված Master Class-ի դասընթացները, որի նպատակն էր, հիշեցնենք, նպաստել ապագա երիտասարդ դիվանագետների (միջազգայնագետների) մասնագիտական հմտությունների համալրմանը և պրակտիկ գիտելիքների ձեռքբերմանը, օժանդակելու այն անձանց, ովքեր ունեն մասնագիտական ձգտումներ և փորձում են հասնել դրանց:

«Աշխարհաքաղաքականությունը և տարածաշրջանային քաղաքականությունը» խորագիրը կրող այս դասընթացներին իրենց մասնակցությունն ունեցան նաև Կրթական Կենտրոնի շուրջ մեկ տասնյակ ուսանողներ, ովքեր ընդգրկվել էին այդ ծրագրում մրցույթային փուլը հաղթահարելուց հետո:

Ծրագրի իրականացման ժամանակ հրավիրված էին Հանրապետության փորձառու դասախոսներն ու էքսպերտները, ովքեր բավականին մատչելի ներկայացրին մասնակիցներին տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական ու նաև կրոնական գործընթացներին, վեր հանեցին դրանցում թաքնված տնտեսական ու քաղաքական չերևացող գործոնները, ինչպես նաև «շահագրգիռ» գերտերությունների միջնորդավորված ներկայությունն ու ներգրավվածությունը այդ գործընթացներում:

Ծրագրի ավարտին Կրթական Կենտրոնի այն ուսանողներն, ովքեր լավագույնս դրսևորեցին իրենց ծրագրի ողջ ընթացքում, ինպես նաև աչքի ընկան իրենց ակտիվ մասնակցությամբ, «Երիտասարդ Դիվանագետների Ակումբ» Հ/Կ-ի ղեկավար Սերոբ Գևորգյանի կողմից ստացան ծրագրի մասնակցության հավաստագրեր: Կրթական Կենտրոնը շնորհավորում է բոլոր մասնակիցներին և ծրագրի շրջանավարտներին ու մաղթում, որ ձեոք բերված գիտելիքները իսկապես ծառայեն մեր երիտասարդ քաղաքական գործիչների կայացմանն ու գործնականում այդ գիտելիքների կիրառմանը:


 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Հունվար 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)