Այսօր, 2014թ-ի մարտի 9-ին Վարդան (Դուշման) Ստեփանյանը կդառնար 48 տարեկան:
Նրա տարեդարձի առիթով Եռաբլուր պանթեոնում գտնվող նրա շիրիմին այցելեցին նաև «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» Հ/Կ-ի նախագահ Գևորգ Մանուկյանը, նախագահի տեղակալներ Զորիկ Հանիսյանը, Ալբերտ Գասպարյանը և Դպրոցի մի խումբ ուսանողներ:
Մեծ զինվորի ու հայրենասերի մայրը՝ տիկին Զարինեն, ներկաներին տեղեկացրեց, որ իր որդին միշտ կմնա իր համար 26 ամյա հզոր, խրոխտ ու հպարտ երիտասարդ. Նա երբեք չի ծերանալու անգամ իր 50 ամյակին:
Ծնունդդ շնորհավոր՝ գարնան ևս մի խենթ ծնունդ, ու մեր հողը քո արյամբ պարարտացնող ընկեր, բարեկամ ու հայրենափրկության մարտիկ: