Երիտասարդ դիվանագետների ակումբ հասարակական կազմակերպությունը (ԵԴԱ) տարածել էր հայտարարություն Master Class-ի կազմակերպման մասին, որի նպատակն է նպաստել ապագա երիտասարդ դիվանագետների (միջազգայնագետների) մասնագիտական հմտությունների համալրմանը և պրակտիկ գիտելիքների ձեռքբերմանը, օժանդակելու այն անձանց, ովքեր ունեն մասնագիտական ձգտումներ և փորձում են հասնել դրանց:
«Աշխարհաքաղաքականությունը և տարածաշրջանային քաղաքականությունը» խորագրի ներքո իրականացվող դասընթացների ժամանակ տեղի կունենան դասախոսություններ, քննարկումներ և սեմինարներ արդեն իսկ կայացած և իրենց ոլորտներում հայտնի մասնագետների կողմից:
Նշված դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ էր անցնել հարցազրույց, որին մասնակցեցին նաև ԲՀԿ ԿՔԾ Կենտրոնի մի շարք ուսանողները:
Սրտանց շնորհավորում ենք այդ փուլը հաջողությամբ հաղթահարած մեր սաներին, մաղթում հետաքրքիր և բացահայտումներով լի դասապրոցես: