ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2014 » Մարտ » 17 » «Պետական Գործիչներին» վստահում են լավագույնները
«Պետական Գործիչներին» վստահում են լավագույնները
17 Մարտի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2014թ-ի մարտի 15-ից «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» հասարակական կազմակերպությունը վերսկսեց իր փուլային ու անվճար դասընթացները` այս անգամ որպես դասավանդվող առարկաներ կարևորելով «Մարքետինգ, PR և գովազդ» ու «Բանավեճի մշակույթ և ռազմավարություն» առարկաները:

Մեր գործունեության եռամյա փորձը, ինչպես նաև որակյալ մասնագետներ ու գիտելիքներ ապահովելու մեր հարուստ կենսափորձը այս անգամ մեր դպրոց էր ներգրավվել ՀՀ լավագույն ԲՈւՀ-երի առաջադեմ ուսանողների, ովքեր իսկապես կարևորում են ոչ ֆորմալ կրթությունն ու նրա ընթացքում ձեռք բերված գործնական հմտությունները:Պետք է արժանին մատուցել մեր շրջանավարտ, իսկ ներկայումս Դպրոցի աշխատակազմի ղեկավար Սեդա Վարդանյանին, ում ջանքերի շնորհիվ այս տարի մեր Դպրոցում կընթանան մարքետինգի, PR-ի և գովազդի միքս-գործնական դասընթացներ, որի շուրջ համախմբվեցին մի քանի տասնյակի հասնող երիտասարդներ և ուսանողներ: Այս փաստը բավականին ոգևորող և պարտավորեցնող է բոլորիս համար:

Այն հանգամանքը, որ դասընթացի մասնակիցներից շատերն արդեն իսկ աշխատում են կոնկրետ ոլորտներում, որտեղ իրենք առնչվում են մեր մատուցած գիտելիքների ու փորձի հետ գործնականում, մեր Դպրոցի մասնագետներին պարտավորեցնում է կատարել իրենց լավագույնն ու օգտագործել իրենց կարողության առավելագույնը՝ ապահովելու համար առավելագույն պրակտիկ և կիրառական գիտելիքներ ու հմտություններ:

«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի» գործունեության համար բավականին արդյունավետ կարող է լինել համագործակցությունը ԲՀԿ Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի և «Խարիզմա» Հ/Կ-ի հետ: Վերջինիս հետ 2014թ-ի փետրվարից ձեռք բերված համագործակցության շնորհիվ նշված Հ/Կ-ի ղեկավար Արմինե Դավթյանը և մասնագետ Լուսինե Իգիթյանը երեք ամիս տևողությամբ կդասավանդեն «Բանավեճի մշակույթ և ռազմավարություն» առարկան:

Շնորհակալություն ենք հայտնում մեր հետ անշահախնդրորեն համագործակցող «Խարիզմա» Հ/Կ-ի ներկայացուցիչներին, Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի վարչակազմին և բոլոր դասավանդողներին:

Շնորհավորում ենք մեր դասընթացներին նոր ընդգրկված բոլոր ուսանողներին՝ մաղթելով հաջող ուսումնառություն և ուշագրավ բանավեճեր:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Մարտ 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)