2012թ հուլիսի 21-ին ԿՔԾ Կենտրոնը հյուրընկալել էր Երևանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնի դասախոս, Հայ գրականության դոցենտ, Մեսրոպ Մաշտոց համալսարանի պրոռեկտոր Սերժ Սրապիոնյանին:
Դասախոսությունն ընթացավ «Երիտասարդությունն ու արդի արժեհամակարգը» թեմայի շուրջ, որն ինքնին ենթադրում էր ակտիվ բանավեճ, տեսակետների բախում և տարբեր հասարակությունների միջև զուգահեռների անցկացում:
Դասախոսությանը ներկա էր նաև ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս պարոն Հակոբ Զորոյանը:
Հանդիպումն անցավ ակտիվ և աշխույժ մթնոլորտում, բանախոսն էլ վերջում իր հիացմունքն արտահայտեց Կրթական Կենտրոնի ուսանողների վերաբերմունքի, պատրաստվածության ու բարձրացրած հարցերի հանդեպ նրանց մտահոգության աստիճանի վերաբերյալ: