ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ն 2013թ-ի օգոստոսի 9-12-ը Ծաղկաձորում կազմակերպեց կրթական 2-րդ հավաք-ֆորումը, որի նպատակն էր քննարկել 2013-2014թթ ուսումնական տարում նոր` «Պետական գործիչների դպրոց-ակադեմիա» ծրագրի իրականացման խնդիրները, ուսումնական պլանի կազմումն ու դասավանդվող առարկաների իրականացման մեթոդաբանության մշակումը:
Կրթական Կենտրոնի ուսանողների և դասախոսների միջև տեղի ունեցան բավականին բուռն քննարկումներ, արվեցին արժեքավոր առաջարկություններ, որոնց արդյունքում կարելի է վստահ հայտարարել` նոր ուսումնական տարում ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ն կարող է լիարժեք իրականացնել իր առջև դրված խնդիրը և իր ուսանողներին ապահովել նոր ու գրավիչ ուսումնական ծրագրերով:
Հաճելի զուգադիպությամբ, նույն օրերին և միևնույն հարկի տակ՝ ընթանում էր Հոլանդական ազատական կուսակցության, Մաքս վան դեր Շտոլ, Կոնրադ Ադենաուեր և Էդուարդո Ֆրայ Հիմնադրամների կողմից և «Լիդերների ակադեմիա Հայաստանում» ծրագրի շրջանակներում կազմակերպված երիտասարդական եռօրյա սեմինարը, որին մասնակցում էին երիտասարդներ ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից, ՕԵԿ-ից, ՀՅԴ-ից, Ժառանգությունից, ՀԱԿ-ից և Ազատ դեմոկրատներ կուսակցությունից
...
Կարդալ »»»