ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2014 » Մարտ » 31 » Ավելի լավ է լինել առաջինը, քան լավագույնը
Ավելի լավ է լինել առաջինը, քան լավագույնը
31 Մարտի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2014թ-ի մարտի 29-ը երկար է հիշվելու «Պետական Գործիչների Դպրոցի» տարեգրության մեջ: Այդ օրը բացառիկ փորձություն անցան մեր ուսանողները՝ դասի գալուց առաջ հանդիպելով սաստիկ կարկուտին և հայ իրականության մեջ գարնանային առատ ձյան տեղումներին: Չնայած այդ ամենը չկարողացան ետ պահել մեր ուսանողներին գիտելիքից, ինտելեկտից և միմյանց հանդիպելու մեծագույն ցանկությունից:

Այդ բացառիկ եղանակային պայմաններում մեր Դպրոցում առաջին անգամ սկսվեց դասավանդվել «Մարքեթինգ, PR և գովազդ» գործնական դասընթացը: Այն իրականացնում է Պետական Գործիչների Դպրոցի աշխատակազմի ղեկավար, “Global Media Lab” ընկերության հիմնադիր Սեդա Վարդանյանը:

Դասընթացը բաղկացած է լինելու 3 մասից: Ուսանողներին ամփոփ ծրագիրը ներկայացնելուց հետո, դասավանդողը հայտնեց, որ ուսանողները մարքեթինգի, PR-ի և գովազդի գործիքներին ու կանոններին տիրապետելուց բացի, պետք է ներկայացնեն նաև սեփական նախագծերը՝ “WOW-PROJECT”-ները: Ուսանողերն իրենց սեփական մարքեթինգ-բրենդինգը և առաջխաղացումը կազմակերպելու են հենց այդ գիտելիքների շնորհիվ: Դասընթացի ավարտին ուսանողները պետք է ներկայացնեն 17 wow-project-ների պրեզենտացիաները, որոնցից և հաղթող կճանաչվեն 3 թիմեր՝ իրենց նախագծերով:

Այդ օրվա հիմնական դասընթացը վերաբերվում էր Մարքեթինգի անփոփոխ 22 կանոններին , որոնք հիմնված էին Ջեկ Տրաուտի և Էլ Ռայսի 25 տարվա պրակտիկայի և ուսումնասիրություների վրա: Ակտիվ քննարկվեցին բոլոր 22 օրենքները և միջազգային փորձի համաձայն պարզ դարձավ, որ եթե խախտվի թեկուզ մեկ օրենք, ապա բիզնեսում հաջողության հնարավոր է հասնել միայն մեծ դժվարությամբ: Իսկ հաջողությունը դա լավագույն վրեժխնդրության ձևն է:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Մարտ 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)