ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » Հանդիպումներ, այցելություններ
22 Հունվարի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2014թ-ի հունվարի 18-ին Երևանի Թեքեյան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Երիտասարդ Գետաշեն» երիտասարդական բարեգործական հիմնադրամի պաշտոնական կայքի բացման շնորհանդես-ասուլիսը (getashen.com):

«Երիտասարդ Գետաշեն» երիտասարդական բարեգործական հիմնադրամը գործում է 2012 թ. հոկտեմբերից: Այն իր առջև նպատակ է դրել նպաստել երկրում պատմամշակութային կառույցների պահպանմանը, վերանորոգմանը, մշակույթի զարգացմանը, Հայաստանում և արտերկրում երիտասարդական ոլորտի խնդիրների մասին եղած տեղեկատվության հավաքմանը, համակարգմանը և տուրիզմի զարգացմանը:

Հիմնադրամի նախագահ Ռաֆիկ Մելիք-Զալիբեկյանի խոսքով, ստեղծման պահից ի վեր հիմնադրամը համագործակցում է տարբեր ոլորտների ընկերությունների և կազմակերպությունների հետ: Հիմնադրամին աջակցում են բազմաթիվ երիտասարդներ, ինչի շնորհիվ յուրաքանչյուր ամիս կազմակերպվում են արշավներ դեպի Հայաստանի վանական համալիրներ ու պատմամշակութային հուշարձաններ ... Կարդալ »»»
16 Դեկտեմբերի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2013թ-ի դեկտեմբերի 14—ին «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի» բանախոսն էր Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտ, «Երիտասարդ Առաջնորդների Դպրոցի» խորհրդի անդամ, «Մոսկվայի Քաղաքական Հետազոտությունների Դպրոցի», «Քաղաքական Դասընթացների Երևանյան Դպրոցի» շրջանավարտ Համլետ Թադևոսյանը:

Մեր ուսանողների համար ոգևորող էր երիտասարդ մասնագետի հետ հանդիպումը հատկապես այն առումով, որ իրենց տարեկիցը իր կյանքի գրեթե բոլոր բարձունքները հաղթահարել է գիտելիքի շնորհիվ ու դրանց հմուտ կիրառմամբ: Հանդիպումը առավել հետաքրքրական էր հատկապես այն առումով, որ պարոն Թադևոսյանը ներկայացվող կարողություններին զուգահեռ, կատարում էր համադրություններ թե իր անցած ուղուց, և թե համաշխարհային փորձից:

Բանախոսի դասախոսությունը նվիրված էր «Հաղթանակած բանակցություններ» թեմային, որը հիմնականում կառուցված էր Հարվարդի համալսարանի խոշոր մասնագետներ Ֆիշերի և Վիլյամ Յուրի մեթոդաբանության հենքի վրա: Պարոն Թադևոսյանը իր ներածական խոսքում ողջունեց մեր ուսանողներին և հայտնեց իր հիացմունքը, շեշտելով, որ բոլոր այն երիտասարդներն, ովքեր իսկապես ընտրել են շարունակական կրթության և ինքնակրթության ուղին, նրանք ընտրյալներ են բոլոր հասարակություններում և կազմակերպությունների ներսում ... Կարդալ »»»
09 Դեկտեմբերի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2013թ-ի դեկտեմբերի 7-ին «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի» հրավերով տեղի ունեցավ հանդիպում «Մենք» ազգային հայրենասիրական երիտասարդական շարժման ղեկավար, Երևանի ավագանու անդամ Ռաֆֆի Գյոզալյանի, նույն շարժման փոխնախագահ Սևան Աղաջանյանի և շարժման հիմնադիրներից Ռաֆայել Պողոսյանի հետ:

Հանդիպման նպատակը վերջերս մեծ աղմուկ հանած իրադարձություններն՝ են նախկին «Կիրովի անվան մանկական զբոսայգին» միասեռական-մարմնավաճառներից «ազատագրելու» ուղղությամբ, որի մեջ իրենց մեծ ավանդն ունեն նշված շարժման երիտասարդները:

Հանդիպման ընթացքում բանախոսները բազմիցս նշեցին, որ իրենց պայքարը ոչ թե միասեռականների դեմ է, այլ նրանց մարմնավաճառությանն ու քարոզի, նրանց գործունեությանը նպաստավոր պայմաններ ստեղծելուն և նպաստելուն: Երիտասարդները զարմանքով ընդգծեցին, որ չնայած չգիտեն, թե ինչու, հասարակության մեջ այդ շարժումը ընկալվում է որպես պայքար ընդդեմ միասեռականության և այդ սխալ պատկերացումը տպավորվել է նույնիսկ ԱՄՆ դեսպանատան պաշտոնյաների մոտ, որտեղից որ վերջերս հորդորել են հանգիստ թողնել միասեռականներին, քանի որ այդ երևությը վաղուց տարածված իրականություն է և գոյութուն ունի գրեթե բոլոր երկրներում ... Կարդալ »»»
02 Դեկտեմբերի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2013թ-ի նոյեմբերի 30-ին «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի» բանախոսն էր Երևան քաղաքի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար տիկին Թամարա Պողոսյանը:

Հանդիպման սկզբում բանախոսը կարևորեց երիտասարդների հետ նման ձևաչափով հանդիպումները, հայտնեց իր մշտական պատրաստակամությունը ընդունելու նրանց, լսելու և քննարկելու մի շարք խնդիրներ՝ ինչպես նման հանդիպումներում, այնպես էլ խմբակցությունում, ինչի համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում տիկին Պողոսյանին:

Խմբակցության ղեկավարի համոզմամբ, գիտակից երիտասարդը չի կարող լինել անիրազեկ և չանհանգստանա իր շարունակական կրթությամբ: Նման մարդը նաև երբեք չի կարող լինել իր երկրի ակտիվ քաղաքացին ու որևէ խմբի լիդերը: Մերօրյա երիտասարդ պետական գործչի կերպարը դա հստակ դիրքորոշում ունեցող և իր կարևորությունը հասարակության ներսում գիտակցող մարդն է, ով տիրապետում է մի շարք գիտելիքների և կարողանում է դրանք կիրառել գործնական կյանքում: Նման մարդկանց պրոֆեսիոնալիզմի շնորհիվ և արդյունքում է հնարավոր լինում երկիրը դարձնել մրցունակ միջազգային քաղաքական ասպարեզում ... Կարդալ »»»
11 Նոյեմբերի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2013թ-ի նոյեմբերի 8-ին «Պետական Գործիչների Դպրոց»-ի հրավերով երիտասարդներին այցելեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը: Բանախոսի դասախոսությունը նվիրված էր հայ երիտասարդությանն ու մեր հանրությանը մտահոգող շատ կարևոր՝ «Ադրբեջանի ռազմականացման հարցերը և մեր պատասխանները» հիմնախնդրին:

Ի ուրախություն մեզ, պարոն Հովհաննիսյանին ուղեկցում էր նաև իրավաբան, ռազմական պատմաբան Մհեր Հակոբյանն, ով իր ուշագրավ պատմական ու փորձագիտական, ինչպես նաև հայոց ռազմարվեստի առանձին դրվագների մասին լրացումներով հարստացրեց հանդիպման բովանդակությունը:

Իր դասախոսությունն սկսելուց առաջ պարոն Հովհաննիսյանը կարևորեց երիտասարդների շրջանում պետականամետ գիտելիքների ձևավորման գործընթացը, երկրում նման մտածելակերպով երիտասարդների մեկտեղման գործունեությունը և հույս հայտնեց, որ իսկապես «Պետական գործիչների դպրոցին» կհաջողվի ձևավորել նման արժեհամակարգով հանրություն, որի անդամների համար պետական շահերը միշտ վեր են լինելու ամեն տեսակ այսօրէական կամ խիստ նյութականացված արժեքներից: Ողջունեց դպրոցի ուսանողներին և վստահեցրեց՝ նրանց այսօրվա գործունեությունը հատկապես կկարևորվի որոշ ժամանակ անց ու պետք է համարձակորեն ասել, որ «Պետական գործիչների դպրոցն» այլևս մտել է հայ քաղաքական պատմության մեջ՝ որպես գործունեության միջոց, հասարակական գործունեության տեսակ և որակյալ երիտասարդություն ունենալու ակնկալիքի շուրջ համախմբված կրթօջախ ... Կարդալ »»»
21 Հոկտեմբերի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Հոկտեմբերի 19-ին «Պետական գործիչների դպրոց» նախագծի շրջանակներում ուսանող երիտասարդները հյուրընկալել էին «Համահայկական ծնողական կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Արման Բոշյանին և նույն կազմակերպության իրավաբան Լուսինե Թասալյանին: Հանդիպման առիթը սույն թվականի մայիսի 20-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված և հունիսի 11-ին ՀՀ Նախագահի կողմից վավերացված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքն էր:

Հանդիպմանը հրավիրված էր նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ի իրավաբան Նաիրա Եդիգարյան-Մինասյանն, ով իր մասնագիտական գործունեության ընթացքում բազմիցս մասնակցել է սույն օրենքի շուրջ խորհրդակցություն-քննարկումների:

Արման Բոշյանը հանդիպման ընթացքում նշեց, որ նման օրենքի ընդունումը վտանգում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը, հայ ընտանիքի ավանդական ընկալումները, այն հակասում է հայ ինքնությանն ու արժեհամակարգին, ինչպես նաև սույն օրենքը անհրաժեշտ օրենսդրական հնարավորություններ է ստեղծում համասեռամոլության և այսպես կոչված ԼԳԲՏ (լեսբյան, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի լայնածավալ քարոզչության և իրավունքների ամրագրման համար: Օրենքը հստակ ձևակերպում է տալիս սեռափոխ անձանց իրավունքերի ամրագրմանը գենդեր եզրույթին, ինչը բանաձևում է որպես տարբեր սեռի անձանց, ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք ... Կարդալ »»»
17 Սեպտեմբերի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2013թ-ի սեպտեմբերի 14-ին ՊԳԵԴ Հ/Կ-ն վերսկսեց իր ուսումնական գործունեությունը: Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Կրթական Կենտրոնի ուսանողներին իր օրհնանքի և ոգևորումի խոսքն ուղղեց Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր սպասավոր Հայր Թովմա քահանան, ով իր խոսքում կարևորեց երիտասարդների շարունակական կրթվելու ցանկությունն ու նրանց կապը հոգևոր՝ քրիստոնեական արժեքներին, շնորհավորեց բոլորին նոր սկզբի ու նոր ձեռնարկի առիթով ու բարեմաղթեց, որ բոլորի ստացած գիտելիքները ծառայեն բարիքի ստեղծմանն ու ի բարօրություն հայոց պետականության: Այնուհետև իր ողջույնի ու շնորհավորանքի խոսքն ուսանողներին հղեց ԱԺ երիտասարդ պատգամավորներից Վահե Էնֆիաջյանն, ով մեկ անգամ ևս կարևորեց Կենտրոնի գործունեությունը, այստեղ ներգրավված ուսանողների ցանկություններն ու մղումները, որոնք երբեք աննկատ չեն մնա: ԱԺ պատգամավորը մեկ անգամ ևս ընդգծեց, որ որակյալ կրթություն ստացած երիտասարդներն են մեր ապագա կադրերն ու երկիրն առաջ մղող ուժը, ուստի իր համար միշտ էլ հաճելի է ամեն տարի մեր շարքերում նկատել նման երիտասարդների համալրումը ... Կարդալ »»»
12 Օգոստոսի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ն 2013թ-ի օգոստոսի 9-12-ը Ծաղկաձորում կազմակերպեց կրթական 2-րդ հավաք-ֆորումը, որի նպատակն էր քննարկել 2013-2014թթ ուսումնական տարում նոր` «Պետական գործիչների դպրոց-ակադեմիա» ծրագրի իրականացման խնդիրները, ուսումնական պլանի կազմումն ու դասավանդվող առարկաների իրականացման մեթոդաբանության մշակումը:

Կրթական Կենտրոնի ուսանողների և դասախոսների միջև տեղի ունեցան բավականին բուռն քննարկումներ, արվեցին արժեքավոր առաջարկություններ, որոնց արդյունքում կարելի է վստահ հայտարարել` նոր ուսումնական տարում ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ն կարող է լիարժեք իրականացնել իր առջև դրված խնդիրը և իր ուսանողներին ապահովել նոր ու գրավիչ ուսումնական ծրագրերով:

Հաճելի զուգադիպությամբ, նույն օրերին և միևնույն հարկի տակ՝ ընթանում էր Հոլանդական ազատական կուսակցության, Մաքս վան դեր Շտոլ, Կոնրադ Ադենաուեր և Էդուարդո Ֆրայ Հիմնադրամների կողմից և «Լիդերների ակադեմիա Հայաստանում» ծրագրի շրջանակներում կազմակերպված երիտասարդական եռօրյա սեմինարը, որին մասնակցում էին երիտասարդներ ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից, ՕԵԿ-ից, ՀՅԴ-ից, Ժառանգությունից, ՀԱԿ-ից և Ազատ դեմոկրատներ կուսակցությունից ... Կարդալ »»»
02 Հուլիսի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Մեր Կրթական Ծրագրերի Կենտրոնում ուսանում են երիտասարդներ՝ Հայաստանի Հանրապետության տարբեր ԲՈւՀ-երից:

Մեր Կենտրոնի ուսանողներից Աննա Հարությունյանը և Արևիկ Խուդոյանն, ովքեր հանդիսանում են Երևանի Պետական Համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողներ, այս տարի ավարտեցին բակալավրի աստիճանի կրթական ծրագիրը: Ըստ պատմության ֆակուլտետի կողմից արդեն 3 տարի գործող բարի ավանդույթի, նշված ֆակուլտետի ուսանողներն այս տարի ևս իրենց դիպլոմներն ստացան Արևմտյան Հայաստանում:

Արդեն ավանդույթի ուժով, Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու բակում ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանից իրենց ավարտական դիպլոմներն ստացան նաև մեր ուսանողուհիներ Արևիկն ու Աննան:

ՊԳԵԴ Հ/Կ ուսանողներն այդ հիշարժան արարողությունից հետո հնարավորություն ստացան շրջել մեր պատմական հայրենիքի տարածքներով ու քաղաքներով՝ Արդահան, Կարս, Բայազետ, Իգդիր, Բերկրի, Դիարբեքիր, Վան, Անի:

Շնորհավորում ենք մեր շրջանավարտներ Աննային և Արևիկին, մաղթում ենք մեծ ձեռքբերումներ գիտելիքի ձեռքբերման ասպարեզում և բազում նվաճումներ անձնական կյանքում ... Կարդալ »»»
09 Մայիսի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Մայիսյան եռատոնին ընդառաջ, Եռաբլուր պանթեոն այցելության նախաշեմին, ՊԳԵԴ-YSSF Հ/Կ ուսանողները նախ այցելեցին Արցախյան Հերոսամարտում նահատակված, Շուշիի ազատագրմանը գործուն մասնակցություն ցուցաբերած, ԼՂ բանակի հիմնադիրներից, ԼՂՀ ‹‹Մարտական խաչ›› 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, զոհված ազատամարտիկ Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդան) տուն-թանգարան, արժանացան հերոսի մոր՝ տիկին Զարիկի ջերմ ընդունելությանը:

Կրթական Կենտրոնն իր հիմնադրման օրվանից իսկ բացառիկ ուշադրություն և տեղ է հատկացրել հատկապես հայ երիտասարդի հոգևոր կրթությանն ու հայրենասիրության վեհ գաղափարներին, անձնազոհությանն ու մայր հողի հանդեպ յուրաքանչյուրիս սուրբ պարտականությունների անթերի իրագործման կարևորությանը: Դրա մասին են վկայում Կենտրոնում կազմակերպված մի շարք միջոցառումներ և այցելություններ, դասախոսություններ և հանդիպումներ տվյալ ոլորտի անմիջական մասնակիցների և գործիչների հետ:

Այս տարի մեր Կենտրոնի սաներն որոշեցին հայ ժողովրդի մայիսյան երեք հերոսամարտերում տարած հաղթանակների առաջին տոնը նշել հենց հերոսի տանը, ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում, լրացնելով նրա որոշ ընկերների և մեր հայրենակիցներից շատերի հարգելի բացակայությունը, սփոփել նրա մայրիկին և մեկ անգամ ևս խոնարհվել նրա առաջ, ամրապնդելով այն համոզումը, որ Վարդանի ու Եռաբլուրում հանգչող տղաներից և ոչ մեկի նահատակությունը անտեղի չի եղել, երբեք չի կարող մոռացված լինել կամ անտեսված ... Կարդալ »»»
« 1 2 ... 4 5 6 7 8 ... 11 12 »
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Փետրվար 2025  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)