25 Հունվարի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ի հերթական դասը նվիրված էր Հայ-թուրքական հարաբերություններին, արևելյան մի շարք երկրների ու գերտերությունների վարած քաղաքականությանը մեր տարածաշրջանում, ինչպես նաև պատմական այդ արեալում բնակվող էթնիկ փոքրամասնություններին: Տեսական դասախոսությանը հաջորդեց «Վերադարձի ժամանակը» ֆիլմի ցուցադրությունը:
Իր տեսակի մեջ այս աննախադեպ դասախոսության համար հերթական անգամ ՊԳԵԴ-ի հյուրերն էին «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող և ֆիլմի հեղինակ Նաիրի Հոխիկյանն ու ֆիլմի փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը:
Բանախոսները բավականին հետաքրքիր բանավեճ նախաձեռնեցին «Թշնամություն մինչև վերջ, թե համերաշխության եզրեր» բանաձևի շուրջ, ինչը վերաբերվում էր հայ-թուրքական հարաբերություններին: Կենտրոնի ուսանողներն աչքի ընկան ինչպես իրենց համարձակ հարցադրումներով, այնպես էլ սեփական կարծիքի հիմնավորումներով: Բուռն քննարկում-վեճերից հետո բանախոսների առաջարկով ուսանողները դիտեցին «Վերադարձի ժամանակը» ֆիլմը, որն ամփոփեց դասախոսության ընթացքում մատուցված գիտելիքը, ինչպես նաև առաջ քաշեց նոր տեսակետներ ու խնդրի վերաբերյալ նորանոր չերևացող անկյուններ
...
Կարդալ »»»
18 Հունվարի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ի մի շարք ուսանողներ այսօր այցելեցին «ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերություն, ծանոթացան հեռուստաընկերության կողմից պատրաստվող ծրագրերի կատարման (մինչև եթեր հեռարձակումը) այն աշխատանքներին, որոնք տեսանելի չեն հեռուստադիտողներին, նրանց հնարավորություն տրվեց շրջելու տաղավարներով, ծանոթանալ իրենց հետաքրքիր մի շարք մանրամասների և տեղեկությունների:
Հեռուստաընկերության աշխատակից, մի քանի հեռուստատեսային ծրագրերի հեղինակ Պետրոս Ղազարյանը մեր Դպրոցի ուսանողներին սիրով հրավիրեց ներկա լինելու նաև «Հայկական Ուրբաթ» ծրագրի հերթական նկարահանմանը: Ուսանողներն այն ընդունեցին մեծ խանդավառությամբ, քանի որ օրվա բանախոսները զրուցելու էին քաղաքական հրատապ խնդիրներից ու բանավիճելու էին, որի արդյունքում իրենք կարող էին ամրապնդել իրենց տեսական գիտելիքները նաև գործնականում՝ կողքից հետևելով բազմափորձ հյուրերի հմտություններին ու կիրառվող մտային հնարքներին:
Դուք ևս կարող եք հետևել այդ բանավեճին, «Կենտրոն» հեռուստաընկերության եթերով, հունվարի 18-ին, ժամը 22.22-ին:
Շնորհակալություն Պետրոս Ղազարյանին՝ նման հնարավորություն մեր Կենտրոնի ուսանողներին ընձեռելու համար:
...
Կարդալ »»»
15 Հունվարի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
ՊԳԵԴ-YSSF-ում իսկական քաղաքական անցուդարձ էր: Դպրոցի հյուրերն էին քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանն ու «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Նաիրի Հոխիկյանը: Այդ օրը Կրթական Կենտրոնի ուսանողներին սպասվում էր հագեցած տեղեկատվությամբ հանդիպում՝ քաղաքական գիտելիքների և քաղաքագիտական կոնցեպտների մասին հարուստ և նորացված գաղափարներով, դրանց վերլուծություններով և քննարկումներով:
Հանդիպման սկզբում բանախոսը՝ քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը, նախապես իր հիացմունքն արտահայտեց մեր Դպրոցի գոյության և գործունեության, ինչպես նաև Կենտրոնի ուսանողների նման նվիրվածության կապակցությամբ: Նա մեկ անգամ ևս կարևորեց կրթությունն ու հատկապես քաղաքական գիտելիքներով հետաքրքրվող երիտասարդ քաղաքական գործիչների մղումները, ինչպես նաև առանձնացրեց ինքնազարգացումն ու պետականության պատմության ուսումնասիրումը, ինչը շատերը շփոթում են հայ ժողովրդի պատմության իմացության հետ: Այնուհետև պարոն Շիրինյանն անցավ տեսական գիտելիքների հաղորդման փուլին՝ պարբերաբար կատարելով համադրումներ և անցկացնելով զուգահեռներ մերօրյա քաղաքական կյանքի բազում գործիչների և իրավիճակների միջև: Դասախոսության մի շարք կարևոր շեշտադրումներից առավել շատ ուսանողներին գրավեց բանախոսի ներկայացրած «Մերիտոկրատական» հասարակության մոդելը, նրա հասկացությունն ու կառուցվածքը: Դա հասարակության կազմակերպման այնպիսի լուծում է առաջադրում, որտեղ հանրության բոլոր անդամներից յուրաքանչյուրը զբաղեցնում է իրեն արժանի տեղը և զբաղվում է իրեն բնորոշ գործով ու մասնագիտությամբ, որտեղ որևէ արժանավոր մարդու ճանապարհ փակելը դատապարտելի է և անհանդուրժելի: Պարոն Շիրինյանը մի շարք գունեղ համեմատություններից առավել քան հիշարժան էր այն դրվագը, երբ քաղաքագիտության դոկտորը մերժում էր Սայաթ Նովայի առաջ քաշած «Ռամիկ եմ, իշխան դառնալ չեմ ուզում…» տեսությունը: Նա կոչ արեց երիտասարդներին մշտապես սովորել, կրթվել ու աշխատել, ամեն օր զարգացնել սեփական որակներն ու հմտությունները, որպեսզի իրենք դառնան իրենց ճակատագրի կերտողները:
07 Հունվարի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Ամանորի նախաշեմին «Երիտասարդ դիվանագետների ակումբ» հասարակական կազմակերպությունն (ԵԴԱ) ավարտեց իր կողմից կազմակերպված և հաջողությամբ իրականացված Master Class-ի դասընթացները, որի նպատակն էր, հիշեցնենք, նպաստել ապագա երիտասարդ դիվանագետների (միջազգայնագետների) մասնագիտական հմտությունների համալրմանը և պրակտիկ գիտելիքների ձեռքբերմանը, օժանդակելու այն անձանց, ովքեր ունեն մասնագիտական ձգտումներ և փորձում են հասնել դրանց:
«Աշխարհաքաղաքականությունը և տարածաշրջանային քաղաքականությունը» խորագիրը կրող այս դասընթացներին իրենց մասնակցությունն ունեցան նաև Կրթական Կենտրոնի շուրջ մեկ տասնյակ ուսանողներ, ովքեր ընդգրկվել էին այդ ծրագրում մրցույթային փուլը հաղթահարելուց հետո:
Ծրագրի իրականացման ժամանակ հրավիրված էին Հանրապետության փորձառու դասախոսներն ու էքսպերտները, ովքեր բավականին մատչելի ներկայացրին մասնակիցներին տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական ու նաև կրոնական գործընթացներին, վեր հանեցին դրանցում թաքնված տնտեսական ու քաղաքական չերևացող գործոնները, ինչպես նաև «շահագրգիռ» գերտերությունների միջնորդավորված ներկայությունն ու ներգրավվածությունը այդ գործընթացներում:
Ծրագրի ավարտին Կրթական Կենտրոնի այն ուսանողներն, ովքեր լավագույնս դրսևորեցին իրենց ծրագրի ողջ ընթացքում, ինպես նաև աչքի ընկան իրենց ակտիվ մասնակցությամբ, «Երիտասարդ Դիվանագետների Ակումբ» Հ/Կ-ի ղեկավար Սերոբ Գևորգյանի կողմից ստացան ծրագրի մասնակցության հավաստագրեր:
Կրթական Կենտրոնը շնորհավորում է բոլոր մասնակիցներին և ծրագրի շրջանավարտներին ու մաղթում, որ ձեոք բերված գիտելիքները իսկապես ծառայեն մեր երիտասարդ քաղաքական գործիչների կայացմանն ու գործնականում այդ գիտելիքների կիրառմանը
...
Կարդալ »»»
16 Դեկտեմբերի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2012թ-ի դեկտեմբերի 15-ին Կրթական Կենտրոնի հյուրն էր Մոսկվայի «Ստի բացահայտման միջազգային ակադեմիայի» շրջանավարտ, Հայաստանում համանուն ակադեմիայի ներկայացուցիչ, պրոֆայլեր-պոլիգրաֆոլոգիայի (ДЕТЕКТОР ЛЖИ) մասնագետ Սպարտակ Պետրոսյանը:
Հանդիպման սկզբում հյուրը նշեց, որ չնայած ինքը քաղաքականությամբ երբևէ չի հետաքրքրվել, այնուհանդերձ ողջունելի է, որ հայ քաղաքական մտքի պատմության և մեր իրականության մեջ կա կուսակցություն, որն ունի իր կադրային դպրոցը, իր կուսակից երիտասարդների և ուսանողների առօրյա խնդիրներով զբաղվելուց զատ, մեծ տեղ է հատկացնում նրանց շարունակական կրթությանը և ինքնազարգացմանը: Այնուհետև տարբեր մտագրոհների շնորհիվ բանախոսը սկսեց իր անմիջական դասախոսություն-թրեյնինգը: Մասնագետին հաջողվեց կարճ ժամանակահատվածում հաստատել վերբալ և վիզուալ կապ լսարանի հետ, ներքաշել նրանց տարբեր իրավիճակային տեսարանների մեջ, որոնց ամփոփումից հետո յուրաքանչյուրը իր համար պարզում էր իր սեփական իմացականի սահմաններն ու նույնիսկ իր ենթագիտակցական հմտությունները իր չիմացականի վերաբերյալ: Սպարտակին հաջողվեց ուսանողների մոտ հստակեցնել 4 փուլի սահմաններ. Մարդու չիմացությունը չիմացականի վերաբերյալ, մարդու իմացությունը չիմացականի նկատմամբ, իմացության իմացականը և վերջում՝ իմացություն չիմացականի մասին:
Դասախոսի ընտրած թեմաներն ու դասավանդման ինտերակտիվ մեթոդները բավականին ուշագրավ էին, արդիական և շատ ուսանելի, իսկ ընտրված տեսանյութերը և փաստավավերագրական լուսանկարները առավել տպավորիչ էին դարձնում տեսական գիտելիքները և նպաստում դրանց ամրապնդմանն ու հնարավոր կիրառմանը:
Հանդիպման ավարտին Կրթական Կենտրոնի ղեկավար Գևորգ Մանուկյանը իր շնորհակալական խոսքում հատուկ շեշտեց այն գաղափարը, որ այսօր գիտելիքն ավելի թանկ է, քան ոմանց կողմից այդքան բաղձալի դիպլոմն ու հավաստագիրը՝ առանց դրա իրական պարունակության ու բովանդակության, իսկ համանման հմտություններ հաղորդող մասնագետներն այսօր ամենապահանջարկված մարդիկ են ողջ աշխարհում: Պարոն Մանուկյանը հույս հայտնեց, որ առաջին դասախոսությունը հիմք կդառնա նոր կրթական-մասնագիտական բարեկամության՝ մեր Կենտրոնի և Ստի բացահայտման միջազգային ակադեմիայի միջև, ինչը կնպաստի ինչպես որակյալ գիտելիքի տարածմանը՝ ըստ նշանակության և կիրառման, այնպես էլ նրա արժևորված ընկալմանն ու հայ երիտասարդի ու քաղաքական գործիչների կայացմանը
...
Կարդալ »»»
08 Դեկտեմբերի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2012թ-ի դեկտեմբերի 8-ին Կրթական Քաղաքական Ծրագրերի Կենտրոնում ստեղծագործական իրարանցում էր: Այդ օրն ԿՔԾ Կենտրոնի ուսանողներին հյուր էր եկել անվանի բանաստեղծ-մանկագիր Սուրեն Մուրադյանը, ում հոբելյանական, թվով թվով 100-րդ մեծարժեք ժողովածուն լույս էր ընծայվել բավականին վերջերս:
Հեղինակն իր բանաստեղծությունների ու հայրենաբույր պոեմների շնորհիվ փորձում է անհավասարակշիռ ու երբեմն ինքնամոռացությանը տրված հասարակության անդամների մոտ ամրապնդել վեհը, ազգայինն ու ոգեղենը:
Իր գրական ճանապարհին բանաստեղծը միշտ անդրադարձել է Մեծ եղեռնին, Հայրենական պատերազմին և Արցախի ազատագրման թեմաներին:
Սուրեն Մուրադյան- բանաստեղծին ոգեշնչել ու մտահոգել է իր հայրենիքի վերածնունդը, ներկան ու ապագան, «ԵՍ ՍԻՐՈՒՄ ԷՄ ՔԵԶ` ՀԱՅՐԵՆԻՔ»...
...
Կարդալ »»»
27 Նոյեմբերի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Կրթական Քաղաքական Ծրագրերի Կենտրոնը դեռևս 2011թ-ից հաստատել է ջերմ և գործընկերային հարաբերություններ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի հետ ու բազմիցս համատեղ իրականացրել են գիտաճանաչողական այցելություններ ու դասախոսություններ, որոնք հարստացնում են մեր Կենտրոնի ուսանողների հոգևոր գիտելիքներն ու զորացնում նրանց հավատքն առ Աստված:
Այս անգամ մեր այցելության ընդհանուր պատասխանատուն էր հանդիսանում ԿՔԾ Կենտրոնի հոգևոր դաստիարակության ամբիոնի ղեկավար, Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի կամավոր Խաչիկ Արևյանը, ում ուղեկցությամբ մեր ուսանողներն նախ այցելեցին Մայր Աթոռի տաճար, մասնակցեցին պատարագին, որից հետո Արթուր սարկավագ Խունոյանի ուղեկցությամբ այցելեցին բավականին վերջերս կառուցված Մատենադարան: Գիտաճանաչողական և պատմական ահռելի տեղեկությունների պաշարով ծանրաբեռնված, մեր ուսանողները շրջեցին Մայր Աթոռի բոլոր հարակից տարածքներում ու շենքերում, ծանոթացան նրանց գործունեությանն ու կարևորությանը:
Օրակարգի ավարտին նախատեսված էր հանդիպում-դասախոսություն Սբ. Էջմիածնի միաբան, Հրայր սարկավագ Հակոբյանի հետ, ով մեր երիտասարդներին ներկայացրեց եկեղեցի այցելողի վարքագծի կանոնակարգի հետ, ինչպես նաև ավելի քան մեկ տարի գործող քարոզչական կենտրոնի գործունեության ձեռքբերումներն ու ծրագրերը: Ոգևորիչ էր, որ մեր ուսանողները բավականին տեղեկացված էին և իրենց հարցադրումներում համարձակ, ինչը նպաստում էր գործընկերային ակտիվ քննարկումներին:
Որքան էլ օրը հագեցած էր տեղեկատվությամբ, այնուհանդերձ, ուսանողները ցանկություն հայտնեցին շարունակել հանդիպումը Երևանում՝ Կրթական Կենտրոնի հյուրընկալ հարկի ներքո: Նշված պայմանավորվածության ձեռք բերումով էլ երիտասարդները հրաժեշտ տվեցին հոգևոր սպասավորներին՝ շուտով հանդիպելու ակնկալիքով
...
Կարդալ »»»
26 Նոյեմբերի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2012թ-ի նոյեմբերի 24-ին Կրթական Քաղաքական Ծրագրերի բանախոսն էր մոսկվաբնակ հայազգի կինոլրագրող, «Նոյան Տապան» շարժական կինոակումբի ղեկավար Գայանե Օսիպովան: Հանդիպման առիթը բեմադրիչ Լյուդմիլա Տեմնովայի:
"Мерилин Монро в стране Достоевского" (Մերլին Մոնրոն Դոստոևսկու երկրում) ֆիլմի ցուցադրությունն էր:
Կրթական Կենտրոնի ուսանողները ֆիլմի շնորհիվ տեղեկացան Մերլին Մոնրոյի կյանքի ու գործունեության այն մանրամասներին, որոնք երբեք չեն հրապարակվել ու հայտնի են շատ քիչ քանակությամբ մարդկանց: Ֆիլմի ստեղծողներին հաջողվել է Նորմա Ջին Բեյքերին ներկայացնել նոր լույսի ներքո՝ մտավորականի, ստեղծագործողի ու մտածողի կերպարում, կին, ով անտարբեր չէր աշխարհում տեղի ունեցող իրադրձությունների և մարդկային խնդիրների հանդեպ, անհատ, ով ունեցավ դերակատարում նույնիսկ որոշ քաղաքական ու նույնիսկ հետախուզական գործողությունների ծավալման վրա և գուցե դարձավ դրանց զոհը:
Որքան էլ տարօրինակ էր, բայց ֆիլմի ցուցադրությունից հետո իրենց զգացումներն ու արցունքները չէին կարողանում զսպել ոչ միայն Կենտրոնի ուսանողները, այլ նաև ֆիլմը բազմիցս դիտած հեղինակները:
Ֆիլմում արծարծված բազում խորիմաստ մտքեր առիթ տվեցին ուսանողներին վերանայել ու վերլուծել իրենց անձնական բացթողումները, թերություններն ու հաջողությունները, որոնք կօգնեն նրանց ավելիին հասնելու իրենց բարդ ճանապարհին:
Չթերագնահատելով ֆիլմում հնչած բոլոր կարծիքներն ու մտքերը, առավել հիշարժան էր ֆիլմի վերջում արված արտահայտությունը. «Եթե ուզում եք կայանաք ու հասնեք լույսին, ուրեմն անպայման պետք է տառապեք»
...
Կարդալ »»»
25 Նոյեմբերի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2012թ-ի նոյեմբերի 25-ին Կրթական Քաղաքական Ծրագրերի կենտրոնի սաները, ի հիշատակ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի 55 ամյակի, այցելեցին «Եռաբլուր» պանթեոն՝ Մոնթեի շիրիմին...
07 Նոյեմբերի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2012թ-ի նոյեմբերի 2-ին Ազգային ժողովրդավարության ինստիտուտը (NDI) “Հրազդան հյուրանոցում” հրավիրել էր երիտասարդական համաժողով, որին մասնակցում էին ինստիտուտի նախորդ տարիների շրջանավարրտներն ու այս տարվա ակտիվ ուսանողները: Համաժողովի նպատակն էր ոգեշնչել երիտասարդներին՝ քայլեր ձեռնարկելու իրենց հուզող հարցերի լուծման ուղիների որոնման գործում:
Երիտասարդական, հասարակական-քաղաքական կյանքում արդեն իր ուրույն և հաստատուն տեղը զբաղեցրած մեր Կրթական Քաղաքական Ծրագրերի Կենտրոնը ևս մասնակցում էր այս համաժողովին՝ իր լավագույն ուսանողների դեմքով: Մեր ուսանողները աչքի ընկան իրենց մասնակցային ակտիվությամբ, առաջարկեցին երիտասարդությանն ու ուսանողությանը հուզող բազմաթիվ առկա խնդիրներ և ի տարբերություն շատ ու շատ խնդիր վերհանողների, մեր ուսանողները միաժամանակ առաջարկում էին նաև խնդիրների շտկման ու վերացման իրատեսական լուծումները:
Հրավիրված երիտասարդ առաջնորդները աշխատեցին փորձագետների հետ: Համաժողովից հետո մշակվել է գործողությունների պլան, ըստ որի կստեղծվի նաև երիտասարդների կոալիցիա, որը պատասխանատու կլինի տվյալ գործողությունների ծրագրերի իրականացման համար
...
Կարդալ »»»
« 1 2 ... 6 7 8 9 10 11 12 » |
|
|
Օրացույց
« Փետրվար 2025 » | Երկ | Երք | Չրք | Հնգ | Ուր | Շբթ | Կիր | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |
|