ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » Հանդիպումներ, այցելություններ
03 Նոյեմբերի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2015թ Հոկտեմբերի 29-ին Երևանի Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ EducationUSA կրթական ցուցահանդեսը,որի կազմակերպիչն էր Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների EducationUSA հայաստանյան ներկայացուցչությունը: Ցուցահանդեսի նպատակն է ուսանողներին, երիտասարդներին և ոլորտով հետաքրքրվող լայն հասարակությանը տրամադրել տեղեկատվություն ԱՄՆ-ում բարձրագույն կրթություն ստանալու վերաբերյալ, ընձեռում է բացառիկ և հիանալի հնարավորություններ հանդիպելու ԱՄՆ համալսարանների պաշտոնական ներկայացուցիչների և պատասխանատուների հետ, տեղում պարզել մի շարք հետաքրքրող և անհանգստացնող հարցեր:

Այս անգամ կրթական ցուցահանդեսին մասնակցում էին պատվիրակներ ԱՄՆ 12 բարձրագույն կրթական հաստատություններից, որոնցից հարկ է նշել
CARNEGIE MELLON UNIVERSITY,
UNIVERSITY at BUFFALO – the STATE UNIVERSITY of NEW YORK,
CENTRAL EUROPEAN UNIVERSITY
WESTERN KENTUCKY UNIVERSITY համալսարանները, ինչպես նաև մի շարք հեղինակավոր քոլեջներ: Կրթական ցուցահանդեսին իրենց առանձին տաղավարներով ներկայացված էին նաև Բրիտանական և Ամերիկյան խորհուրդներ և Երևանի Ամերիկյան Անկյուն կազմակերպությունները: ... Կարդալ »»»
04 Հոկտեմբերի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2015թ հոկտեմբերի 2-ին մեկնարկեց Երիտասարդ ակումբների արդեն ավանդույթ դարձած 5-րդ համաժողովը: Եռօրյա համաժողովին մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերից, Ջավախքից և Արցախից ընտրված ավելի քան 100 կազմակերպություն և երիտասարդական ակումբների ներկայացուցիչներ: Այս տարի առաջին անգամ համագումարի աշխատանքներին մասնակցեց նաև Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց Հ/Կ-ն: Մեր կազմակերպությունը այս համաժողովին ներկայացնելու բարձր պատիվը վստահվել էր մեր Հ/Կ-ի մարզաբնակ (Արմավիրի մարզ) առավել ակտիվ անդամներից Հայկանուշ Փիլիպոսյանին:

Երիտասարդական ակումբների դաշնության (ԵԱԴ-FYCA) նախագահ Ատոմ Մխիթարյանը ներկաներին շնորհավորեց համագումարի մեկնարկի առթիվ: Շնորհակալություն հայտնեց երիտասարդներին ներգրավվածության և լավագույն փորձի փոխանակման համար: Ըստ ԵԱԴ ղեկավարի, համաժողովի նպատակն է ներկայացնել նախորդ համագումարի ընթացքում կատարվող աշխատանքները, ինչպես Երևանում,այնպես էլ Հայաստանի ողջ տարածքում: Լինելով Հայաստանում ամենամեծ կազմակերպությունը՝ իր առջև խնդիր է դնում ստեղծել փոխադարձ կապ և վստահություն երիտասարդների միջև: Անդրադառնում են երիտասարդների խնդիրներին և տարբեր մակարդակներում,որոշումների կայացման տարբեր հարթակներում նրանց ներգրավվածությանը:

... Կարդալ »»»
09 Օգոստոսի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Ամառվա թեժ օրերին ՊԳԵԴ-YSSF հասարակական կազմակերպության առավել նախաձեռնող մի խումբ երիտասարդներ չեն դադարում իրենց ակտիվ հասարակական գործունեություն ծավալելու և նախաձեռնող կենսակերպից: Օրեր առաջ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ‹‹Երիտասարդական Ուսումնասիրությունների Ինստիտուտ›› ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ աշխույժ քննարկում` ՀՀ-ում ‹‹Երիտասարդական աշխատողի և երիտասարդական աշխատանքի մասին›› հետազոտության շրջանակներում:

Նշված խնդիրը ՀՀ-ում վաղուց է հասունացել, ներկայումս տեսանելի են դրա լուծման բազմաթիվ ճանապարհներ և մեթոդներ, որոնք իրականում կարող են առաջ քաշել հատկապես այն երիտասարդները և ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող կազմակերպությունները, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքներում հաճախ են բախվել տարրաբնույթ և արհեստական, երբեմն էլ նաև շատ օրինաչափ երևույթների հետ: ... Կարդալ »»»
18 Մայիսի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց»-ը հաստատուն քայլերով շարունակում է առաջ գնալ և իր հետ միասին առաջ մղել գիտելիքի ուժին հավատացող պատանիներին և երիտասարդներին: Նրանց մեծաքանակ լինելը և նոր հորիզոններ նվաճելու մղումը հաճախ «ստիպում» են ՊԳԵԴ-YSSF Հ/Կ ղեկավար Գևորգ Մանուկյանին նշմարել դեռևս անմատչելի բարձունքներ և միահամուռ ուժերով կենտրոնանալ այդ անհաղթահարելի թվացող արժեքների նվաճմանը:

Օրեր առաջ տեղի էր ունեցել հանդիպում-քննարկում` ՊԳԵԴ-YSSF Հ/Կ ղեկավարի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից հովանավորվող Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի «Երևանի ամերիկյան անկյան» բաժնի վարիչ Լիլիթ Խլոպուզյանի միջև, որտեղ կողմերը ձեռք էին բերել համատեղ համագործակցության հեռանկարային պայմանավորվածություններ: Դպրոցի ղեկավարի խնդրանքով և փոխադարձ ծանոթացման նպատակով, որպես առաջին քայլ որոշվեց կազմակերպել այցելություն «Ամերիկյան անկյուն», որտեղ մեր դպրոցի անդամները կարող են առավեագույն տեղեկատվություն ստանալ «Ամերիկյան անկյան» գործունեության և առաքելության վերաբերյալ: ... Կարդալ »»»
15 Մայիսի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2015թ. Մայիսի 15-ին «Լոֆթ» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնում մեկնարկեց «Առանց փողկապի» ոչ ֆորմալ հանդիպում-քննարկումների շարքը: Առաջին քննարկմանը մասնակցում էին ՌԴ հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:

«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց»-ի հիմնադիր ղեկավար Գևորգ Մանուկյանը և ՊԳԵԴ-YSSF Հ/Կ միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Գառնիկ Դավթյանը նույնպես մասնակցում էին այս հանդիպմանը, որի ժամանակ քննարկվեցին բազմաթիվ հարցեր` Հայաստան-Սփյուռք առնչությունների, մեր երիտասարդների և սփյուռքի կազմակերպությունների համագործակցության վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում բանախոսները ներկայացրեցին իրենց գործունեությունն ու արձանագրած ձեռքբերումները, առաջիկա ծրագրերը, իսկ Սփյուռքի նախարարը նույնիսկ առաջարկեց հենց տեղում առաջարկել հիմնավոր ծրագրեր, որոնք կարելի է մոտ ապագայում իրականացնել: Հնչեցին բազմաթիվ կարծիքներ, եղան որոշ առաջարկներ, որոնք միտված էին Սփյուռքում «Դեպի Հայաստան» կարգախոսի իրականացմանը, ինչպես նաև անդրադարձ եղավ «Արի տուն» ծրագրին: ... Կարդալ »»»
02 Մայիսի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Օրեր առաջ Պետական Գործիչների Դպրոցի մասնագետները` Հայաստանում Ֆրանսիական քոլեջի տնօրինության հետ ձեռք բերված համաձայնության շրջանակներում, կրթօջախում իրականացրեցին հերթական սեմինար հանդիպումը: Հաճելի էր նկատել, որ այս հանդիպման ժամանակ ներկա էին նախատեսվածից ավելի շատ սովորողներ, որոնք հետաքրքրված էին թե մեր Դպրոցով, և թե մեր ներկայացրած դասի բովանդակությամբ:

ՊԳԵԴ-YSSF-ի դասընթացավար, կլինիկական հոգեբան և հոգեթերապևտ Լաուրա Ավետիսյանն այդ օրը սովորողներին ներկայացրեց «Հաջողության հասնելու արվեստ՝ ինքնածրագրավորման շնորհիվ» խորագրով դասընթացը:
Դասընթացի հենց սկզբից շատ բուռն քննարկումներ սկսվեցին մեր պատանիների հետ` «Հաջողություն և հաջողակ մարդու» սահմանումների շուրջ: Պարզվեց որ յուրաքանչյուրն ուներ իր պատկերացումը նման անհատի վերաբերյալ և նույնիսկ ուներ իր պատկերացրած հայտնի հերոսին` քաղաքական, հասարակական, մարզական կամ շոու աշխարհում: ... Կարդալ »»»
17 Ապրիլի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2015թ Ապրիլի 16-ին «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի» մի խումբ դասախոսներ այցելեցին Հայաստանում Ֆրանսիական քոլեջ կրթօջախ: Ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածության, ՊԳԵԴ Հ/Կ-ի դասընթացավարները պետք է պարբերաբար մասնագիտական թրեյնինգներ իրականացնեն քոլեջի սովորողների համար:

Այդ օրվա համար «Պետական Գործիչների Դպրոցի» և ՀՀ Պետական Կառավարման ակադեմիայի դասախոս, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Լուսինե Մանուչարյանը նախապատրաստել էր «Մարդկային ռեսուրսների կառավարում» խորագրով ուսուցողական քննարկումը:

Դասախոսի հաղորդած տեսական գիտելիքներն ուղեկցվում էին բավականին արդիական և կիրառական օրինակներով ու փաստարկներով, որոնք օգնում էին սովորողներին ավելի լավ ընկալել մատուցվող նյութը: Հաճախ անձնավորված օրինակները թարմացնում էին լսարանին, ստիպում իրենց վաղուց հայտնի երևույթներին նայել այլ տեսանկյունից: ... Կարդալ »»»
28 Մարտի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Օրեր առաջ ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարությունում, հասարակական մի շարք առաջատար կազմակերպությունների մասնակցությամբ, տեղի ունեցավ Երիտասարդական կազմակերպությունների քարտեզագրում և պետության կողմից ֆինանսավորվող երիտասարդական դրամաշնորհային ծրագրերի արդյունավետության գնահատում հետազոտության քննարկումը:

Հանդիպումը կազմակերպել էր ՀՀ Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը: Ներկաներին իր ուսումնասիրության արդյունքների հետ ծանոթացրեց հետազոտության վերլուծաբան Տաթևիկ Մարգարյանը: Ըստ զեկույցի հեղինակի, հարցման ենթարկված 363 Հ/Կ-ների 82%-ը հրաժարվել են պատասխանել իրենց տարեկան բյուջեներին, ինչպես նաև իրենց կողմից ստացված դրամաշնորհների արդյունավետ օգտագործմանը վերաբերող հարցերին: Իսկ սա բավականին վատ պրակտիկա է դառնում մեր իրականությունում, քանի որ եթե հասարակական կազմակերպությունները գումարներ են ստանում հասարակությունից, պետական բյուջեից, ապա նրանք նաև պատասխանատու պիտի լինեն նախ և առաջ հենց հասարակությանը: ... Կարդալ »»»
13 Օգոստոսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Օգոստոսի 12-ը ողջ աշխարհում նշվում է որպես Երիտասարդության միջազգային օր: Այդ օրը սահմանվել է Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից և իր առանձնահատուկ տեղն է զբաղեցնում ՄԱԿ-ի տոնացույցում: 2014թ-ի օգոստոսի 12-ին «Պետական Գործիչների Դպրոց» Հ/Կ-ն, 5 տասնյակից ավելի կազմակերպությունների հետ միասին, պատիվ ունեցավ մասնակիցն ու հիմնադիրը լինելու Միավորված Ազգերի Կազմակերպության Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ և «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնի» կողմից կազմակերպված «ՄԱԿ-ի Գլոբալ համագործակցություն հանուն երիտասարդության Հայաստանյան ցանցի» խորագիրը կրող համաժողովին: UNGPY Հայաստանը, ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի երիտասարդության գծով հատուկ Բանագնացի գրասենյակի և «ՄԱԿ-ի Գլոբալ համագործակցություն հանուն երիտասարդության ցանցի» գլխամասի աջակցությամբ, նախաձեռնել է Հայ երիտասարդական կազմակերպությունների համար UNGPY Հայաստանին անդամագրվելու կոչ:

«ՄԱԿ-ի Գլոբալ համագործակցություն հանուն երիտասարդության Հայաստանյան ցանցը» հատուկ մանդատով կներկայացնի տարբեր ոլորտների երիտասարդական կազմակերպություններին և կգործի հանուն երիտասարդական օրակարգի ուժեղացմանը՝ ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում ... Կարդալ »»»
07 Օգոստոսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» հասարակական կազմակերպությունը, նոր գործընկերների ձեռքբերման, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման ակնկալիքներով, շարունակում է ամառային ոչ ծանրաբեռնված ժամանակահատվածն օգտագործել իր արտագնա հանդիպումների շարքը:

Եվ ահա օրեր առաջ մենք «Ռուսական Գրքի Տուն» մշակութային կենտրոնի հյուրընկալ հարկի ներքո էինք, որտեղ մեզ դիմավորեցին մշակութային կենտրոնի տնօրեն Արարատ Ստեփանյանը և ԱՊՀ տարածքում գործող ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոնների ղեկավար Լուիզա Գումրոյանը:

Մշակութային կենտրոնի տնօրեն Արարատ Ստեփանյանը «ՊԳԵԴ» Հ/Կ-ի պատվիրակներին ներկայացրեց «Ռուսական Գրքի Տան» ստեղծման պատմությունը, դրա գործունեության հիմնական ուղղությունները: Տնօրենի խոսքից պարզ դարձավ, որ այսպիսի գրախանութներ Հայաստանի տարածքում երեքն են` Երևանում, Գյումրիում և Արտաշատում: Երևանում և Արտաշատում դրանք բացվել են 2011 թվականին, իսկ ահա Գյումրիում մեկ տարի անց: Երեք քաղաքներում գործող «Ռուսական Գրքի Տները» ավելի շատ գործում են որպես մշակութային կենտրոններ: Այստեղ կազմակերպվում են պոեզիայի, ռոմանսի երեկոներ, գրքի շնորհանդեսներ, կլոր սեղան-քննարկումներ, ինտելեկտուալ խաղերի փորձեր: Այստեղ գործում են նաև «Ռուսաց լեզվի անվճար դասընթացները» ... Կարդալ »»»
« 1 2 3 4 5 6 ... 11 12 »
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Փետրվար 2025  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)