Կրթական Քաղաքական Ծրագրերի Կենտրոնում՝ 2 շաբաթ անընդմեջ, տեղի ունեցան սեմինար-քննարկումներ` «Քաղաքական գործիչների և կուսակցությունների իմիջների ձևավորման սոցիալ-հոգեբանական մեխանիզմները» թեմայով, որը վարեց իրավաբան, միջազգայնագետ և հոգեբան, մի քանի տասնյակ հոդվածների հեղինակ, ներկայումս «Ուրարտու» համալսարանի «Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի» մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Մարինա Գևորգյանը:
Դասախոսություններն ու քննարկումներն անցան հետաքրքիր մթնոլորտում, աչքի ընկան նորանոր փաստերի բացահայտումներով և քաղաքակիրթ բանավեճերով: