ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2015 » Օգոստոս » 9 » ՊԳԵԴ-YSSF-ը` Երիտասարդ Աշխատողի վերաբերյալ հետազոտությունների մասնակից
ՊԳԵԴ-YSSF-ը` Երիտասարդ Աշխատողի վերաբերյալ հետազոտությունների մասնակից
09 Օգոստոսի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Ամառվա թեժ օրերին ՊԳԵԴ-YSSF հասարակական կազմակերպության առավել նախաձեռնող մի խումբ երիտասարդներ չեն դադարում իրենց ակտիվ հասարակական գործունեություն ծավալելու և նախաձեռնող կենսակերպից: Օրեր առաջ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ‹‹Երիտասարդական Ուսումնասիրությունների Ինստիտուտ›› ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ աշխույժ քննարկում` ՀՀ-ում ‹‹Երիտասարդական աշխատողի և երիտասարդական աշխատանքի մասին›› հետազոտության շրջանակներում:

Նշված խնդիրը ՀՀ-ում վաղուց է հասունացել, ներկայումս տեսանելի են դրա լուծման բազմաթիվ ճանապարհներ և մեթոդներ, որոնք իրականում կարող են առաջ քաշել հատկապես այն երիտասարդները և ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող կազմակերպությունները, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքներում հաճախ են բախվել տարրաբնույթ և արհեստական, երբեմն էլ նաև շատ օրինաչափ երևույթների հետ:

Հետազոտությունների և քննարկումների նպատակն է երիտասարդների համատեղ և համընդհանուր ուժերով հստակեցնել` ով է երիտասարդ աշխատողը և գործունեության որ տեսակն է համարվում երիտասարդական աշխատանք: Այնուհետև հավաքված ողջ տեղեկատվությունը, վերլուծություններն ու վիճակագրական տվյալները ամփոփ տեղեկանքով պետք է ներկայացվեն ՀՀ կառավարություն և համապատասխան գերատեսչություններ:

ՊԳԵԴ-YSSF ՀԿ-ում գործունեության արդեն բազմամյա փորձ ունեցող մի խումբ երիտասարդներ աշխատանքների համակարգմամբ զբաղվող փորձագետներին ներկայացրեցին իրենց տեսակետները, խնդրի առավել արդյունավետ լուծման համար առաջ քաշեցին իրենց տեսակետները, իրենց պատրաստակամությունը հայտնեցին առավել ակտիվ մասնակցություն ապահովել` հետագա ուսումնասիրությունների ընթացքում:

ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ն իր շնորհակալությունն է հայտնում ‹‹Երիտասարդական Ուսումնասիրությունների Ինստիտուտ›› ՊՈԱԿ-ի ղեկավարությանն ու բարեխիղճ երիտասարդ աշխատողներին, ովքեր վստահում են մեր համագործակցության արդյունավետությանը, հավատացած են մեր գիտելիքների ուժին և վստահում են կամավորական աշխատանքներ ծավալելու մեր ներուժին:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Օգոստոս 2015  »
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)