ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2013 » Օգոստոս » 12 » Կրթական ֆորումն ու լիդերների ակադեմիան՝ նույն հարկի ներքո
Կրթական ֆորումն ու լիդերների ակադեմիան՝ նույն հարկի ներքո
12 Օգոստոսի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ն 2013թ-ի օգոստոսի 9-12-ը Ծաղկաձորում կազմակերպեց կրթական 2-րդ հավաք-ֆորումը, որի նպատակն էր քննարկել 2013-2014թթ ուսումնական տարում նոր` «Պետական գործիչների դպրոց-ակադեմիա» ծրագրի իրականացման խնդիրները, ուսումնական պլանի կազմումն ու դասավանդվող առարկաների իրականացման մեթոդաբանության մշակումը:

Կրթական Կենտրոնի ուսանողների և դասախոսների միջև տեղի ունեցան բավականին բուռն քննարկումներ, արվեցին արժեքավոր առաջարկություններ, որոնց արդյունքում կարելի է վստահ հայտարարել` նոր ուսումնական տարում ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ն կարող է լիարժեք իրականացնել իր առջև դրված խնդիրը և իր ուսանողներին ապահովել նոր ու գրավիչ ուսումնական ծրագրերով:

Հաճելի զուգադիպությամբ, նույն օրերին և միևնույն հարկի տակ՝ ընթանում էր Հոլանդական ազատական կուսակցության, Մաքս վան դեր Շտոլ, Կոնրադ Ադենաուեր և Էդուարդո Ֆրայ Հիմնադրամների կողմից և «Լիդերների ակադեմիա Հայաստանում» ծրագրի շրջանակներում կազմակերպված երիտասարդական եռօրյա սեմինարը, որին մասնակցում էին երիտասարդներ ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից, ՕԵԿ-ից, ՀՅԴ-ից, Ժառանգությունից, ՀԱԿ-ից և Ազատ դեմոկրատներ կուսակցությունից:

ՊԳԵԴ Հ/Կ-ն ներկայացնում էին մեր ուսանողներից Վարդուհի Առաքելյանը, Գոռ Մանուկյանը, Սոֆյա Մարտիրոսյանը և Տիգրան Ալեքսանյանը: Սեմինարներին իրենց փորձառությամբ ու դասախոսությամբ հանդես եկան Արյեն Բերկվենսը (Մաքս վան դեր Շտոլ Հիմնադրամ), Կամրան Ուլահը (Հոլանդական ազատական կուսակցություն), Մարտեն դե Վրիսը և Վիմ Այլերինգը (Էդուարդո Ֆրայ Հիմնադրամ):

Սեմինարի ընթացքում երիտասարդ քաղաքական գործիչները տեղեկացան, ինչպես նաև կիսվեցին ժողովրդավարության, պահպանողականության, սոցիալիզմի և լիբերալիզմի մասին իրենց գիտելիքներով, ծանոթացան հաղորդակցման և քարզչության հմտություններին ու մարտավարությանը:

Սեմինարի մասնակից մեր ուսանողները հայտնում են իրենց խորին շնորհակալությունը սեմինարի կազմակերպիչներին և հիացմունքը՝ մասնագետների հմուտ և օգտակար աշխատանքի առիթով:

Կարելի է հավաստել, որ 2013-2014թթ-ին ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ում սպասվում են միջազգային մակարդակի դասընթացներ ու հասարակական-քաղաքական նշանակության գիտելիքի փոխանակումներ:



 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Օգոստոս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)