ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2013 » Դեկտեմբեր » 2 » Երբեմն փոքր կայծից էլ հրդեհ է բռնկվում
Երբեմն փոքր կայծից էլ հրդեհ է բռնկվում
02 Դեկտեմբերի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2013թ-ի նոյեմբերի 30-ին «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի» բանախոսն էր Երևան քաղաքի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար տիկին Թամարա Պողոսյանը:

Հանդիպման սկզբում բանախոսը կարևորեց երիտասարդների հետ նման ձևաչափով հանդիպումները, հայտնեց իր մշտական պատրաստակամությունը ընդունելու նրանց, լսելու և քննարկելու մի շարք խնդիրներ՝ ինչպես նման հանդիպումներում, այնպես էլ խմբակցությունում, ինչի համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում տիկին Պողոսյանին:

Խմբակցության ղեկավարի համոզմամբ, գիտակից երիտասարդը չի կարող լինել անիրազեկ և չանհանգստանա իր շարունակական կրթությամբ: Նման մարդը նաև երբեք չի կարող լինել իր երկրի ակտիվ քաղաքացին ու որևէ խմբի լիդերը: Մերօրյա երիտասարդ պետական գործչի կերպարը դա հստակ դիրքորոշում ունեցող և իր կարևորությունը հասարակության ներսում գիտակցող մարդն է, ով տիրապետում է մի շարք գիտելիքների և կարողանում է դրանք կիրառել գործնական կյանքում: Նման մարդկանց պրոֆեսիոնալիզմի շնորհիվ և արդյունքում է հնարավոր լինում երկիրը դարձնել մրցունակ միջազգային քաղաքական ասպարեզում: Տիկին Պողոսյանը հատուկ ընդգծեց այն միտքը, որ կյանքում որևէ բան հենց այնպես չի տրվում մարդուն: Յուրաքանչյուրը պետք է վաստակի ու նվաճի այն երազանքն ու նպատակը, որին նա ձգտում է, անհատը պետք է պատրաստ լինի ինչպես հասնելու իր նպատակին, այնպես էլ այն պահպանելու պատասխանատվությանը: Այս համատեքստում, ավագանու խմբակցության ղեկավարը ոչ երկիմաստ կերպով հասկացրեց նաև, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ որևէ կուսակցության կողմից ինչ որ պաշտոնի առաջադրվելիս միշտ պետք է ինքն իրեն հարց տա՝ արդյոք նա կարող է իրացնել այն վստահությունն ու պատասխանատվությունը, որ իրեն վերապահվել է քաղաքական ուժի կողմից:

Հանդիպման ընթացքում Թամարա Պողոսյանը ներկայացրեց նաև Երևան քաղաքի ավագանու ինստիտուտի կայացման հետ կապված մի շարք հիմնախնդիրներ, ծանոթացրեց տվյալ ոլորտը կարգավորող մի շարք օրենքների և նորմատիվ ակտերի հետ: Մեր ուսանողներին մեկ անգամ ևս հիշեցրեց Երևանի ավագանու կազմը, որը բաղկացած է 65 անդամից, որից 42-ը ՀՀԿ ներկայացուցիչներն են, 17-ը՝ ԲՀԿ և 6-ը՝ «Ժառանգության»:

Թամարա Պողոսյանը հայտնեց, որ խմբակցությունը ուսումնասիրել է իրենց ոլորտին առնչվող ողջ իրավական բազան, լավ տիրապետում են իրենց իրավունքներին և լիազորություններին, որի շնորհիվ իրենց խմբակցությունն իսկապես «գլխացավանք» է դարձել քաղաքական մեծամասնության համար: Նա նշեց նաև, որ Երևանի ավագանու աշխատանքների ժամանակ հաջողվել է գործընկերային հարաբերություններ հաստատել մյուս երկու կուսակցությունների ներկայացուցիչների հետ, սակայն երբ որևէ հարցի շուրջ փորձվում է ցուցաբերել ոչ թե իրավական կամ պրոֆեսիոնալ մոտեցում, այլ ավելի շատ քաղաքական մեծամասնության շահերից բխող լուծումներ, ապա իրենց միակ գործընկերը մնում է «Ժառանգությունը»: Նմանօրինակ բազմաթիվ փաստեր հիշատակվեցին, որոնցից հասարակությանը հուզող առավել կարևորները տրանսպորտի գների թանկացման հետ կապված խնդիրն է, մեքենաների կարմիր գծանշումներով ավտոկայանատեղիների և օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի կիսանդրու տեղադրման հետ կապված բյուրոկրատական «քաշքշուկը»:

Այն, ինչ լսեցին նշված խնդիրների շուրջ «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի» ուսանողները, բավականին ապշեցնող էր, հաճախ զայրացնող, սակայն չցանկանալով միջամտել այս ոլորտի աշխատանքներին, մենք ձեռնպահ կմնանք հրապարակել որոշ փաստացի մանրամասներ, հույս ունենալով, որ խմբակցությանը կհաջողվի օրենքի և իրավունքի սահմաններում ազդելու ոմանց անձնական ցանկությունների, ամբիցիաների և ախորժակի զսպմանը՝ ի շահ և ի օգուտ Երևանի բնակչության ու հանրության: Իսկ որ մեր ավագանու ներկայացուցիչներին դա կհաջողվի, մենք հավատացած ենք, քանի որ «Երևան քաղաքի զարգացման քառամյա ծրագրում» նրանց հաջողվել է ընդունել տալ իրենց մոտ 100-ի հասնող առաջարկներից գրեթե բոլորը:

Տիկին Պողոսյանը բազմիցս ուսանողներին ոգևորում էր, որ բոլոր տեղերում էլ փոքրաքանակ լինելը դեռ չի նշանակում պարտվել, դա երբեք չպետք է խանգարի մարդուն գործել իր համոզմունքներով: Միայն իրազեկ և իրավական տեսանկյունից անխոցելի գործունեություն ծավալելու դեպքում հնարավոր է արդյունավետության ապահովում, ինչպես նաև մեծամասնության կողմից հարգանքի ձեռքբերում: Երևան քաղաքի ավագանու ինստիտուտի կայացման գործում և Երևան քաղաքի զարգացման համար շատ կարևոր է գործել համագործակցային և փոխլրացման սկզբունքներով, այստեղ քաղաքական ամբիցիաներն անօգուտ են և անտեղի: Շատ դժվարությամբ, բայց կարծես թե ավագանու ինստիտուտը սկսում է կայանալ հենց այս սկզբունքների շուրջ, նշեց Թամարա Պողոսյանը և հավելեց, որ իսկապես, երբեմն փոքր կայծից էլ հրդեհ է բռնկվում:

Հանդիպման ավարտին խմբակցության ղեկավարը պատգամեց երիտասարդներին, որ իրենց իրավունքներն իմանալը դեռ բավարար չէ նրանց համար, քանի որ դա նաև գիտակցել է պետք և կարևորել: Յուրաքանչյուր մարդ իր գործով ու վարքով պետք է ցույց տա, որ իսկապես արժանի է այդ իրավունքներին ու պահանջատերն է լինելու հարգելու իր իրավունքները: Որևէ մեկը, նույնիսկ դատարանները, մեկ ուրիշի փոխարեն չեն պաշտպանում նրա շահերն ու իրավունքները, եթե անձը չգիտի կամ չի տիրապետում իրեն տրված իրավունքները կամ իրազեկ չէ դրանց իրականացման մեխանիզմների մասին: Երիտասարդին մրցունակ լինելու համար հարկավոր է գիտելիք, տեղեկացվածություն և պայքարելու պատրաստակամություն: Տիկին Պողոսյանը հորդորեց երիտասարդներին խորը և իրապես գիտակցել, որ իսկապես իրենք են երկրի տերը և բոլոր բնական պաշարները, անտառներն ու ընդերքը, շրջակա միջավայրը ևս իրենցն է, պետք չէ գնալ օտար երկրներ ուրիշների համար վարձու ուժ լինել ու նրանց հարստացնել, անհրաժեշտ է մնալ ու պայքարել, տեր կանգնել իրենց իսկ սեփականությանը՝ ի բարօրություն իրենց և իրենց հայրենիքի: Ու փառք ու պատիվ հայ երիտասարդությանը, որ նման վարքագիծ հաճախակի է դրսևորում, ինչը ողջունելու է և խրախուսելի: Բավականին հուզիչ էր և ոգևորող Թամարա Պողոսյանի հետ հանդիպման նրա եզրափակիչ խոսքերը. «Մենք ենք կերտում ինքներս մեզ՝ որպես անհատ, ազգ ու պետություն. Ինչպիսին կլինենք, այնպես էլ մեզ կընդունեն և նշանակություն կտան մեր իսկ չափով»:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Դեկտեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)