01 Հուլիսի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնը պատիվ ունի տեղեկացնելու, որ Կենտրոնական Բանկի, Նասդաք ՕՄԵՔՍ Արմենիայի, Ֆինանսների նախարարության, Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության ու ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) կողմից կազմակերպված «Տնտեսության զարգացման իմ մոդելը կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում» մրցույթի ամփոփման արդյունքում, 2012թ-ի հունիսի 29-ին ԿՔԾ Կենտրոնի ուսանող, Կենտրոնի ղեկավարի օգնական
Սարգիս Ադիկյանի ներկայացրած աշխատանքը արժանացել է լավագույն գնահատականի: Ստորև ներկայացնում ենք հատված՝ մրցութային հանձնաժողովի անդամ, ԱՄՆ ՄԶԳ/ԿԱԲԾ Աշխատանքի շուկայի և կենսաթոշակի գծով խորհրդատու Սուսաննա Կարապետյանի ելույթից մի հատված. «Սարգիս Ադիկյանի աշխատանքը, որը մրցութային ժյուրիի կողմից դասակարգվել է լավագույնների շարքում, իմ կարծիքով, բավականաչափ ուշագրավ դիտարկումներ էր պարունակում, հատկապես, տնտեսության զարգացման հեռանկարների ուրվագծման տեսակետից
...
Կարդալ »»»
01 Հուլիսի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2012թ-ի հունիսի 30-ին ԿՔԾ Կենտրոնը հյուրընկալել էր Երևանի Պետական Բժշկական Համալսարանի սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, «Սեքսուալ առողջության պաշտպանություն» հ/կ անդամ Վրեժ Շահրամանյանին:
Դասախոսությունն ընթացավ «Սեռական առողջության ակտուալ հարցեր» թեմայի շուրջ: Ի պատիվ բանախոսի բարձր մարդկային և մասնագիտական որակյալ հմտությունների, հանդիպումն անցավ հետաքրքրաշարժ և ակտիվ բանավեճի պայմաններում: Դասախոսին հաջողվեց կարճ ժամանակահատվածում ձևավորել փոխադարձ վստահության մթնոլորտ, որի շնորհիվ ԿՔԾ Կենտրոնի ուսանողները հնարավորություն ստացան անկաշկանդ կատարել հարցադրումներ, ճշգրտումներ ու հայցել խորհուրդներ:
Հաշվի առնելով սեռական առողջ ապրելակերպին նպաստող գիտելիքների բազմազանությունն ու բովանդակությունը, երկուստեք ձեռք բերվեց փոխհամաձայնություն՝ ապագայում ևս մի քանի դասախոսություններ կազմակերպելու նպատակով:
ԿՔԾ Կենտրոնը շնորհակալություն է հայտնում Վրեժ Շահրամանյանին՝ անշահախնդիր, գիտական, բովանդակալից ու մատչելի կերպով նյութի մատուցման համար
...
Կարդալ »»»