ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2014 » Հունվար » 22 » Երիտասարդ Պետական Գործիչները կհամագործակցեն «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԵՏԱՇԵՆ» -ի հետ
Երիտասարդ Պետական Գործիչները կհամագործակցեն «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԵՏԱՇԵՆ» -ի հետ
22 Հունվարի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2014թ-ի հունվարի 18-ին Երևանի Թեքեյան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Երիտասարդ Գետաշեն» երիտասարդական բարեգործական հիմնադրամի պաշտոնական կայքի բացման շնորհանդես-ասուլիսը (getashen.com):

«Երիտասարդ Գետաշեն» երիտասարդական բարեգործական հիմնադրամը գործում է 2012 թ. հոկտեմբերից: Այն իր առջև նպատակ է դրել նպաստել երկրում պատմամշակութային կառույցների պահպանմանը, վերանորոգմանը, մշակույթի զարգացմանը, Հայաստանում և արտերկրում երիտասարդական ոլորտի խնդիրների մասին եղած տեղեկատվության հավաքմանը, համակարգմանը և տուրիզմի զարգացմանը:

Հիմնադրամի նախագահ Ռաֆիկ Մելիք-Զալիբեկյանի խոսքով, ստեղծման պահից ի վեր հիմնադրամը համագործակցում է տարբեր ոլորտների ընկերությունների և կազմակերպությունների հետ: Հիմնադրամին աջակցում են բազմաթիվ երիտասարդներ, ինչի շնորհիվ յուրաքանչյուր ամիս կազմակերպվում են արշավներ դեպի Հայաստանի վանական համալիրներ ու պատմամշակութային հուշարձաններ:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոլանդ Ճռիկյանն իր խոսքում կարևորեց, որ Հայաստանի ազգային արխիվի հետ փորձում են ձեռք բերել պայմանավորվածություն` իրենց կայքում հրապարակելու այն մշակութային կոթողների մասին տեղեկատվությունն, որոնց մասին հայ հասարակության մեծ մասն անտեղյակ է, բայց հետաքրքրված:

Կայքի շնորհանդես-ասուլիսին հրավիրված էին Հայաստանում Եվրասիական շարժման փոխնախագահ Անդրանիկ Թանգամյանը, «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնի» նախագահ Տիգրան Շադունցը, Կ-1 ֆեդերացիայի Հուսիկ Բաղդասարյանը, «Միասնություն» երիտասարդական ՀԿ-ի նախագահ Մարիամ Իսայանը, «Երիտասարդ եվրազեսցիներ» կենտրոնի նախագահ Արաքսյա Ստեփանյանը, «Երիտասարդ Դիվանագետներ ակումբ» ՀԿ-ի քարտուղար Նարեկ Գրիգորյանը և այլ հասարակական կազմակերպություններ, շարժումներ, կամավորներ, անհատներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Բարեգործական հիմնադրամի կայքի շնորհանդեսին իրենց մասնակցությունն ունեցան նաև «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի» ներկայացուցիչները` նախագծի ղեկավար Գևորգ Մանուկյանի, խորհրդական Մկրտիչ Սիմոնյանի, ղեկավարի օգնական Ալբերտ Գասպարյանի, դպրոցի ուսանողներ Իսկուհի Համբարյանի, Մելինե Ղազարյանի և Վարդգես Ավդալյանի մասնակցությամբ: «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի» ղեկավարն իր ողջույնի խոսքում կարևորեց կրթամշակութային ոլորտի զարգացմանն ու երիտասարդներին այդ արժեքներին հաղորդակից դարձնելուն միտված ցանկացած նախաձեռնություն և պատրաստակամություն հայտնեց առաջիկայում Պետ.Գործիչների դպրոցի ուսանողների հետ օգտակար լինել այս կառույցին`իրենց մտավոր ներուժով, մասնագիտական կարողություններով, տարբեր աշխատանքներում ուսանողների կամավոր ներգրավվմամբ, ինչպես նաև տեխնիկական օժանդակությամբ:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Հունվար 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)