21 Հուլիսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2014 թ հուլիսի 17-ին «ՊԳԵԴ» Հ/Կ անդամները հանդիպում ունեցան ՀՀ ԱԺ պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավոր, Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» վեհաժողովում քաղաքական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նաիրա Զոհրաբյանի հետ:
Պատգամավորը, ողջունելով երիտասարդների՝ պետական, քաղաքական և հասարակական գործիչների հետ հանդիպումների ամառային շարքի նախաձեռնությունը, հայտնեց իր պատրաստակամությունը մշտպես սատարելու նրանց և աջակցելու իրենց նախաձեռնություններում, նույնիսկ հրավիրեց մեր երիտասարդներին հաջորդ օրը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստին:
Հասարակական կազմակերպության անդամների խնդրանքով տիկին Զոհրաբյանը խոսեց մեր երկրի արտաքին քաղաքական գերակայություններից, անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորին, երկրում առկա ու մտահոգիչ ներքին ու արտաքին գործընթացներին: Բավականին ուշագրավ էր պատգամավորի դիտարկումները Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցած իրադարձությունների, Ղազախստանի նախագահի հայտարարությունների վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքի մասին, երբ 2013թ-ի սեպտեմբերի 3-ին բոլորիս համար անսպասելիորեն հայտնի դարձավ Հայաստանի՝ Մաքսային Միությանն անդամագրվելու ցանկության մասին, ինչը, ի թիվս քաղաքական ու աշխարհաքաղաքական շատ հարցերի, առաջացնում է նաև նոր տնտեսական իրավիճակ ու խնդիրներ
...
Կարդալ »»»
12 Հուլիսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Օրեր առաջ «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» Հասարակական Կազմակերպությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2014թ. ամռան ընթացքում կազմակերպելու է արտագնա հանդիպումների շարք՝ ՀՀ բարձրաստիճան, պետական, քաղաքական ու հասարակական գործիչների հետ և իրենց ամառային հանդիպումների առաջին հյուրը լինելու է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը:
«ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ երիտասարդների և ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանի միջև հանդիպումը տեղի ունեցավ 2014թ հուլիսի 11-ին՝ ՀՀ Ազգային Ժողովում: Հանդիպումից առաջ պատգամավորի օգնական Արմեն Ասլյանը մեր Դպրոցի ուսանողների համար կազմակերպեց փոքրիկ շրջայց ԱԺ վարչական շենքում՝ զուգահեռաբար ծանոթացնելով ԱԺ-ի ձևավորման պատմական ու իրավական հիմքերի հետ:
Վահան Բաբայանի հետ հանդիպումն սկսվեց երիտասարդներին ուղղված նրա խրախուսական խոսքով: Պատգամավորը պատրաստակամություն հայտնեց առաջիկայում աջակցել ու նպաստել նրանց ծավալած գործունեությանը, այնուհետև ուսանողներին ներկայացրեց իր անցած ուղու որոշ մանրամասներ՝ մինչև ԱԺ պատգամավոր դառնալն ու դրանից հետո, քննարկվեց Հայաստանի պետական կառավարման համակարգում երիտասարդության ներգրավվածության հարցը
...
Կարդալ »»»
27 Մայիսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցում» հավանաբար երբևէ մեզ այսքան հպարտ ու շփոթված չէինք զգացել, քանզի սպասում էինք սփյուռքահայ ազատամարտիկ, Արցախյան Գոյամարտի հերոս, «Խաչակիրներ» ջոկատի հիմնադիր Շահե Աճեմյանին, ով ՀՀ Նախագահի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» և ԼՂՀ Նախագահի կողմից «Արիություն» մեդալների, ինչպես նաև մի շարք ոչ պետական՝ «Երկրապահ», «Մայրական երախտագիտություն», «Զինվորի պաշտպան» պարգևների:
Շահե Աճեմյանի մուտքը մեր դահլիճ ասես հայրենասիրական ոգով լցրեց ողջ լսարանը: Բոլորը հպարտությամբ դիմավորեցին նրան, այն հայորդուն, ով ծնվելով օտար հողում՝ Բեյրութում, մեծանալով Ամերիկայի Միացյալ Նահանգներում, վերադարձել է հայրենիք՝ կռվելու մեր թշնամու դեմ՝ մեր բարօրության ու խաղաղ երկնքի ապահովման համար
...
Կարդալ »»»
31 Մարտի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2014թ-ի մարտի 29-ը երկար է հիշվելու «Պետական Գործիչների Դպրոցի» տարեգրության մեջ: Այդ օրը բացառիկ փորձություն անցան մեր ուսանողները՝ դասի գալուց առաջ հանդիպելով սաստիկ կարկուտին և հայ իրականության մեջ գարնանային առատ ձյան տեղումներին: Չնայած այդ ամենը չկարողացան ետ պահել մեր ուսանողներին գիտելիքից, ինտելեկտից և միմյանց հանդիպելու մեծագույն ցանկությունից:
Այդ բացառիկ եղանակային պայմաններում մեր Դպրոցում առաջին անգամ սկսվեց դասավանդվել «Մարքեթինգ, PR և գովազդ» գործնական դասընթացը: Այն իրականացնում է Պետական Գործիչների Դպրոցի աշխատակազմի ղեկավար, “Global Media Lab” ընկերության հիմնադիր Սեդա Վարդանյանը:
Դասընթացը բաղկացած է լինելու 3 մասից: Ուսանողներին ամփոփ ծրագիրը ներկայացնելուց հետո, դասավանդողը հայտնեց, որ ուսանողները մարքեթինգի, PR-ի և գովազդի գործիքներին ու կանոններին տիրապետելուց բացի, պետք է ներկայացնեն նաև սեփական նախագծերը՝ “WOW-PROJECT”-ները: Ուսանողերն իրենց սեփական մարքեթինգ-բրենդինգը և առաջխաղացումը կազմակերպելու են հենց այդ գիտելիքների շնորհիվ
...
Կարդալ »»»
25 Մարտի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց»-ի գործընկեր՝ «Խարիզմա» Երիտասարդական Հասարակական Կազմակերպության ղեկավար Արմինե Դավթյանը և նույն ՀԿ-ի մասնագետ Լուսինե Իգիթյանը, ԱՄՆ-ի Վերմոնտ համալսարանի պրոֆեսոր Ալֆրեդ Շնայդերի ղեկավարությամբ վերապատրաստվել են «Բանավեճի մշակույթ» ծրագրով և ստացել են այդ ոլորտում վերապատրաստողի որակավորում:
2014թ-ի մարտի 22-ին հիշյալ մասնագետները մեր Դպրոցում իրականացրեցին «Հռետորական խոսքի արվեստ» թեմայով գործնական թրեյնինգ, որը բանավեճի մշակույթի անքակտելի մասն է կազմում: Ուսումնական ողջ գործընթացն անցավ խիստ դինամիկ պայմաններում, ինչը խոսում էր սեմինարն իրականացնողների բարձր պատրաստվածության ու նյութի տիրապետման մասին: Նրանց հաջողվում էր մատուցել ինչպես գիտելիքներ, այնպես էլ տեղում ցույց տալ դրա հնարավոր կիրառման ձևերն ու եղանակները: Ունկնդիրների համար ընտրված ինտերակտիվ մեթոդներն ու վարժությունները տալիս էին իրենց դրական արդյունքը՝ հնարավորություն տալով երիտասարդներին ինքնարտահայտվելու, հակադրվելու և բանավիճելու
...
Կարդալ »»»
17 Մարտի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2014թ-ի մարտի 15-ից «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» հասարակական կազմակերպությունը վերսկսեց իր փուլային ու անվճար դասընթացները` այս անգամ որպես դասավանդվող առարկաներ կարևորելով «Մարքետինգ, PR և գովազդ» ու «Բանավեճի մշակույթ և ռազմավարություն» առարկաները:
Մեր գործունեության եռամյա փորձը, ինչպես նաև որակյալ մասնագետներ ու գիտելիքներ ապահովելու մեր հարուստ կենսափորձը այս անգամ մեր դպրոց էր ներգրավվել ՀՀ լավագույն ԲՈւՀ-երի առաջադեմ ուսանողների, ովքեր իսկապես կարևորում են ոչ ֆորմալ կրթությունն ու նրա ընթացքում ձեռք բերված գործնական հմտությունները:Պետք է արժանին մատուցել մեր շրջանավարտ, իսկ ներկայումս Դպրոցի աշխատակազմի ղեկավար Սեդա Վարդանյանին, ում ջանքերի շնորհիվ այս տարի մեր Դպրոցում կընթանան մարքետինգի, PR-ի և գովազդի միքս-գործնական դասընթացներ, որի շուրջ համախմբվեցին մի քանի տասնյակի հասնող երիտասարդներ և ուսանողներ: Այս փաստը բավականին ոգևորող և պարտավորեցնող է բոլորիս համար
...
Կարդալ »»»
10 Մարտի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Այսօր, 2014թ-ի մարտի 9-ին Վարդան (Դուշման) Ստեփանյանը կդառնար 48 տարեկան:
Նրա տարեդարձի առիթով Եռաբլուր պանթեոնում գտնվող նրա շիրիմին այցելեցին նաև «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» Հ/Կ-ի նախագահ Գևորգ Մանուկյանը, նախագահի տեղակալներ Զորիկ Հանիսյանը, Ալբերտ Գասպարյանը և Դպրոցի մի խումբ ուսանողներ:
Մեծ զինվորի ու հայրենասերի մայրը՝ տիկին Զարինեն, ներկաներին տեղեկացրեց, որ իր որդին միշտ կմնա իր համար 26 ամյա հզոր, խրոխտ ու հպարտ երիտասարդ. Նա երբեք չի ծերանալու անգամ իր 50 ամյակին:
Ծնունդդ շնորհավոր՝ գարնան ևս մի խենթ ծնունդ, ու մեր հողը քո արյամբ պարարտացնող ընկեր, բարեկամ ու հայրենափրկության մարտիկ:
10 Մարտի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի» սաներն իրենց ուսանողուհիների 2014թ-ի մարտի 8-ը նշեցին այնքան ուրախ, հուզառատ և զգացմունքային միջավայրում, որ խոսքերն ու տեքստերն ավելորդ են:
Ձեզ ենք ներկայացնում հատվածներ՝ մեր գարնանային տոնախմբությունից
06 Մարտի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2014թ-ի մարտի 5-ին ազգային, ռազմական ու նշանավոր պետական գործիչ Սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 55 տարեկան:
«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի» մի խումբ ուսանողներ չէին կարող անմասն մնալ Սպարապետի տարեդարձին իրենց երախտիքի ու հարգանքի բաժին տուրքը մատուցելուց և Սպարապետի զինակիցների հետ այդ հիշարժան օրը համազգային տոնախմբություն դարձնելուց:
Մեր ուսանողների հետ էր նաև Սպարապետի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, ով հայտնեց իր շնորհակալական խոսքերը մեր ուսանողներին, ովքեր այսօր այցելել էին Վազգենին:
Խիստ հուզիչ է, երբ մի մարդու պարտական ու շնորհակալ ես քո ողջ կյանքով, բայց նահատակված լինելու պատճառով իր փոխարեն շնորհակալություն են հայտնում քեզ ու ընդամենն այն բանի համար, որ հիշել ենք նրան: Սա առավել քան զգոնացնում է մեզ, կենցաղային տարբեր ու երբեմն ոչ հույժ կարևոր և տարրատեսակ հոգսերով բեռնված մահկանացուներիս՝ երբեք չկարևորել մեր կենցաղը, երբ մեկ ուրիշը մեր այդ ճղճիմ կենցաղի համար իր կյանքն է նվիրաբերել ու իր բոլոր գարունները:
Շնորհակալություն ու ՓԱՌՔ քեզ, ՍՊԱՐԱՊԵՏ, որ քո 55 և մնացյալ բոլոր գարունները նվիրաբերել ես մեզ ու, ցավոք նաև, քո թռիչքն ընդհատողներին:
24 Փետրվարի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2014թ-ի փետրվարի 22-ը երկար կհիշվի «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի» ուսանողների կողմից: Այդ օրը մեր Դպրոցի բացառիկ հյուրն էր «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան, մի քանի հեռուստանախագծերի հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանը: Մեր ուսանողներն ստացել էին աննախադեպ հնարավորություն ցուցադրելու Դպրոցում ձեռք բերած իրենց գիտելիքներն ու հմտությունները, կիրառել քաղաքական ու դիվանագիտական տարբեր հնարքներ, որպեսզի բանախոսից ստանային իրենց հուզող հարցերի հնարավորինս անկեղծ ու լիարժեք պատասխանները: Իսկ որ դա երբեմն ստացվում կամ չէր ստացվում, ավելի հետաքրքիր էր դարձնում հանդիպումը, կողմերին մղում էր նորանոր և թեժ հարց ու պատասխանի:
Հանդիպման առաջին իսկ րոպեներից ակնհայտ դարձավ, որ բանախոսը տրամադրված է անկաշկանդ ու համարձակ զրույցի, առանց տարրակուսելու, որ իր անձնական մտքերը կարող են հետագայում տարբեր ընկալումների կամ մեկնաբանությունների առիթ դառնալ:
Պարոն Ղազարյանը, իր խոսքի առաջին հատվածում նախ առանձնացրեց մեր իրականության մեջ պաշտոնյաներին, քաղաքական գործիչներին ու պետական գործիչներին, որոնց տվեց իր սեփական սահմանումներն ու նրանց ներկայացվող պահանջները
...
Կարդալ »»»
« 1 2 3 4 5 6 7 ... 11 12 » |
|
|
Օրացույց
« Փետրվար 2025 » | Երկ | Երք | Չրք | Հնգ | Ուր | Շբթ | Կիր | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |
|