ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2015 » Ապրիլ » 17 » ՊԳԵԴ-YSSF-ի Օրեր` Հայ-Ֆրանսիական Քոլեջում
ՊԳԵԴ-YSSF-ի Օրեր` Հայ-Ֆրանսիական Քոլեջում
17 Ապրիլի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2015թ Ապրիլի 16-ին «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի» մի խումբ դասախոսներ այցելեցին Հայաստանում Ֆրանսիական քոլեջ կրթօջախ: Ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածության, ՊԳԵԴ Հ/Կ-ի դասընթացավարները պետք է պարբերաբար մասնագիտական թրեյնինգներ իրականացնեն քոլեջի սովորողների համար:

Այդ օրվա համար «Պետական Գործիչների Դպրոցի» և ՀՀ Պետական Կառավարման ակադեմիայի դասախոս, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Լուսինե Մանուչարյանը նախապատրաստել էր «Մարդկային ռեսուրսների կառավարում» խորագրով ուսուցողական քննարկումը:

Դասախոսի հաղորդած տեսական գիտելիքներն ուղեկցվում էին բավականին արդիական և կիրառական օրինակներով ու փաստարկներով, որոնք օգնում էին սովորողներին ավելի լավ ընկալել մատուցվող նյութը: Հաճախ անձնավորված օրինակները թարմացնում էին լսարանին, ստիպում իրենց վաղուց հայտնի երևույթներին նայել այլ տեսանկյունից:

Դասախոսությունն առավել հետաքրքրական էր դառնում, երբ հաճախակի փոփոխվում էին դասընթացավարները: ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի «Ֆինանսական շուկաների և Մակրոտնտեսական վերլուծությունների» ամբիոնի վարիչ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ Վիլեն Խաչատրյանը հաճախ էր օրինակներ բերում միջազգային փորձից, հաջողակ կառավարողների աշխատելաոճերից և կառավարման մեթոդներից, ինչը ոգևորում էր սովորողներին, նաև բազմաթիվ հարցերի պատճառ հանդիսանում:

Սովորողներին մատուցվող նյութն առավել ընկալելի և դյուրին դարձնելու նպատակով ՊԳԵԴ-Հ/Կ հիմնադիր-ղեկավար Գևորգ Մանուկյանն իրականացնում էր գործնական վարժություններ` ինտերակտիվ մեթոդներով, ինչը խթանում էր սովորողների ինքնուրույն մտածողությանը, ապահովում յուրաքանչյուրի գործուն մասնակցությունը դասընթացին:

Հանդիպման ավարտին գրեթե բոլոր սովորողները կարևորեցին նման թրեյնինգների իրականացման անհրաժեշտությունը, շնորհակալություն հայտնեցին դասախոսներին ուշագրավ դասի համար և խնդրանք-պահանջով դիմեցին ՊԳԵԴ Հ/Կ ղեկավար կազմին՝ նման հանդիպումները դարձնել հաճախակի և երկարատև:

Հայաստանում Ֆրանսիական քոլեջի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը, ընդառաջելով սովորողների խնդրանքին, հանդիպումից հետո խոստացավ, որ քոլեջը սիրով պատրաստ է տրամադրել անհրաժեշտ նյութատեխնիկական պայմաններ՝ ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ի մասնագետների հետ հաճախակի հանդիպումներ իրականացնելու համար:

ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ն իր գործունեության մեջ արձանագրեց ևս մեկ հաճելի և պատվաբեր էջ, մեր գալիք սերնդին հաղորդեց շատ կարևոր հմտություններ, որոնք հաստատապես օգտակար կլինեն մեր ապագա մասնագետներին` իրենց ստացած գիտելիքների հետ համադրելու արդյունքում:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)