ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2015 » Մարտ » 28 » ՊԳԵԴ-ը մասնակցեց պետական դրամաշնորհների տրամադրման արդյունավետության քննարկմանը
ՊԳԵԴ-ը մասնակցեց պետական դրամաշնորհների տրամադրման արդյունավետության քննարկմանը
28 Մարտի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Օրեր առաջ ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարությունում, հասարակական մի շարք առաջատար կազմակերպությունների մասնակցությամբ, տեղի ունեցավ Երիտասարդական կազմակերպությունների քարտեզագրում և պետության կողմից ֆինանսավորվող երիտասարդական դրամաշնորհային ծրագրերի արդյունավետության գնահատում հետազոտության քննարկումը:

Հանդիպումը կազմակերպել էր ՀՀ Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը: Ներկաներին իր ուսումնասիրության արդյունքների հետ ծանոթացրեց հետազոտության վերլուծաբան Տաթևիկ Մարգարյանը: Ըստ զեկույցի հեղինակի, հարցման ենթարկված 363 Հ/Կ-ների 82%-ը հրաժարվել են պատասխանել իրենց տարեկան բյուջեներին, ինչպես նաև իրենց կողմից ստացված դրամաշնորհների արդյունավետ օգտագործմանը վերաբերող հարցերին: Իսկ սա բավականին վատ պրակտիկա է դառնում մեր իրականությունում, քանի որ եթե հասարակական կազմակերպությունները գումարներ են ստանում հասարակությունից, պետական բյուջեից, ապա նրանք նաև պատասխանատու պիտի լինեն նախ և առաջ հենց հասարակությանը:

-Մեր իրականության մեջ առաջին անգամ ձեռնարկում ենք Հանրապետությունում գործող և երիտասարդական ծրագրերում ներգրավված Հ/Կ-ների ուսումնասիրություն: Խնդիր ունենք հստակորեն գույքագրելու այն, ինչ ունենք այս պահին, որովհետև որպես պետական լիազոր մարմին, կարևորում ենք եղած սակավ միջոցների տրամադրումը Հ/Կ-ներին: Արդյո՞ք ճիշտ ենք վարվում, արդյո՞ք մեր ծրագրերը նպատակային են,- նշեց քննարկմանը մասնակցող ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:

Համաձայն նախարարի հավաստիացումների, ուսումնասիրությունը գնահատման փորձ է, որի հիման վրա առաջիկայում կկատարվի փոփոխություն դրամաշնորհային քաղաքականության մեջ: Ուսումնասիրությունը նախարարությանը հնարավորություն է տալու հասկանալու, թե որ դրամաշնորհները և դրանք ստացած կազմակերպություններն են գործել արդյունավետ և որոնք են անհույս վիճակում: Հանդիպման ընթացքում տեղի ունեցան բուռն քննարկումներ և տրվեցին անկեղծ հարցադրումներ, որոնց անմասն չմնացին նաև ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ի կողմից քննարկմանը մասնակցող մեր պատվիրակները` Վարդան Պապիկյանը, Աշխեն Թադևոսյանը և Վարդգես Ավդալյանը:

ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ն շնորհակալություն է հայտնում քննարկման կազմակերպիչներին և իր ակտիվ անդամներին, որոնց մասնակցության և գործուն հարցադրումների շնորհիվ հնարավոր դարձավ վերհանել բազմաթիվ այլ, ուսումնասիրությունից բաց թողնված հարցեր, որոնք անպայման ևս կվերանայվեն և հաշվի կառնվեն ոլորտի պատասխանատուների կողմից:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Մարտ 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)