ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2013 » Դեկտեմբեր » 16 » Ուժեղ են այն երկրները, որոնք գիտելիք են արտադրում
Ուժեղ են այն երկրները, որոնք գիտելիք են արտադրում
16 Դեկտեմբերի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2013թ-ի դեկտեմբերի 14—ին «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի» բանախոսն էր Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտ, «Երիտասարդ Առաջնորդների Դպրոցի» խորհրդի անդամ, «Մոսկվայի Քաղաքական Հետազոտությունների Դպրոցի», «Քաղաքական Դասընթացների Երևանյան Դպրոցի» շրջանավարտ Համլետ Թադևոսյանը:

Մեր ուսանողների համար ոգևորող էր երիտասարդ մասնագետի հետ հանդիպումը հատկապես այն առումով, որ իրենց տարեկիցը իր կյանքի գրեթե բոլոր բարձունքները հաղթահարել է գիտելիքի շնորհիվ ու դրանց հմուտ կիրառմամբ: Հանդիպումը առավել հետաքրքրական էր հատկապես այն առումով, որ պարոն Թադևոսյանը ներկայացվող կարողություններին զուգահեռ, կատարում էր համադրություններ թե իր անցած ուղուց, և թե համաշխարհային փորձից:

Բանախոսի դասախոսությունը նվիրված էր «Հաղթանակած բանակցություններ» թեմային, որը հիմնականում կառուցված էր Հարվարդի համալսարանի խոշոր մասնագետներ Ֆիշերի և Վիլյամ Յուրի մեթոդաբանության հենքի վրա: Պարոն Թադևոսյանը իր ներածական խոսքում ողջունեց մեր ուսանողներին և հայտնեց իր հիացմունքը, շեշտելով, որ բոլոր այն երիտասարդներն, ովքեր իսկապես ընտրել են շարունակական կրթության և ինքնակրթության ուղին, նրանք ընտրյալներ են բոլոր հասարակություններում և կազմակերպությունների ներսում: Բանախոսը նշեց, որ ի սկզբանե աշխարհում որպես ուժ դիտվել է զենքն ու բռնությունը, այնուհետև այն փոխակերպվել է գումարի և ֆինանսների, իսկ ներկա առաջադեմ երկրներում ուժը վաղուց համարվում է գիտելիքը. Ուժեղ են այն երկրները, որոնք գիտելիք են արտադրում:

Այնուհետև անցնելով դասախոսության բուն նյութին, բանախոսը նշեց, որ բանակցությունները մեր կյանքի անբաժանելի մասն են, ինչպես ընտրությունները: Բանակցությունների մեջ շատ կարևոր է դիմացինին հասկացնել, թե ինչ ենք ուզում և հատկապես թե ինչու: Հաճախ մարդկանց մոտ թյուր կարծիք է ձևավորված լինում, թե դիմացինը գիտի իր ցանկությունները և տեղյակ է, սակայն հետո պարզվում է, որ դա ամենևին էլ այդպես չի եղել, ինչն ավելի է բարդացրել իրենց համաձայնության գալու գործընթացը: Պարոն Թադևոսյանը հորդորեց բանակցություններում երբեք չառաջնորդվել զգացմունքներով կամ ավանդական պատկերացումներով, դիմացինին քննարկելու կամ սխալ կողմերը պարբերաբար շեշտելու փոխարեն պետք է զբաղվել բուն խնդրով, ոչ թե մարդով՝ բանակցող հակառակ կողմի ներկայացուցիչով: Պետք է կենտրոնանալ շահի վրա և ոչ թե սեփական ուժեղ դիրքերի: Իհարկե, անհրաժեշտ է ուժեղացնել դիրքերը, սակայն երբեք չպետք է ի ցույց դնել, որ այդ խնդրի լուծումից շատ բան է կախված ձեզ համար:

Ուզում ենք նշել, որ պարոն Թադևոսյանը մեր ուսանողներին տրամադրեց նաև բազմաթիվ տեղեկություններ ու բացատրեց միջազգային պրակտիկայում վարվող և արդեն իսկ ավարտված բանակցությունների մանրամասներ, որոնցից շատերը դեռ մարդկության համար կրում են գաղտնիության շղարշ, ուստի մենք ևս չենք հրապարակում այդ փաստերը, այն թողնելով միայն «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի» ուսանողների մտավոր սեփականությանը:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Դեկտեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)