2012թ-ի հունիսի 30-ին ԿՔԾ Կենտրոնը հյուրընկալել էր Երևանի Պետական Բժշկական Համալսարանի սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, «Սեքսուալ առողջության պաշտպանություն» հ/կ անդամ Վրեժ Շահրամանյանին:
Դասախոսությունն ընթացավ «Սեռական առողջության ակտուալ հարցեր» թեմայի շուրջ: Ի պատիվ բանախոսի բարձր մարդկային և մասնագիտական որակյալ հմտությունների, հանդիպումն անցավ հետաքրքրաշարժ և ակտիվ բանավեճի պայմաններում: Դասախոսին հաջողվեց կարճ ժամանակահատվածում ձևավորել փոխադարձ վստահության մթնոլորտ, որի շնորհիվ ԿՔԾ Կենտրոնի ուսանողները հնարավորություն ստացան անկաշկանդ կատարել հարցադրումներ, ճշգրտումներ ու հայցել խորհուրդներ:
Հաշվի առնելով սեռական առողջ ապրելակերպին նպաստող գիտելիքների բազմազանությունն ու բովանդակությունը, երկուստեք ձեռք բերվեց փոխհամաձայնություն՝ ապագայում ևս մի քանի դասախոսություններ կազմակերպելու նպատակով:
ԿՔԾ Կենտրոնը շնորհակալություն է հայտնում Վրեժ Շահրամանյանին՝ անշահախնդիր, գիտական, բովանդակալից ու մատչելի կերպով նյութի մատուցման համար: