02 Դեկտեմբերի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2013թ-ի նոյեմբերի 30-ին «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի» բանախոսն էր Երևան քաղաքի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար տիկին Թամարա Պողոսյանը:
Հանդիպման սկզբում բանախոսը կարևորեց երիտասարդների հետ նման ձևաչափով հանդիպումները, հայտնեց իր մշտական պատրաստակամությունը ընդունելու նրանց, լսելու և քննարկելու մի շարք խնդիրներ՝ ինչպես նման հանդիպումներում, այնպես էլ խմբակցությունում, ինչի համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում տիկին Պողոսյանին:
Խմբակցության ղեկավարի համոզմամբ, գիտակից երիտասարդը չի կարող լինել անիրազեկ և չանհանգստանա իր շարունակական կրթությամբ: Նման մարդը նաև երբեք չի կարող լինել իր երկրի ակտիվ քաղաքացին ու որևէ խմբի լիդերը: Մերօրյա երիտասարդ պետական գործչի կերպարը դա հստակ դիրքորոշում ունեցող և իր կարևորությունը հասարակության ներսում գիտակցող մարդն է, ով տիրապետում է մի շարք գիտելիքների և կարողանում է դրանք կիրառել գործնական կյանքում: Նման մարդկանց պրոֆեսիոնալիզմի շնորհիվ և արդյունքում է հնարավոր լինում երկիրը դարձնել մրցունակ միջազգային քաղաքական ասպարեզում
...
Կարդալ »»»