ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » Հանդիպումներ, այցելություններ
24 Հուլիսի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2012թ հուլիսի 21-ին ԿՔԾ Կենտրոնը հյուրընկալել էր Երևանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնի դասախոս, Հայ գրականության դոցենտ, Մեսրոպ Մաշտոց համալսարանի պրոռեկտոր Սերժ Սրապիոնյանին:
Դասախոսությունն ընթացավ «Երիտասարդությունն ու արդի արժեհամակարգը» թեմայի շուրջ, որն ինքնին ենթադրում էր ակտիվ բանավեճ, տեսակետների բախում և տարբեր հասարակությունների միջև զուգահեռների անցկացում:
Դասախոսությանը ներկա էր նաև ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս պարոն Հակոբ Զորոյանը: Հանդիպումն անցավ ակտիվ և աշխույժ մթնոլորտում, բանախոսն էլ վերջում իր հիացմունքն արտահայտեց Կրթական Կենտրոնի ուսանողների վերաբերմունքի, պատրաստվածության ու բարձրացրած հարցերի հանդեպ նրանց մտահոգության աստիճանի վերաբերյալ ... Կարդալ »»»
18 Հուլիսի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Հուլիս 14-ին Կրթական Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի հյուրն էր ինտրասենս, պարահոգեբան, ռեֆլեքսոթերապեվտ Ռուբեն Բաբայանը:
Հանդիպման ընթացքում օրվա բանախոսը անդրադարձավ «Գաղտնագիտության այբուբենին», նրա բովանդակությանը, ինչպես նաև ուսանողների համար կատարեց մի շարք սենսացիոն բացահայտումներ՝ կապված մարդու օրգանիզմի փոխկապվածության, ինքնաճանաչման ու շրջապատի էներգետիկ ազդեցությունների մասին:
Հանդիպման ավարտից հետո էլ չէին դադարում ուսանողների հարցերը և որոշ անհատական խնդիրների պարզաբանումները ստանալու խնդրանքները:
Ի պատիվ բանախոսի, գրեթե բոլոր ուսանողները առիթ ունեցան տալ իրենց անհատական հարցերը և ստանալ մտահոգությունների պարզաբանումները ... Կարդալ »»»
09 Հուլիսի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2012թ հուլիսի 7-ին, Կրթական Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի ուսանողները իրագործեցին արկածային քայլարշավ-վերելք դեպի Արագած լեռ: Ճանապարհը բավականին դժվարանցանելի էր հատկապես ամպամածության ու թթվածնի սակավության պատճառով, սակայն մեր ուսանողների սկզբունքի մեջ չէր կարող տեղավորվել չնվաճված նպատակ ու նպատակակետ հասկացողությունը, ուստի նրանց համառության ու ձգտումի շնորհիվ նրանք իրենց դրոշը ծածանեցին հայկական լեռնաշխարհի նաև այդ բարձունքին:
Վայրէջքի ճանապարհին մեր երիտասարդները եղան Ամբերդ ամրոցում, տեղում լսեցին հայ ժողովրդի պատմության՝ այդ դարաշրջանի պատմական իրադարձությունների մասին դասախոսություն:
Շնորհակալություն ԿՔԾ Կենտրոնի վարչակազմին և ԿՔԾ ուսանողներին՝ երիտասարդներին նման հագեցած առօրյա պարգևելու և միջոցառումների շարք կազմակերպելու համար ... Կարդալ »»»
01 Հուլիսի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2012թ-ի հունիսի 30-ին ԿՔԾ Կենտրոնը հյուրընկալել էր Երևանի Պետական Բժշկական Համալսարանի սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, «Սեքսուալ առողջության պաշտպանություն» հ/կ անդամ Վրեժ Շահրամանյանին:
Դասախոսությունն ընթացավ «Սեռական առողջության ակտուալ հարցեր» թեմայի շուրջ: Ի պատիվ բանախոսի բարձր մարդկային և մասնագիտական որակյալ հմտությունների, հանդիպումն անցավ հետաքրքրաշարժ և ակտիվ բանավեճի պայմաններում: Դասախոսին հաջողվեց կարճ ժամանակահատվածում ձևավորել փոխադարձ վստահության մթնոլորտ, որի շնորհիվ ԿՔԾ Կենտրոնի ուսանողները հնարավորություն ստացան անկաշկանդ կատարել հարցադրումներ, ճշգրտումներ ու հայցել խորհուրդներ:
Հաշվի առնելով սեռական առողջ ապրելակերպին նպաստող գիտելիքների բազմազանությունն ու բովանդակությունը, երկուստեք ձեռք բերվեց փոխհամաձայնություն՝ ապագայում ևս մի քանի դասախոսություններ կազմակերպելու նպատակով:
ԿՔԾ Կենտրոնը շնորհակալություն է հայտնում Վրեժ Շահրամանյանին՝ անշահախնդիր, գիտական, բովանդակալից ու մատչելի կերպով նյութի մատուցման համար ... Կարդալ »»»
25 Հունիսի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2012թ-ի հունիսի 13-15-ը Երևանում գտնվող Մոսկվայի տանը ԱՄՆ-ի հաջողակ գործարար-մասնագետների կողմից կազմակերպվել էր «Գործարար առաջնորդության գագաթնաժողով», որին մասնակցեցին նաև մեր Կրթական Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի ուսանողները:
Գագաթնաժողովը նպատակ ուներ բացահայտելու գործարարության կարևոր սկզբունքները և տրամադրել գործնական խորհուրդներ, որոնք կօգնեն բիզնես երազանքները վերածել իրականության: Այս միջոցառման շրջանակներում ձեռք բերված գիտելիքները հնարավորություն կտան հաջողության հասնելու տեղական շուկայում:
Գագաթնաժողովի թեմաներն էին` ... Կարդալ »»»
18 Հունիսի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնն իր հյուրընկալ սրահում 2012թ-ի հունիսի 16-ին հրավիրել էր Հայաստանում Ամերիկյան Համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրոսական բաժնի ուսանողուհի, փաստաբան, փաստաբանների պալատի անդամ, մի շարք գիտական-մասնագիտական հոդվածների հեղինակ ու աշխատությունների համահեղինակ Լուսինե Մինասյանին:
Բանախոսության թեմաներն էին՝
1. Սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները,
2. Սեռական փոքրամասնություններն ու նրանց իրավունքները ... Կարդալ »»»
04 Հունիսի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Ամեն տարի Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 4-ին նշում է Սուրբ Հռիփսիմե, իսկ հունիսի 5-ին՝ Սուրբ Գայանե կույսերի հիշատակության օրը: 2012թ-ի հունիսի 2-ին, ի նշանավորումն այդ խորհրդի, ԲՀԿ Կրթական-Քաղաքական Կենտրոնի ուսանողները՝ Կենտրոնի ղեկավար Գևորգ Մանուկյանի գլխավորությամբ, կազմակերպել էին այց-ուխտագնացություն դեպի Էջմիածին՝ Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե, Շողակաթ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածին եկեղեցական համալիրներ: Ուխտագնացության ողջ ընթացքում ուսանողներին ուշագրավ փաստավավերագրական և պատմական դեպքերի մասին ներկայացրեց Մայր աթոռի քարոզչական կենտրոնի ներկայացուցիչ Խաչիկ Արևյանը: Երեկոյան ուխտագնացները մասնակցեցին ժամերգության, որի ավարտից հետո կազմակերպվեց դասախոսություն Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպության ղեկավար Տեր Եղիշե Վարդապետ Ավետիսյանի հետ: Վերջինս ողջունեց այն փաստը, որ մեր Կրթական Կենտրոնը այն բացառիկ ու տարածաշրջանում միակ կազմակերպությունն է, ում հաջողվել է բարեկամական և միջկրոնական համերաշխ հիմքեր գցել Իսլամի և Քրիստոնեության միջև՝ նկատի առնելով ուխտագնացների մեջ նաև երիտասարդ պարսիկ ուսանողների ներգրավվածությունը ... Կարդալ »»»
26 Մայիսի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2012թ.-ի մայիսի 26-ին` Ավարայրի ճակատամարտի 1561-րդ տարեդարձի առթիվ, Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնում տեղի ունեցավ «Քրիստոնեական բարոյականության արժեքային համակարգը» թեմայով դասախոսություն-քննարկում` Երևանի Պետական Համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետի դասախոս Հակոբ Զորոյանի հետ:
Հանդիպումն անցավ ինտերակտիվ միջավայրում և բուռն քննարկումների ներքո ... Կարդալ »»»
13 Մայիսի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2012թ-ի մայիսի 12-ին Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնը կազմակերպել էր գիտարշավ-ուխտագնացություն դեպի Խոր Վիրապի վանական համալիր:
2012թ-ի ՀՀ Ազգային Ժողովի նախընտրական քարոզարշավից և ընտրությունից հետո նման գիտարշավը առավել քան սպասված էր ու անհրաժեշտ: Տարրատեսակ քաղաքական հնարքներից, ընտրական տեխնոլոգիաներից ու մեթոդներից գերհագեցած լինելու պատճառով, մեզ բոլորիս պակասում էր հոգևորն ու լուսավորը, ոգեղենն ու միակ ճշմարիտը:
Ուրախալի է արձանագրել, որ երիտասարդներին և բոլոր ուսանողներին շատ դուր եկավ թե գիտարշավի ուղղությունը և թե նրա բովանդակությունը:
Աստված բոլորիս օգնական: ... Կարդալ »»»
29 Ապրիլի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Կրթական Քաղաքական Ծրագրերի Կենտրոնում՝ 2 շաբաթ անընդմեջ, տեղի ունեցան սեմինար-քննարկումներ` «Քաղաքական գործիչների և կուսակցությունների իմիջների ձևավորման սոցիալ-հոգեբանական մեխանիզմները» թեմայով, որը վարեց իրավաբան, միջազգայնագետ և հոգեբան, մի քանի տասնյակ հոդվածների հեղինակ, ներկայումս «Ուրարտու» համալսարանի «Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի» մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Մարինա Գևորգյանը:
Դասախոսություններն ու քննարկումներն անցան հետաքրքիր մթնոլորտում, աչքի ընկան նորանոր փաստերի բացահայտումներով և քաղաքակիրթ բանավեճերով: ... Կարդալ »»»
« 1 2 ... 8 9 10 11 12 »
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Փետրվար 2025  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)