«Ամերիկյան անկյունում»` ինչպես Ամերիկայում ...
«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց»-ը հաստատուն քայլերով շարունակում է առաջ գնալ և իր հետ միասին առաջ մղել գիտելիքի ուժին հավատացող պատանիներին և երիտասարդներին: Նրանց մեծաքանակ լինելը և նոր հորիզոններ նվաճելու մղումը հաճախ «ստիպում» են ՊԳԵԴ-YSSF Հ/Կ ղեկավար Գևորգ Մանուկյանին նշմարել դեռևս անմատչելի բարձունքներ և միահամուռ ուժերով կենտրոնանալ այդ անհաղթահարելի թվացող արժեքների նվաճմանը:
Օրեր առաջ տեղի էր ունեցել հանդիպում-քննարկում` ՊԳԵԴ-YSSF Հ/Կ ղեկավարի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից հովանավորվող Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի «Երևանի ամերիկյան անկյան» բաժնի վարիչ Լիլիթ Խլոպուզյանի միջև, որտեղ կողմերը ձեռք էին բերել համատեղ համագործակցության հեռանկարային պայմանավորվածություններ: Դպրոցի ղեկավարի խնդրանքով և փոխադարձ ծանոթացման նպատակով, որպես առաջին քայլ որոշվեց կազմակերպել այցելություն «Ամերիկյան անկյուն», որտեղ մեր դպրոցի անդամները կարող են առավեագույն տեղեկատվություն ստանալ «Ամերիկյան անկյան» գործունեության և առաքելության վերաբերյալ:
2015թ-ի մայիսի 16-ին, համաձայն մեր պայմանավորվածության, ՊԳԵԴ-YSSF Հ/Կ մի խումբ սովորողներ և դասավանդողներ, Դպրոցի ղեկավար Գևորգ Մանուկյանի ուղեկցությամբ այցելեցին «Ամերիկյան անկյուն», որտեղ կենտրոնի հյուրընկալ աշխատակիցները մեզ ընդունեցին մեծ սիրով և խանդավառությամբ: «Ամերիկյան անկյան» բաժնի վարիչ Լիլիթ Խլոպուզյանն անձամբ մեզ համար պատրաստել էր իրենց կենտրոնի առաքելության վերաբերյալ պրեզենտացիա, որի շնորհիվ Կենտրոն այցելած մեր սաները ստացան առավելագույն տեղեկատվություն, ինչպես նաև մի շարք արտոնություններ` գրանցվելու անգլերեն լեզվի անվճար դասընթացների, մասնակցելու անգլերեն լեզվով տարվող ամենշաբաթյա բանավեճի ակումբների աշխատանքներին, որտեղ, ի դեպ, հաճախ են հրավիրվում մասնագետներ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներից:
Մեր Դպրոցի սովորողներն այսուհետ կարող են ազատ օգտվել ոչ միայն «Ամերիկյան անկյան» գրականությունից և տեխնիկական միջոցներից, այլև օգտվել էլեկտրոնային գրքերից` քինդլներից (KINDLES, որտեղ մեկտեղված է մոտ 150 անուն գրականություն, ինչպես նաև բացառիկ հնարավորություն` ներկա լինելու ԱՄՆ բուհերի դասախոսների հետ On Line քննարկումներին:
«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» Հասարակական Կազմակերպությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում «Երևանի ամերիկյան անկյան» բաժնի վարիչ Լիլիթ Խլոպուզյանին և գրասենյակի բոլոր աշխատակիցներին` իրենց բարեհամբյուր և հյուրընկալ վերաբերմունքի համար, ինչը մեր երկարատև համագործակցության և մեր Դպրոցի սովորողների միջև սերտ կապերի հաստատման առհավատչյան է: