2013թ-ի դեկտեմբերի 14—ին «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի» բանախոսն էր Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտ, «Երիտասարդ Առաջնորդների Դպրոցի» խորհրդի անդամ, «Մոսկվայի Քաղաքական Հետազոտությունների Դպրոցի», «Քաղաքական Դասընթացների Երևանյան Դպրոցի» շրջանավարտ Համլետ Թադևոսյանը:
Մեր ուսանողների համար ոգևորող էր երիտասարդ մասնագետի հետ հանդիպումը հատկապես այն առումով, որ իրենց տարեկիցը իր կյանքի գրեթե բոլոր բարձունքները հաղթահարել է գիտելիքի շնորհիվ ու դրանց հմուտ կիրառմամբ: Հանդիպումը առավել հետաքրքրական էր հատկապես այն առումով, որ պարոն Թադևոսյանը ներկայացվող կարողություններին զուգահեռ, կատարում էր համադրություններ թե իր անցած ուղուց, և թե համաշխարհային փորձից:
Բանախոսի դասախոսությունը նվիրված էր «Հաղթանակած բանակցություններ» թեմային, որը հիմնականում կառուցված էր Հարվարդի համալսարանի խոշոր մասնագետներ Ֆիշերի և Վիլյամ Յուրի մեթոդաբանության հենքի վրա: Պարոն Թադևոսյանը իր ներածական խոսքում ողջունեց մեր ուսանողներին և հայտնեց իր հիացմունքը, շեշտելով, որ բոլոր այն երիտասարդներն, ովքեր իսկապես ընտրել են շարունակական կրթության և ինքնակրթության ուղին, նրանք ընտրյալներ են բոլոր հասարակություններում և կազմակերպությունների ներսում
...
Կարդալ »»»