ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2012 » Հոկտեմբեր » 20 » Դպրոցի բանախոսը Վարդան Օսկանյանն է
Դպրոցի բանախոսը Վարդան Օսկանյանն է
20 Հոկտեմբերի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2012թ-ի հոկտեմբերի 20-ին մերԿրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի հյուրն ու բանախոսը ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ-ի նախկին արտաքին գործոց նախարար Վարդան Օսկանյանն էր:
Պատգամավորը, մինչև ուսանողների հետ հանդիպելը, ծանոթացավ Կրթական Կենտրոնի ստեղծման պատմությանը, տեղեկացավ Կրթական Կենտրոնի գործունեությանը և առաջիկայում նախատեսվող ուսումնա-քաղաքական բովանդակություն ունեցող միջոցառումներին, շրջեց Դպրոցի վարչական տարածքում:
Պարոն Օսկանյանը հանդիպման սկզբում նշեց, որ տպավորված է Կրթական Կենտրոնի գործունեությամբ և նրա ձեռք բերած հաջողություններով: Նա մեկ անգամ ևս կարևորեց Կրթական կենտրոնի կողմից երիտասարդներին ցուցաբերվող ուշադրությունն ու հոգատարությունը, հատկապես ուսումը, գիտելիքն ու շարունակական կրթությունը կարևորող ուսանողների նկատմամբ, որի արգասիքը տրամադրված հիանալի շենքային պայմաններն են ու նրա տեխնիկական հագեցվածությունը: Հանդիպումն աչքի ընկավ իր անկեղծ ու անմիջական շփման բովանդակությամբ, բարձրացված հարցերի բազմազանությամբ՝ սկսած ՀՀ Սահմանադրության մի շարք դրույթների քննարկում-վիճարկումից մինչև Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններ, առաջիկա նախագահական ընտրություններին վերաբերող կարծիքներից մինչև գյուղական համայնքների ու երկրի տնտեսության փխրուն կայունության: Ի պատիվ բանախոսի, ում մարդկային բարձր որակների մասին հետո արտահայտվեցին նաև ուսանողները, չշրջանցվեց և ոչ մի կարծիք: Հնարավորություն տրվեց բոլոր ուսանողներին կատարել հարցադրումներ, որոնց պատասխանները դեռ երկար են հիշվելու և քննարկվելու ուսանողների միջև:
Հանդիպման վերջում Դպրոցի ղեկավար Գևորգ Մանուկյանն երիտասարդների և ուսանողների անունից շնորհակալություն հայտնեց պարոն Օսկանյանին՝ երիտասարդների հրավերը չմերժելու և համանման ձևաչափի հանդիպումները խրախուսելու համար:
Պատասխան խոսքում պատգամավորը հստակ նշեց. «Այս երիտասարդների մեջ ես տեսնում եմ գործընկերների, ովքեր անհանգստացած են թե իրենց ներկայով, և թե ապագայով: Անթույլատրելի է այն իրավիճակը, երբ երիտասարդը կարող է և ուզում է ապրել իր հայրենիքում, սակայն համատարած անարդարության պատճառով նախընտրում է լքել այն»:


 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)