Մեր Կրթական Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի ուսանողները, կարևորելով կրթությունն ու հատկապես շարունակական ինքնակրթությունը, այս տարի ևս, նախորդ տարիների նման, մեծ խանդավառությամբ մասնակցեցին «Երիտասարդ առաջնորդների դպրոցի» ընդունելության համար կազմակերպված մրցույթ-հարցազրույցին, որի շնորհիվ մեկ տասնյակից ավելի երիտասարդ այսօր արդեն իսկ ներգրավված է նշված կառույցի ուսումնական գործունեության մեջ:
Մեր երիտասարդների ձեռք բերած գիտելիքները պարբերաբար համալրվում են, իսկ նրանք հնարավորություն են ստանում կիրառել դրանք իրականում, հաճախ նաև բախվում են մեկ այլ կարծիքների ու մոտեցումների հետ, ինչի շնորհիվ հնարավոր է լինում գիտելիքից զատ ձեռք բերել նաև հմտություններ:
Կրթական Քաղաքական Ծրագրերի Կենտրոնը և ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ն շնորհավորում է իր ուսանողներին՝ կրթական ու մասնագիտական հաջողությունների կապակցությամբ, մաղթում երիտասարդական աշխույժ, ուսանողական ակտիվ ու հիշարժան առօրյա «Երիտասարդ առաջնորդների դպրոցի» հարկի ներքո: