31 Հոկտեմբերի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Օրերս «Երիտասարդ դիվանագետների ակումբ» հասարակական կազմակերպությունն (ԵԴԱ) ավարտեց իր կողմից հայտարարված Master Class-ի մասնակցության համար նախատեսված մրցույթը, որի արդյունքում մեր Կրթական Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի շուրջ մեկ տասնյակ ուսանողներ հաղթահարել են մրցույթի այդ շեմը և դարձել ծրագրի մասնակիցներ:
Հիշեցնենք, որ ծրագրի նպատակն է նպաստել ապագա երիտասարդ դիվանագետների (միջազգայնագետների) մասնագիտական հմտությունների համալրմանը և պրակտիկ գիտելիքների ձեռքբերմանը, օժանդակելու այն անձանց, ովքեր ունեն մասնագիտական ձգտումներ և փորձում են հասնել դրանց:
«Աշխարհաքաղաքականությունը և տարածաշրջանային քաղաքականությունը» խորագիրը կրող առաջին դասի բանախոսն էր իրանագետ-փորձագետ Արմեն Ալեքսանյանը, ով ներկայացրեց «Իրանի ներքին և արտաքին քաղաքականությունը» զեկույցը: Փորձագետի փաստարկներն ու առաջ քաշված տեսությունները բավականին ուշագրավ էին և անշուշտ, կնպաստեն ունկնդիրների մասնագիտական հմտությունների համալրմանն ու գործնական գիտելիքների ձեռքբերմանը:
Իր բովանդակությամբ բավականին հետաքրքիր էր նաև փորձագետ Սարգիս Գրիգորյանի ներկայացրած «Իսլամի դերը ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումներում» դասախոսությունն, որն անդրադարձավ իսլամի ազդեցությանը աշխարհաքաղաքական գործընթացների մեջ:
Առջևում սպասվում են մեր տարածաշրջանում ազդեցիկ քաղաքականություն վարող և նշանակալի դերակատարում ունեցող երկրների բազմակողմանի ուսումնասիրություններ, որին մեր Դպրոցի ուսանողները մոտենում են մեծ պատասխանատվությամբ
... Կարդալ »»»
28 Հոկտեմբերի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2012թ-ի հոկտեմբերի 27-ին մեր Դպրոցի հյուրն ու բանախոսը ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն էր:
Ավանդույթի համաձայն, պատգամավորը, մինչև ուսանողների հետ հանդիպելը, նախ ծանոթացավ մեր Կրթական Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի ստեղծման պատմությանը, տեղեկացավ Կենտրոնի գործունեությանը, շրջայց կատարեց Կենտրոնի հարկաբաժնում: Պատգամավորը, չթաքցնելով իր դրական վերաբերմունքը շարունակական կրթությունը կարևորող ուսանողների նկատմամբ, հավելեց, որ միշտ պատրաստակամ է այցելել Դպրոց՝ համատեղ ծրագրերի մշակման, քննարկումների, երիտասարդների իրավունքների իրականացմանը խոչընդոտող ցանկացած երևույթներին լուծում տալու և աջակցելու նպատակով
... Կարդալ »»»
20 Հոկտեմբերի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2012թ-ի հոկտեմբերի 20-ին մերԿրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի հյուրն ու բանախոսը ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ-ի նախկին արտաքին գործոց նախարար Վարդան Օսկանյանն էր:
Պատգամավորը, մինչև ուսանողների հետ հանդիպելը, ծանոթացավ Կրթական Կենտրոնի ստեղծման պատմությանը, տեղեկացավ Կրթական Կենտրոնի գործունեությանը և առաջիկայում նախատեսվող ուսումնա-քաղաքական բովանդակություն ունեցող միջոցառումներին, շրջեց Դպրոցի վարչական տարածքում:
Պարոն Օսկանյանը հանդիպման սկզբում նշեց, որ տպավորված է Կրթական Կենտրոնի գործունեությամբ և նրա ձեռք բերած հաջողություններով: Նա մեկ անգամ ևս կարևորեց Կրթական կենտրոնի կողմից երիտասարդներին ցուցաբերվող ուշադրությունն ու հոգատարությունը, հատկապես ուսումը, գիտելիքն ու շարունակական կրթությունը կարևորող ուսանողների նկատմամբ, որի արգասիքը տրամադրված հիանալի շենքային պայմաններն են ու նրա տեխնիկական հագեցվածությունը:
Հանդիպումն աչքի ընկավ իր անկեղծ ու անմիջական շփման բովանդակությամբ, բարձրացված հարցերի բազմազանությամբ՝ սկսած ՀՀ Սահմանադրության մի շարք դրույթների քննարկում-վիճարկումից մինչև Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններ, առաջիկա նախագահական ընտրություններին վերաբերող կարծիքներից մինչև գյուղական համայնքների ու երկրի տնտեսության փխրուն կայունության: Ի պատիվ բանախոսի, ում մարդկային բարձր որակների մասին հետո արտահայտվեցին նաև ուսանողները, չշրջանցվեց և ոչ մի կարծիք: Հնարավորություն տրվեց բոլոր ուսանողներին կատարել հարցադրումներ, որոնց պատասխանները դեռ երկար են հիշվելու և քննարկվելու ուսանողների միջև:
Հանդիպման վերջում Դպրոցի ղեկավար Գևորգ Մանուկյանն երիտասարդների և ուսանողների անունից շնորհակալություն հայտնեց պարոն Օսկանյանին՝ երիտասարդների հրավերը չմերժելու և համանման ձևաչափի հանդիպումները խրախուսելու համար:
Պատասխան խոսքում պատգամավորը հստակ նշեց. «Այս երիտասարդների մեջ ես տեսնում եմ գործընկերների, ովքեր անհանգստացած են թե իրենց ներկայով, և թե ապագայով: Անթույլատրելի է այն իրավիճակը, երբ երիտասարդը կարող է և ուզում է ապրել իր հայրենիքում, սակայն համատարած անարդարության պատճառով նախընտրում է լքել այն»
... Կարդալ »»»
18 Հոկտեմբերի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Մեր Կրթական Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի ուսանողները, կարևորելով կրթությունն ու հատկապես շարունակական ինքնակրթությունը, այս տարի ևս, նախորդ տարիների նման, մեծ խանդավառությամբ մասնակցեցին «Երիտասարդ առաջնորդների դպրոցի» ընդունելության համար կազմակերպված մրցույթ-հարցազրույցին, որի շնորհիվ մեկ տասնյակից ավելի երիտասարդ այսօր արդեն իսկ ներգրավված է նշված կառույցի ուսումնական գործունեության մեջ:
Մեր երիտասարդների ձեռք բերած գիտելիքները պարբերաբար համալրվում են, իսկ նրանք հնարավորություն են ստանում կիրառել դրանք իրականում, հաճախ նաև բախվում են մեկ այլ կարծիքների ու մոտեցումների հետ, ինչի շնորհիվ հնարավոր է լինում գիտելիքից զատ ձեռք բերել նաև հմտություններ:
Կրթական Քաղաքական Ծրագրերի Կենտրոնը և ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ն շնորհավորում է իր ուսանողներին՝ կրթական ու մասնագիտական հաջողությունների կապակցությամբ, մաղթում երիտասարդական աշխույժ, ուսանողական ակտիվ ու հիշարժան առօրյա «Երիտասարդ առաջնորդների դպրոցի» հարկի ներքո
... Կարդալ »»»
16 Հոկտեմբերի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Երիտասարդ դիվանագետների ակումբ հասարակական կազմակերպությունը (ԵԴԱ) տարածել էր հայտարարություն Master Class-ի կազմակերպման մասին, որի նպատակն է նպաստել ապագա երիտասարդ դիվանագետների (միջազգայնագետների) մասնագիտական հմտությունների համալրմանը և պրակտիկ գիտելիքների ձեռքբերմանը, օժանդակելու այն անձանց, ովքեր ունեն մասնագիտական ձգտումներ և փորձում են հասնել դրանց:
«Աշխարհաքաղաքականությունը և տարածաշրջանային քաղաքականությունը» խորագրի ներքո իրականացվող դասընթացների ժամանակ տեղի կունենան դասախոսություններ, քննարկումներ և սեմինարներ արդեն իսկ կայացած և իրենց ոլորտներում հայտնի մասնագետների կողմից:
Նշված դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ էր անցնել հարցազրույց, որին մասնակցեցին նաև ԲՀԿ ԿՔԾ Կենտրոնի մի շարք ուսանողները:
Սրտանց շնորհավորում ենք այդ փուլը հաջողությամբ հաղթահարած մեր սաներին, մաղթում հետաքրքիր և բացահայտումներով լի դասապրոցես
... Կարդալ »»»
15 Հոկտեմբերի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2012թ-ի հոկտեմբերի 13-ին Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնը հյուրընկալել էր «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ, ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանին:
Օրվա բանախոսը, որպես հմուտ քաղաքական գործիչ, ողջ զրույցի ընթացքում կարողացավ ակտիվ պահել լսարանին, դրդել նրանց ամենահամարձակ հարցադրումների, որոնց շնորհիվ հանդիպումն ավելի էր հետքարքիր դառնում և ուսանելի: Հանդիպման ընթացքում հնչած տարրաբնույթ հարցերի ու կարծիքների շնորհիվ պարոն Արսենյանը հստակեցրեց մի քանի հիմնաքարային դրույթներ. նախ, որ մարդու կայացման ու կեցության լավագույն նախապայմանը դա աշխատանքն է, որ ցանկացած ստեղծագործություն դա աշխատանքի արդյունք է: Այնուհետև շեշտվեց հետևյալ միտքը, որ կարևոր չի, թե մարդն ինչ է ասում, կարևորը, թե ինչ է անում: Բանախոսն հայտնեց նաև իր զարմանքը առ այն, որ հետևելով հասարակությանը, տպավորություն է ստեղծվում, թե բոլորն աշխատում են, բայց ցավոք, ոչինչ չի ստեղծվում:
Հանդիպման ավարտին Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի ղեկավար Գևորգ Մանուկյանն իր շնորհակալական խոսքում նշեց, որ նման հանդիպումների կարիք կենտրոնը ունի գրեթե ամեն օր և գնահատում է ցանկացած բանախոսի անշահախնդիր աշխատանքը՝ ի նպաստ Կենտրոնում սովորող երիտասարդ ուսանողների ու ապագա քաղաքական գործիչների գիտելիքների ձեռքբերման ու հմտությունների համալրման
... Կարդալ »»»
14 Հոկտեմբերի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2012թ-ի հոկտեմբերին 12-ին Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնը երիտասարդների համար կազմակերպել էր գիտա-ճանաչողական շրջայց «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» պատմության թանգարանում:
Այցելության մասնակից երիտասարդներն առաջին անգամ էին լինում թանգարանում և մի քանի հարյուրամյա գինու մառաններում: Ուսանողներն առիթ ունեցան իրենց տեսական ու պատմագիտական գիտելիքները համալրել գործնական ու լրացուցիչ այլ տեղեկություններով ևս:
14 Սեպտեմբերի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2012թ սեպտեմբերի 16-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնեց Սուրբ Խաչվերաց տոնը, որի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 17-ը, հայ եկեղեցու կողմից սահմանված է որպես հանգուցյալների հիշատակման օր՝ մեռելոց: Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի ուսանողները վաղ առավոտյան այցելեցին Եռաբլուր պանթեոն՝ հայոց պետականության ու հայ ինքնության պահպանման համար իրենց կյանքը նվիրաբերած նահատակների շիրիմներին: Եկեղեցու առավոտյան ժամերգությանը մասնակցելուց հետո, երիտասարդների ստվար խումբը մուտք գործեց պանթեոն, որտեղ նրանց համար նախաձեռնվեցին ճանաչողական ու հայրենասիրական բնույթի զրույցներ ու երկխոսություն: Մասնավորապես, բավականին երկար ժամանակ հատկացվեց տասնամյակներ շարունակ ողջ աշխարհում մեծ ճանաչում գտած Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ASALA) մարտիկների, նրանց ծավալած գործունեության լուսաբանմանը, ինչպես նաև տարիներ առաջ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի եղերական նահատակությանն ու այդ իրադարձությանը միջազգային հանրության վերաբերմունքին: Փառք հայոց հերոսներին, նրանց ծնողներին ու զավակներին, պատիվ՝ նրանց հիշատակը հավերժացնողներին
... Կարդալ »»»
05 Սեպտեմբերի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2012թ-ի օգոստոսի 31-ին ԿՔԾ Կենտրոնի ուսանողները մասնակցեցին Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված «Ինչպես կազմել մրցունակ աշխատանքային կենսագրական (CV)», «Ինչպես գրել ուղեկցող նամակ» և «Ինչպես ներկայանալ աշխատանքային հարցազրույցի» թեմաներով ոչ ֆորմալ դասընթացներին: Դասընթացն իրականցվեց ինտերակտիվ մեթոդներով, որի ընթացքում երիտասարդները մասնակցեցին դերային խաղերի, ձեռք բերեցին աշխատաշուկա մուտք գործելու համար առանցքային հմտություններ և հնարավորություն ստացան ծանոթանալ աշխատանքային կենսագրական կազմելու նրբություններին և հնարավորություն ունեցան ուսումնասիրել միջազգային չափանաիշներին համապատասխան Europass CV-ի օրինակ
... Կարդալ »»»
06 Օգոստոսի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը, Հոլանդական Ազատական կուսակցությունը, «Ալֆրեդ Մոզեր» հիմնադրամը և Էդուարդո Ֆրայ հիմնադրամը 2012թ օգոստոսի 3-ից 5-ը Սևանի «Ախթամար» հյուրանոցում Հայաստանում գործող երիտասարդական կազմակերպությունների առաջատար անդամների և երիտասարդ քաղաքական գործիչների համար կազմակերպել էին կոնֆերանս: Կոնֆերանսին մասնակցում էին երիտասարդներ «Բարգավաճ Հայաստան», «Հայաստանի Հանրապետական», «ՀՅԴ», «Ժառնգություն», «Օրինաց երկիր», «Ազատ դեմոկրատներ» և «Հայ ազգային կոնգրես» կուակցություններից: Մեր Կրթական Կենտրոնի պատվիրակության կազմում ընդգրկվել էին Վահե Հովհաննիսյանը, Գայանե Մելոյանը, Մերի Գալոյանն ու Աննա Այվազյանը:
Համաժողովի ընթացքում մասնակիցները լսեցին դասախոսություններ Արևմտյան Եվրոպայում տարածված հիմնական գաղափարախոսությունների վերաբերյալ, ծանոթացան քարոզարշավներ կազմակերպելու հմտություններին և քաղաքական հաղորդակցության նրբերանգներին:
Կոնֆերանսի վերջին օրը Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի մասնակիցները իրենց շնորհակալությունն են հայտնել կազմակերպիչներին՝ համատեղ համագործակցության, մասնակից երիտասարդներին՝ փոխադարձ հարգանքի, իսկ Կրթական Կենտրոնին՝ նման հնարվորություն ընձեռելու համար
... Կարդալ »»»