ՊԳԵԴ-YSSF-ը դարձավ ՄԱԿ-UNO-ի երիտասարդական ցանցի անդամ
13 Օգոստոսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Օգոստոսի 12-ը ողջ աշխարհում նշվում է որպես Երիտասարդության միջազգային օր: Այդ օրը սահմանվել է Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից և իր առանձնահատուկ տեղն է զբաղեցնում ՄԱԿ-ի տոնացույցում: 2014թ-ի օգոստոսի 12-ին «Պետական Գործիչների Դպրոց» Հ/Կ-ն, 5 տասնյակից ավելի կազմակերպությունների հետ միասին, պատիվ ունեցավ մասնակիցն ու հիմնադիրը լինելու Միավորված Ազգերի Կազմակերպության Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ և «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնի» կողմից կազմակերպված «ՄԱԿ-ի Գլոբալ համագործակցություն հանուն երիտասարդության Հայաստանյան ցանցի» խորագիրը կրող համաժողովին: UNGPY Հայաստանը, ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի երիտասարդության գծով հատուկ Բանագնացի գրասենյակի և «ՄԱԿ-ի Գլոբալ համագործակցություն հանուն երիտասարդության ցանցի» գլխամասի աջակցությամբ, նախաձեռնել է Հայ երիտասարդական կազմակերպությունների համար UNGPY Հայաստանին անդամագրվելու կոչ:
«ՄԱԿ-ի Գլոբալ համագործակցություն հանուն երիտասարդության Հայաստանյան ցանցը» հատուկ մանդատով կներկայացնի տարբեր ոլորտների երիտասարդական կազմակերպություններին և կգործի հանուն երիտասարդական օրակարգի ուժեղացմանը՝ ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում : UNGPY Հայաստանը կաշխատի երիտասարդների հետ և հանուն երիտասարդության՝ աջակցելով երիտասարդների կողմից գլխավորած կազմակերպությունների մասնակցությունը ՄԱԿ-ի երիտասարդության հետ կապված քաղաքականությանը և ծրագրերին: UNGPY-ը նպատակ է հետապնդում աշխատելու ՄԱԿ-ի Մշտական Համակարգողի և ՄԱԿ Հայաստանյան գրասենյակի (UNCT) հետ: Լոբբինգ է իրականացնելու և խրախուսելու տեղական և ազգային կառավարությանը, կարևորելու երիտասարդների ներուժը: Թվով 54 հայ երիտասարդական կազմակերպություններ միավորվեցին UNGPY Հայաստան ցանցում, բաժանվելով հինգ թեմատիկ ոլորտների. • Կրթություն, • Զբաղվածություն և ձեռներեցություն, • Առողջապահություն, • Կառավարում և մասնակցություն, • Խաղաղություն և անձնական անվտանգություն: «Գլոբալ համագործակցություն հանուն երիտասարդության ցանցի» ղեկավար Տիգրան Շադունցը համաժողովի ժամանակ նշեց, որ ցանցին անդամագրված և ցանցի ներսում գործող կազմակերպություններն ու անհատները պետք է առաջնորդվեն այն կարգախոսով, որ իրենք պետք է լինեն այն փոփոխությունը, որն անհնարինը կդարձնի հնարավոր: ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Արմինե Հալաջյանն էլ իր խոսքում նշեց. «Մենք ողջունում ենք, որ Հայաստանում կան ակտիվ երիտասարդներ, որոնք ցանկանում են միանալ համաշխարհային այդ ցանցին։ Հայաստանյան ցանցի մեկնարկը տրվեց ու անհրաժեշտ է, որ այս ցանցը որպես երիտասարդական կառույց կայանա եւ կոնկրետ ծրագրերով հանդես գալու պարագայում մենք անպայման կլինենք իրենց կողքին»: Երիտասարդական հասարակական կազմակերպությունների ցանցի ստեղծման առիթով ողջույնի իր խոսքով հանդես եկավ նաև «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ նախագահ Գևորգ Մանուկյանն, ով ներկաներին կոչ արեց գեղեցիկ և բնութագրական խոսքերից անցնել գործի, անհանդուրժող լինել նախկինից ժառանգություն մնացած տաբուների նկատմամբ, երիտասարդական այս հարթակն իսկապես օգտագործել որպես անկախ և անկաշկանդ գործունեության ոլորտ, որտեղ ընդունելի են բոլորի կարծիքն ու առաջարկներն անխտիր, սակայն կիրառելի են միայն համընդհանուրի կողմից հավանություն ստացած ծրագրերը: Շնորհավորում ենք համայն հայ երիտասարդությանը` իրենց տոնի առիթով, մաղթում նպատակների և իղձերի իրականացում, յուրաքանչյուրին, ըստ իր կարողության և գիտելիքների` պատիվ, հարգանք և հանրային համակրանք: |
Մենք FACEBOOK-ում
Օրացույց
Արխիվ
|